5 հիվանդություն, որոնք «թաքնվում են» վատ տրամադրության դիմակի տակ
Եթե ճնշվածությունն ու վատ տրամադրությունը քրոնիկական են դարձել, հարկավոր է դիմել մասնագիտական օգնության: Goodhouse.ru-ն ներկայացրել է առողջական խնդիրներ, որոնք կարող են վատ տրամադրության պատճառ դառնալ:
Վահանաձև գեղձի հիվանդություններ: Վահանաձև գեղձի հորմոնները վերահսկում են գրեթե բոլոր գործընթացներն օրգանիզմում: Այս օրգանի աշխատանքի խանգարումը կարող է հանգեցնել մի շարք խնդիրների, այդ թվում՝ նյութափոխանակության խանգարման, ուշադրությունը կենտրոնացնելու խնդիրների, տագնապայնության, նյարդային լարվածության, ճնշվածության: Դիմեք էնդոկրինոլոգի օգնությանը, ստուգեք վահանաձև գեղձի հորմոնների մակարդակը: Հետազոտությունների արդյունքը կհստակեցնի անելիքները:
Դիաբետ: Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացումը կարող է հանգեցնել որոշ քիմիական նյութերի, ադ թվում՝ սերոտոնինի անբավարար քանակով արտադրման: Այս հորմոնի անբավարար մակարդակը հանգեցնում է ագրեսիվության, գրգռվածության, նույնիսկ տագնապի նոպաների: Ստուգեք արյան մեջ շաքարի մակարդակը, ախտանշանների դեպքում դիմեք բժշկական օգնության:
Քրոնիկական ցավ: Դժվար է լավ տրամադրություն ունենալ, եթե մշտապես ցավ եք զգում: Նույնիսկ ցավազրկողների օգտագործման դեպքում ճնշվածությունը կարող է պահպանվել. այս դեղամիջոցների կողմնակի ազդեցություններից են գրգռվածությունն ու տրամադրության անկումները:
Դեպրեսիա: Այս դեպքում ևս հիվանդը հակված է տրամադրության անկումների, ագրեսիվության:
Վիտամին D-ի անբավարար մակարդակ: Եթե քիչ ժամանակ եք անցկացնում դրսում, օրգանիզմին կարող է չբավարարել վիտամին D-ի մակարդակը: Այս վիտամինի անբավարար մակարդակը ևս կարող է տրամադրության անկումների, դեպրեսիայի պատճառ դառնալ:




















«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
«Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ Ասրյան
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia F...
Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մար...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...