Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա Մաթևոսյան COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)
Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»
Ժամանց

Եթե ձեր տղամարդն ունի այս հատկությունը, ապա շտապ հեռացեք նրանից. դուք երբեք երջանիկ չեք լինի նրա հետ

Կանանց համար տղամարդու ամենաատելի գիծը ժլատությունն է։

80-ականներն էին, ընկերուհուս հետ ռեստորանում էի, շամպայն էինք խմում։ Ես արդեն պատկերացնում էի ռեստորանից հետո սպասվող զվարճանքները, երբ աղջիկն ասաց. «Էլի շամպայն պատվիրիր», իսկ ես շատ քիչ փող ունեի գրպանումս։ «Միգուցե արդեն բավակա՞ն է»,– ասում եմ։ Նա արագ հայացք նետեց ինձ վրա և ամեն ինչ հասկացավ։ Շրջվեց դեպի մատուցողն ու ասաց. «Շամպայն բերեք», իսկ ինձ նայելով ավելացրեց՝ «Ինքս կվճարեմ»։

 

Սարսափելին այն է, որ ես ոչինչ չպատասխանեցի։ Չասացի, որ կատակ եմ արել, որ կարող է պատվիրել, ինչ ցանկանում է։ Չեմ հիշում, թե ինչպես ավարտվեց երեկոն, բայց մենք այլևս երբեք չհանդիպեցինք, փոխարենը մինչև կյանքիս վերջը կհիշեմ նրա այդ հայացքը։

Ես խոստովանում եմ, որ խնայեցի փողս, այո՛, հենց այդպես։

Այդ երեկոյից հետո ես սկսեցի իմ միջից հանել ժլատությունը։ Պայքարում էի դրա դեմ այնպես, կարծես դա վատ հիվանդություն լիներ։ Ես գիտեմ, որ դա հենց այնպես չէր առաջացել, դրա պատճառը աղքատ մանկությունս էր։ Սակայն դա չէր արդարացնում ինձ, քանի որ գիտեի մարդկանց, ովքեր ապրել էին իմ նման, բայց ժլատ չէին։

Տղամարդու ժլատությունն ամենավատ արատն է։ Ժլատությունը անվստահության և թուլության նշան է։ Կարծում եմ՝ հասկանում եք, որ խոսքը ոչ թե նրա մասին է, որ տղամարդը շատ կամ քիչ փող ունի, այլ այն մասին, որ նա այն չի ուզում ծախսել։ Ընդհանրապես։

Տղամարդու շատ թերություններ կարելի է ներել, միայն թե ոչ ժլատությունը։ Տղամարդը երբեք չպետք է խնայի փողը կնոջ, երեխաների և ընկերների վրա։ Ժլատ տղամարդը անլիարժեք տղամարդն է։

Մի ծանոթ ունեի, որն աղջկա հետ ռեստորան էր գնացել։ Նա անհավանական երջանիկ էր, պատվիրել էր կերակրացանկի գրեթե կեսը։ Ընկերս ասել էր, որ աղջիկը կարող է պատվիրել, ինչ ցանկանում է։ Հաշիվը փակել նա, իհարկե, չէր կարող, սակայն աղջկան ոչինչ չէր ասել։ Մոտեցել էր մատուցողին, բացատրել իրավիճակը և առաջարկել ձեռքի ժամացույցը որպես գրավ։ Ընկերս խոստացել էր, որ հաջորդ օրը կբերի մնացած գումարը։ Պարտք էր վերցրել և վճարել։ Աղջիկն այդպես էլ ոչինչ չէր իմացել։ Եվ դա իրոք տղամարդկային քայլ էր։

Իսկ սա էլ մի ուրիշ պատմություն է։ Ընկերուհիս մի տղայով էր տարվել։ Կարծես թե խելացի էր, լավ հագնվում էր, Դովլաթովին էր ցիտում։ Ընկերուհիս որոշեց, որ տղամարդուն ստուգելու ամենալավ տարբերակը ճամփորդելն է։ Որոշեցին ծով մեկնել, և նա որոշեց մի քանի թեթև զգեստ գնել։

Սերգեյն ասել էր՝ իհարկե, ես կվճարեմ, գնանք, միասին ընտրենք։ Ընկերուհիս մի քանի զգեստ էր հավանել, տղան էլ հավանություն էր տվել, բայց երբ գներն իմացել էր, ասել էր, որ թանկ են և մի քանի էժան տարբերակ էր ընտրել պոլիէսթերից։ Ընկերուհիս քաղաքավարի հրաժարվել էր, դուրս էր եկել խանութից և որոշել էր, որ Սերգեյի հետ ծով գնալ չի ուզում և, ընդհանրապես, Սերգեյին չի ուզում։ Մի քանի տարի հետո ուրիշի հետ ամուսնացավ։ Հրաշալի տղա է, հարուստ չէ, բայց նրա վրա հաճույքով է փող ծախսում։

Ինձ նախկին կինս բուժեց։ Սովորեցրեց, որ ժլատությունն ամենավատ արատներից է։ Ես նրան անսահման շնորհակալ եմ դրա համար։ Արդեն բաժանվելուց հետո ես նրան վարդերի մի մեծ փունջ բերեցի ծննդյան օրը, թողեցի դռան մոտ և հեռացա։ Գնել էի դրանք վերջին փողերովս։ Բայց ես ուզում էի նրան շնորհակալություն հայտնել, որ նա ինձ բուժեց տղամարդու ամենավատ հիվանդությունից։

Աղբյուր