Ահա թե ինչ կլինի, եթե պատեք գդալները շերտավոր խմորով և այն դնեք ջեռոցում․ արդյունքը պարզապես ապշեցնող է. ՏԵՍՆԱՅՈՒԹ
Յուրաքանչյուր տնային տնտեսուհու խնայատուփում պարզապես պետք է լինեն հետաքրքիր և օգտակար մանրուքներ: Պետք չէ մանրանալ բաղադրատոմսի մեջ, կարևորն այն է, որ գրագետ կատարվի ամեն քայլը։ Սակայն խոհանոցային գրագիտությունը նուրբ գործ է։ Նրան հատուկ չեն սովորեցնում, դրան կարող եք հասնել փոքրիկ հնարքների և խորամանկությունների շնորհիվ։ Ուզո՞ւմ եք զարմացնել ձեր հյուրերին միանգամայն ոչ սովորական համեղ ուտեստով։
Այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է, սովորական գդալն է և շերտավոր խմորը։ Այս ուտեստը պատրաստվում է շատ արագ և պարզ։

Ինչպես հայտնի է, չկա ոչինչ հետաքրքիր, քան որևէ նոր բան փորրձելը։ Եվ պարտադիր չէ, որ լինի նոր բաղադրատոմս, երբեմն օրիգինալ և նոր մատուցումը կարող է զարմացնել և ուրախացնել բոլորին։
Ինչպե՞ս պատրաստել։
1. Բացեք խմորը։ 2. Շարեք նրա վրա գդալներն այնպես, որ նրանց արանքում մնա 3-4 սմ հեռավորություն։
3. Դանակի օգնությամբ կտրեք գդալի շուրջը գտնվող խմորը, ինչպես ցույց է տրված նկարում։
4. Այժմ հավաքեք խմորը գդալի վրա և սեղմեք այնպես, որ այն ընդունի գդալի տեսք։
5. Սկուտեղի վրա դրեք խոհարարական թուղթը։ 6. Սկուտեղի վրա շարեք խմորով պատված գդալները։
7. Թխեք 15 րոպե 180 աստիճանի տակ։
8. Թխելուց հետո թողեք՝ մի փոքր սառչի և հանեք գդալները։ Դուք կունենաք օրիգինալ խմոր, որը կունենա գդալի տեսք։

Իսկ այժմ դուք կարող եք այդ խմորի վրա քսել ցանկացած համեղ բան։
Եթե չհասկացաք, թե ինչպես պետք է պատրաստել, դիտեք տեսանյութը։




















«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
«Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ Ասրյան
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia F...
Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մար...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...