Հազ, գլխացավ և նույնիսկ ընկճախտ. այս ամենը հնարավոր է բուժել ընդամենը սեղմելով այս կետերը
Ձեռքերի մեջ թաքնված է առողջության և հրաշալի ինքնազգացողության գաղտնիքը: Ինչպես՝ կպատմի EnterTrain-ը:
Կա գիտություն, որը կոչվում է ռեֆլեքսոլոգիա: Այն ուսումնասիրում է մարմնի բիաոակտիվ կետերը: Ակտիվ կետերի մերսումը հանում է արգելակումը և վերականգնում է էներգիայի հոսքը:
Ահա, թե մասնավորապես ինչ կարելի է բուժել ձեռքերի վրա գտնվող կետերով և մասնավորապես որտեղ են դրանք գտնվում:
1. Գլխացավ
Մերսիր մատներիդ ծայրերը կամ բութ մատի և ցուցամատի մեջտեղի տարածքը: Գլխի կետը գտնվում է բութ մատի ծայրին, այն մի քանի րոպե թեթև շարժումներով մերսելու դեպքում ցավը կմեղմանա:
2. Պարանոցի և մեջքի ցավ
Մերսիր բութ մատի վերևի մասը (գլխի կետից սկսած) և շարժվիր դեպի դաստակ: Այդ գծի երկայնքով են գտնվում ողնաշարի համար պատասխանատու կետերը: Մերսիր մինչև ցավն անցնի: Երկու ձեռքերիդ դեպքում կրկնիր:
3. Մրսածություն և գրիպ
Մերսիր բոլոր մատներիդ բարձիկները՝ բացի երկու ձեռքերիդ բութ մատներից:
4. Անքնություն
Սեղմիր բութ մատիդ մեջտեղին: 2 ձեռքերիդ մերսումը շարունակիր 30 վայրկյանից մինչև 1 րոպե: Վարժությունն արա ամեն օր քնելուց առաջ, քնի որակը կլավանա:
5. Մարսողական խնդիրներ
Այս կետերը խթանեք բարձր թթվայնության, որովայնի փքվածության, հաճախակի խանգարումների դեպքում: Ստամոքսի և աղիների կետերը գտնվում են երկու ձեռքերի վրա բութ մատի հիմքի շուրջը:
6. Ամսեկանների հետ կապված խնդիրներ
Ցավերի դեպքոմ հերթով մերսիր կետերը, որոնք պատասխանտու են գլխի և սեռական օրգանների աշխատանքի համար: Գլխի կետը գտնվում է բութ մատի ծայրին, սեռական օրգաններինը՝ դաստակի վրա: Այդ մերսումը կօգնի վերացնել սպազմը, հատկապես այդ ընթացքում հանգիստ պառկելու և թուլանալու դեպքում:
7. Հազ
Խթանեք մատների հիմքից քիչ ցածր գտնվող հատվածը՝ գործնականում ափի կենտրոնը:
8. Ինքնազգացողության լավացում
Հոգնածության և կոտրվածության զգացման դեպքում պետք է մերսել կետը, որը նպաստում է ինքնազգացողության լավացմանը: Այդ կետը գտնվում է ափի ափի ներսի մասում:
Ձեռքերդ այնպես դիր՝ կարծես դրանց մեջ ջուր ես լցնում և բթամատով սեղմիր կենտրոնը: Դա կհանգստացնի:




















«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
«Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ Ասրյան
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia F...
Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մար...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...