Լեոնիդ Յակուբովիչը պատմել է «Поле чудес»-ի կուլիսային խորամանկությունների մասին
«Հրաշքների դաշտ» հեռուստահաղորդման վարող, դերասան և գրող Լեոնիդ Յակուբովիչը Baltkom ռադիոկայանի եթերում խոստովանել է, որ երբեք հեռուստացույցով չի դիտել հեռուստաշոուն և չի հասկանում, թե ինչպես է այն շարունակվում այդքան երկար տարիներ:
«Ես չեմ կարող բացատրել, թե ինչպես է այս հաղորդումը 29 տարի գոյատևում, ես կատակ չեմ անում: Ես իմ վրա եմ վերցնում հաղորդման միայն տասներորդ մասը, մնացածն Աստծուց է»,- Յակուբովիչի խոսքերը մեջբերել է Lenta.ru-ն:
Նրա խոսքով՝ ինքը միշտ ձգտում է, որ ծրագիրը հաճելի լինի թե՛ հանդիսատեսի, թե՛ իր համար: «Եթե ես դադարեմ հաճույք ստանալ, ապա դուք իմ աչքերում կտեսնեք, որ ես հոգնել եմ»,- ասել է Յակուբովիչը:
Նա ցավով է նշել, որ մոնտաժի ընթացքում հաղորդման շատ ծիծաղելի հատվածներ դուրս են մնում եթերից: «Հաղորդման նկարահանումը տևում է մոտ 2.5 ժամ, սակայն եթերում ցուցադրվում է ընդամենը մեկ ժամը: Դահլիճն այնպես է ծիծաղում, այնպիսի ուրախ տրամադրություն է լինում, բայց շատ հաճախ մոնտաժի միջոցով այդ կտորները դուրս են մնում»,- նշել է «Հրաշքների դաշտ»-ի հաղորդավարը:
Լեոնիդ Յակուբովիչը պատմել է նաև, որ շատ հաճախ երեխաները պատրաստ չեն լինում անմիջապես երգել կամ արտասանել ստուդիայում: Այդ ժամանակ ինքը երեխային միջանցք է տանում և թույլ տալիս երգել հանգիստ միջավայրում: «Նա միջանցքում երգում է, և մենք երգելով մտնում ենք ստուդիա»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ նման «համեղ կտորներ» եթերում չեն հայտնվում, հեռուստադիտողը տեսնում է միայն, որ երեխան եկել և արտասանել է:




















Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
Բնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ Կարապետյան
Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»
Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»
Խաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա Կոստանյան
«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»
Բաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ց...
«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղ...
35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան