Շնորհակալություն, իմ սիրելի սկեսուր-մայրիկ, ինձ երջանկություն պարգևելու ու նման որդի դաստիարակելու համար…
Երբ ես ամուսնանում էի, ես պատկերացում չունեի, թե ինչ է ամուսնական կյանքն, ինչ է նշանակում ամուսնացած կին լինել: Ես համերաշխ ընտանիքում չեմ մեծացել, իմ հայրը կռվարար մարդ էր: Նա շատ է տանջել իմ մայրիկին, մայրիկս նրա կողքին երբեք երջանիկ չի, մեր տանը միշտ վեճ ու կռիվ էր, ես բազմիցս ականատես եմ եղել ինչպես էր տատիկս մայրիկիս վիրավորում և ինչպես էր լարում նրանց էլ ավելի լարված հարաբերությունները: Եվ մտածում էի, որ ընտանեկան կյանքն այդպիսին է:
Մեր հարսանիքի օրը մայրս ինձ ասաց. «Աղջիկս լավ ամուսին ունենալու համար շնորհակալ եղիր սկեսուրիդ»:
Եվ հիմա տարիներ անց, երբ ես արդեն երեխաներ ունեմ, մենք կայացած ընտանիք ենք, ես իսկապես հասկանում եմ, թե որքան մեծ էր իմ սկեսուրի դերը մեր երջանկության մեջ: Եվ այժմ կարող եմ ասել, որ իմ երջանկության համար ինչ որ չափով նրան եմ շնորհակալ:
Ես երջանիկ եմ նրա դաստիարակած տղայի շնորհիվ, որովհետև նա իսկապաես լավ մարդ է դաստիարակել իր որդուն:
Սկեսուրս միշտ մեր կողքին է եղել: Մեր ամունության առաջին իսկ օրվանից բարի հրեշտակի նման թևերը փռել է մեզ վրա ու պաշտպանել է մեզ իր մայրական ջերմությամբ ու օրհնանքով:
Մինչ ամուսնանալս, ես չէի պատկերացնում, որ մեկ այլ կնոջ կկարողանամ մայրիկ ասել և սիրել նրան հարազատ մոր պես:
Շնորհակալություն ՄԱՅՐԻԿ, իմ սիրելի սկեսուր:




















«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
«Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ Ասրյան
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia F...
Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մար...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...