Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Կոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար Ղումաշյան Ողջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համար ԱՄՆ փոխնախագահի այցը. ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին, մենք լինելու ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի կապակցությամբ Չուվաշիայի ինժեներները մշակել են նոր մածուկ և կրճատել են արծաթի օգտագործումը արևային վահանակներում Ցանկացած հակապետական և հակազգային գործողություն, որը իրականացվում է մեր երկրում, պարտադիր ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ. Էդմոն Մարուքյան Երբ որոշվում էր իր ճակատագիրը, Ակադեմիան լռեց․ Լիլիթ Արզումանյան Այն մասին, թե ինչ ենք մենք պատրաստ անել՝ պաշտպանելու մեր քաղաքացիների քվեն այն գողանալ ցանկացողներից. Ավետիք Չալաբյան Արմավիրը «ոչ» ասաց Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմանը (Լուսանկարներ, տեսանյութ)
Կրոնական հարցերով Ֆրանսիայի ԱԳՆ խորհրդականը աշխատանքային այցով Հայաստանում էՄի անհանգստացի Փաշինյան, քո աշխատավարձը 1 դրամ չի լինի, բայց հաջորդ Վարչապետինը կլինի. Նարեկ ԿարապետյանԴիվանագիտական ավանդույթներն ամուր կապում են ՀՀ-ի և ՌԴ-ի ժողովուրդներին. ԿոպիրկինՄիքայել Սրբազանին այսօր կրկին վիրահատել ենՌուբեն Վարդանյանի գործով Բաքվում ընթացող կեղծ դատավարությունը շարունակվում էՎենսը եկավ Հայաստան 9 միլիարդի գործարք կնքեց ու գնաց. Արթուր ՄիքայելյանՏարածաշրջանում խաղաղությունը դիտարկում ենք որպես մեր սեփական խաղաղություն․ Իրանի ԱԳՆ խոսնակ«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել կենսաթոշակային տարիքի քաղաքացիների հետԱլագյազ-Ջամշլու ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 21015»-ը. կա 1 զոհ, 1 վիրավորԳործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքըԽաբել, խաբել, սենց էլ խաբել․ Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը միակ բարձրաստճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշինյանի հետ հանդիպմանը «պատահաբար» սխալ են թարգմանվել․ Մարիաննա ՂահրամանյանԵվրոպան ռուսական էներգառեսուրսներից կախվածությունը փոխարինել է ԱՄՆ-ից կախվածությամբ. ՄակրոնՀակոկոռուպցիոն կոմիտեի նախագահը պարգևագրեր է հանձնել տարվա լավագույնի կոչմանն արժանացած ծառայողներինԿԸՀ-ն հայտարարություն է տարածել արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունների համարԱՄՆ-ի արտաքին քաղաքականության տրամաբանության վերաբերյալ իմ զրույցի անոնսը ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հետ․ Մենուա ՍողոմանյանԻ վերջո, մարդիկ պետք է իմանան իրականությունը․8 տարի տևած կեղծիքի ժամանակաշրջանը ավարտվելու է ՇՈւՏՈՎ․ Արեգա ՀովսեփյանԲա թե 9 մլրդ ներդրում. Լենա Մաթևոսյան Ստախոսությունը ամենավատ բան ա, որ պաշտոնյան կարող է ունենալ, բայց Նիկոլ Փաշինյանի թիմը պաշտոն բառի հերը անիծել ա․ Գառնիկ ԴավթյանԵրևի քպականը մոռացավ ասի, որ իրենց կառավարման ժամանակ ադրբեջանցիները մտել են մեր երկրի տարածք
Ժամանց

«Չեմ ուզում ինձ խառնեն նոր սերնդի դերասանների հետ»․ Մերի Հակոբյանը` բաց տեսարանների, նոր կերպարի և անցած ճանապարհի մասին. ՖՈՏՈ

Դերասանուհի Մերի Հակոբյանն ամիսների դադարից հետո հեռուստաէկրան է վերադարձել «Մեծից փոքր» սիթքոմով, որն իր համար նոր ձևաչափ է։ Այս նախագծում դերասանուհին կրկին մարմնավորում է բացասական կերպարի, որն այս դեպքում հումորային ուղղվածություն ունի։

Tert.am Life-ը Մերիի հետ զրուցել է ժամանակավոր դադարի, բաց տեսարանների, անցած ճանապարհի ու իր համար սպասված, բայց դեռ չստացած դերի մասին։

«Մեծից փոքր» սիթքոմում մարմնավորում եմ արդիական աղջկա կերպար

Մերին ավելի հաճախ հեռուստադիտողին ներկայացել է դրամատիկ նախագծերում։ Սիթքոմում նկարահանվելու և իրեն փոքր–ինչ այլ ձևաչափում փորձելու մասին խոսելիս դերասանուհին նշեց՝ իրեն դուր է գալիս թե՛ դրամատիկ ֆիլմերում հանդես գալը, թե՛ հումորային ու, համեմատաբար, թեթև դերեր մարմնավորելը։
Դրամատիկ կերպարներից հումորային ժանր անցումը, դերասանուհու խոսքով, հաղթահարված է։ Առաջին փորձի դեպքում չսխալվել օգնում է խաղընկեր Մկրտիչ Արզումանյանը։ Խոսելով իր մարմնավորած հերոսուհու մասին` Մերին նշեց, որ կերպարը ծիծաղելի է, քանի որ իրական կյանքից է վերցված։

«Կարծում եմ` «Մեծից փոքր» սիթքոմում մարմնավորում եմ արդիական աղջկա, որը ձգտում է հայտնիության, ծանոթանում է պրոդյուսերի հետ, որին փորձում է իրենով անել և այդպես հաջող կարիերա ստեղծել։ Առաջիկայում դա նրա մոտ չի ստացվի»,- ծիծաղելով փակագծերը բացեց դերասանուհին։

 

Սիթքոմում նկարահանվելու առաջարկը Մերին ստացել է Դավիթ Բաբախանյանից։ Ըստ նրա՝ առաջարկը հետաքրքիր էր այնքանով, որ հնարավորություն էր տալիս հեռուստադիտողին ներկայանալ նոր ձևաչափով։

«Ինձ մոտ վեց ամիս ստեղծագործական դադար էր, ոչ մի առաջարկ չէի ընդունում՝ որոշել էի հանգիստ վերցնել և սպասել այնպիսի առաջարկի, որն ինձ իսկապես կհետաքրքրեր։ Ուզում էի աշխատել դերասանական այնպիսի կազմի հետ, որը որակյալ արտադրանք կներկայացնի հեռուստադիտողներին, բնականաբար, Մկրտիչ Արզումանյանի ցանկացած նախագիծ որակյալ է, միայն իր գործոնն արդեն իսկ լավ արձագանքներ է բերում»,- ասաց Մերին՝ հավելելով, որ հետևում է արձագանքներին և նկատել է, որ իր չնայած բացասական լինելուն` կերպարը սիրվել է հեռուստադիտողների կողմից։

 

«Դեպի վայրէջք»–ը մեծ հետք թողեց ինձ վրա

Մերիի խոսքով` որակյալ նախագծի առաջարկին երկար է սպասել. «Չէի ասի, որ նախկին նկարահանումներն իմ սրտով են եղել։ Վերջին նախագիծը «Թունավոր սեր»-ն էր, որը հեռուստադիտողի կողմից սիրվեց, բայց ես այդ նախագիծը ոչ մի դեպքում չեմ համեմատի «Դեպի վայրէջք» հեռուստանովելի հետ, որը թե՛ հեռուստադիտողների կողմից սիրվեց, թե՛ պրոֆեսիոնալ աշխատանք էր ներկայացնում։ Այն իմ կյանքում մեծ հետք է թողել, վստահ եմ` այդ հետքը կմնա։ Երևի, պատճառն այն է, որ ես իմ ամբողջ հոգևոր ունակությունները ներդրել էի այդտեղ, կարելի է ասել, երկար ժամանակ չէի կարողանում դուրս գալ այդ վիճակից, բայց մեծ բավականությամբ եմ աշխատել»,- ասաց Մերին ու հավելեց, որ իր համար դրամատիկ դերերի ուղղությամբ աշխատելն ավելի հետաքրքիր է, սակայն եղած առաջարկներից ամենաստացվածն այս ընթացքում սիթքոմում հանդես գալու առաջարկն էր։

Առաջարկներն ընդունելիս Մերին ունի իր սկզբունքները, նրա խոսքով, առաջ այնքան էլ ուշադրություն չէր դարձնում սցենարին, հիմա առաջնայինը սցենարն է։ «Մինչև վերջին նախագծերը չէի ասի, որ սցենարական հետաքրքիր լուծումների համար եմ ընդունել նախագծերում հանդես գալու առաջարկները։ Հիմա արդեն վստահ կարող եմ ասել, որ առաջնային տեղում ինձ համար սցենարն է, որը պետք է ունենա որոշակի ասելիք, հետաքրքրի հեռուստադիտողներին,- ասաց Մերին ու ավելացրեց, որ այսօր հեռուստաընկերություններում մեծ խնդիր է սցենարական հետաքրքիր լուծումներ գտնելը։ –Մեր սցենարիստները փորձում են այնպիսի նախագծեր ներկայացնել հեռուստադիտողներին, որոնք իրենց նախկին աշխատանքներից ավելի հետաքրքիր են։ Յուրաքանչյուր հետաքրքիր լուծումով աշխատանք իրենից հետո հետք է թողնում այնպես, ինչպես ինձ վրա հետք թողեց «Դեպի վայրէջք» նախագիծը»։

 

Բաց տեսարաններում նկարահանվելուն հիմա ուրիշ կերպ եմ նայում

«Դեպի վայրէջք» հեռուստանովելում կային նաև համարձակ տեսարաններ իր մասնակցությամբ։ Մերին նկատեց, որ տարիների ընթացքում ինքն իր մեջ որոշ կարծրատիպեր է կոտրել։

«Տարիներ առաջ, երբ հեռուստատեսության ոլորտում առաջին քայլերս էի անում, մտածում էի` բաց տեսարանները միանշանակ չեն կարող ընդունվել հեռուստադիտողների կողմից, մեր հասարակությունը բացասական կարձագանքի համարձակ տեսարաններին։ Հեռուստատեսային փորձի ընթացքում առաջ են գալիս սցենարական որոշ գծեր, քեզ ներկայացնում են, որ կա, օրինակ, բաց տեսարան, և դու երկխոսում ես ռեժիսորիդ հետ, փորձում գալ ընդհանուր հայտարարի,- ասաց Մերին ու հավելեց, որ համարձակ տեսարաններում հանդես գալիս կարևոր է մատուցման ձևը։ –Առաջնային է նման տեսարաններում շեշտադրումը քո խաղի վրա անելը, պետք է կարողանաս այդ ամենը ներկայացնել այնպես, որ հեռուստադիտողը դրա մեջ գռեհկություն չտեսնի, ամեն ինչ էսթետիկ լինի։ Սա պետք է ստանալ դերասանական վարպետության շնորհիվ։ Բաց տեսարաններում նկարահանվելուն հիմա ուրիշ կերպ եմ նայում, քան, օրինակ, տարիներ առաջ։ Իհարկե, եթե ես հասկանամ, որ ռեժիսորի առաջարկած բաց տեսարանն առանց գռեհկության հնարավոր չի լինի ներկայացնել, ուղղակի կհրաժարվեմ, անգամ, եթե գիտակցեմ, որ կարող եմ այն հետաքրքիր մատուցել»։

Չեմ ուզում ինձ խառնեն նոր սերնդի դերասանների հետ

Անդրադառնալով անցած ճանապարհին` դերասանուհին նշեց, որ առաջին քայլերն արել է որպես ռեժիսորի օգնական, հետո հասկացել է, որ պետք է լինի տեսախցիկի առաջ, ոչ թե հակառակ կողմում։

«Ես երբեք հեռուստատեսությունում հայտնվելու մոլուցքով չեմ տառապել։ 17 տարեկանից աշխատում էի այդ ոլորտում, նույն ժամանակահատվածում էլ սկսեցին հրավերները` որպես դերասանուհի հանդես գալու հեռուստատեսությունում։ Ինձ ասում էին, որ իմ տեղը էկրանին է, ոչ թե հետնաբեմում։ Չնայած սիրով էի անում գործը, բայց եկավ էտապ, երբ հասկացա, որ պատրաստ չեմ կեսգիշերից հետո ավելի քան երկու ժամ սպասել ոչ պրոֆեսիոնալ դերասանի կամ մոդելի, որը չի կարողանում այնպես խաղալ, որպեսզի ռեժիսորին գոհացնի։ Այդ ժամանակ էլ որոշեցի, որ կարող եմ քայլեր անել հեռուստատեսությունում, իմ աշխատասիրության շնորհիվ կարող եմ ավելիին հասնել»,– ասաց նա։

 

Ըստ Մերիի` որպես դերասանուհի առաջին քայլերն անելիս արդեն փորձ ունեցել է ռեժիսորների հետ աշխատելու։ «Ուշադիր հետևել եմ, թե ռեժիսորներն ինչ դիտողություններ են անում խոսքի վարպետությանը չտիրապետող, դերասանական կրթություն չունեցող մարդկանց։ Հասկացա, որ չեմ ուզում ինձ խառնեն նոր սերնդի դերասանների հետ, ուզում եմ էկրանին լինել հեռուստադիտողին հստակ ասելիք, դերասանական վարպետություն և զգայական մեծ դաշտ ունենալով։ Իմ դերասանական վարպետության վրա աշխատել է Արտաշես Ալեքսանյանը, որի հետ ներկայացում ենք խաղացել։ Բավականին երկար ժամանակ ինձ հետ աշխատելուց հետո նա ասաց` այ հիմա դու պատրաստ ես»,- ասաց Մերին ու նշեց ավելի ուշ իրեն հեռուստատեսությունում տեսնելով` վարպետն իրեն ոգևորել է։

Որևէ մեկն ինձ առաջ չի «բրդել»

Մերիի խոսքով` որպես դերասանուհի, արտաքինն իր համար երկրորդական է։ Կարևորում է, որ հեռուստադիտողն իրեն գնահատի ոչ թե արտաքին տվյալների, այլ դերասանական խաղի չափանիշներով։

«Փորձում եմ հեռուստադիտողին ներկայանալ այնպես, որ չմտածեն` արտաքին տվյալների շնորհիվ եմ հայտնվել եթերում կամ ինձ, կոպիտ ասած, ինչ-որ մեկն առաջ է տարել։ Անկեղծ եմ ասում, այն աղջիկը չեմ, որը հեռուստատեսությունում ծանոթ է ունեցել. ինձ որևէ մեկն առաջ չի «բրդել»։ Այն, ինչի այսօր հասել եմ, իմ աշխատասիրության շնորհիվ է։ Ինձ համար երբեք չեն բարեխոսել, պետք էր միայն աշխատասիրություն»,- ասաց դերասանուհին։

Մերի նշեց, որ աշխատում է հետևել համացանցային մեկնաբանություններին ու կարդալ, թե ինչ են գրում իր մասին։ Դերասանուհու խոսքով` ի զարմանս շատերի, իր հետ կապված մեկնաբանություններում հեռուստադիտողների շեշտադրումն իր արտաքինի վրա չէ։

«Կան դերասանուհիներ, որոնք նկարահանման հրապարակում հայելին ձեռքից չեն իջեցնում, իրենց համար առաջնային է, թե ինչ տեսք ունեն կադրում։ Ինձ իմ արտաքինը բացարձակ հետաքրքիր չէ, որովհետև նկարահանվելիս պետք է լինեմ իրավիճակի մեջ, առաջնայինն այն է, որ կադրում գեղեցիկ լինեմ իմ խաղով, համոզեմ հեռուստադիտողին։ Եթե ինձ առաջարկեն կերպար, որը խաղալու համար կադրու պետք է գեշ լինեմ, սիրով կհամաձայնեմ, չեմ խուսափի։ Ես դերասանուհի եմ, որն իր հուզական դաշտով պետք է գրավի հեռուստադիտողին, ոչ թե արտաքին տվյալներով»,- ասաց նա։

 

Համարձակ աղջկա ու ավելի հաճախ բացասական կերպարներով ներկայացող դերասանուհին ժպիտով նշեց, որ սպասում է կոտրվի արտաքնի հետ կապված կարծրատիպն ու, վերջապես, կարողանա ստանալ իր համար այդքան սպասելի կերպարը խաղալու առաջարկը։

«Ես, օրինակ, մեծ ցանկություն ունեմ խաղալու խեղճ, դժբախտ աղջկա կերպար, բայց այսօր մեր ռեժիսորներն ասում են, որ հանրությունը սիրում է խեղճ արտաքինով աղջիկների և հոգեբանորեն իրենց է կարողանում ընդունել։ Եթե դու դերասանուհի ես և ունես ժամանակակից արտաքին, քեզ դժվար է ստանալ խեղճ ու դժբախտ որևէ դեր։ Արտաքինը պետք է համոզի հեռուստադիտողին, որ դու խեղճ ես, բայց հուսամ` այդ կարծրատիպը կկոտրվի, և ես կստանամ նման դեր, որովհետև ես շատ եմ սպասում»,– ասաց նա։