72-ամյա պապիկը ոչ մի անգամ ատամնաբույժի չի դիմել. նա պարզապես շաբաթը 3 անգամ ընդունում է ԱՅՍ միջոցը
Մարդու դեմքն առաջինն է, որին ուրիշներն ուշադրություն են դարձնում։ Իսկ լուսաշող ժպիտը, ինչպես հայտի է, կարող է շատ նպատակների հասնելու հաջողության բանալին լինել։ Ժպիտը ոչ միայն լավատեսություն ու բարձր տրամադրություն է արտահայտում, այլև շատ բան կարող է պատմել մարդու առողջության ու սովորությունների մասին։
Տվյալ դեպքում կարևորը ատամների վիճակն է։ Ատամները կարող են սևանալ կամ փչանալ, անգամ, եթե չեք չարաշահում քաղցրավենիքն ու ծխախոտ օգտագործում։ Չէ՞ որ մուգ ըմպելիքներն ու սնունդը նույնպես ազդում են ատամնաշարի երանգի վրա։
Եթե ամեն անգամ ատամնաբույժի մոտ գնալիս առանց սթրեսների չի անցնում, վախենում եք ատամների որակը փչացնել կամ պարզապես միջոցներ չունեք դրանք սպիտակեցնելու համար, ձեզ կպատմենք հիանալի պապական եղանակի մասին։ Տնային պայմաններում ատամների սպիտակեցումն այսչափ արդյունավետ չի եղել։
Ձեզ անհրաժեշտ կլինի
2/3 բաժակ խնձորի քացախ,
1/3 բաժակ ջուր,
ատամի խոզանակ,
ատամի մածուկ։
Խառնեք քացախն ու ջուրը
Այդ լուծույթով ողողեք բերանի խոռոչը մեկ րոպե տևողությամբ։ Կրկնեք 2-3 անգամ։ Ոչ մի դեպքում լուծույթը կուլ մի տվեք։ Լրացուցիչ կարելի է սևացած ատամները պրտել այդ լուծույթում թրջած բամբակե ծայրով փայտիկով։
Վերջում բերանի խոռոչը ողողեք գոլ ջրով։
Սովորական եղանակով՝ ատամի մածուկով ու խոզանակով մաքրեք ատամները։
Ընթացակարգը կրկնեք շաբաթը 3 անգամից ոչ պակաս։ Քացախի հոտն այնքան էլ հաճելի չէ, բայց արդյունքը կարդարացնի այդ փոքրիկ թերությունը։ Չէ՞ որ էմալը շատ արագ է մաքրվում և բնական ձյունաճերմակություն ձեռք բերում։ Այս եղանակը չի մեծացնում ատամների զգայունությունն ու չի գրգռում լնդերը։
Տնային պայմաններում հնարավոր է լուսաշող ժպիտը վերականգնել, եթե ձեր առաջ հստակ նպատակ եք դրել ու կանոնավոր հետևում եք վերը շարադրված պրոցեդուրայի կատարմանը։




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...