Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Ժամանց

Անձի ամենաճշգրիտ թեստը. պատասխանի՛ր ընդամենը 4 հարցի և իմացի՛ր քո անձի տեսակի մասին

Ներկայացնում ենք պարզ թեստ 4 հարցից և պատասխանի 2-ական տարբերակից բաղկացած: Տառերի համադրությունը կպատմի ձեր անձի տեսակի մասին:

1. Դուք տանջված եք, շաբաթը երկար և ոչ այնքան հաջող էր: Ինչպե՞ս կանցկացնեք հանգստյան օրերը:

Կզանգահարեմ ընկերներիս, կիմանանմ ինչ ծրագրեր ունեն: Նոր ռեստորան բացվեց / հրաշալի կատակերգություն կա վարձույթում / Փենթբոլի ակումբում զեղչեր են: Պետք է բոլորս գնանք: – E
Հեռախոսս կդնեմ «Չանհանգստացնել» ռեժիմի վրա, տանը կմնամ: Կմիացնեմ սիրելի սերիալի նոր մասը, փազլ կհավաքեմ, վաննայի մեջ կպառկեմ գիրքը ձեռքիս: – I

The Most Precise 4-Question Personality Test
2. Երկու նկարագրություններից ո՞րն է ձեզ ավելի հարմար:

Ինձ համար ամենակարևորն այն է, ինչ տեղի է ունենում այստեղ և հիմա: Ես անջատվում եմ իրերի իրական դրությունից, ուշադրություն եմ դարձնում մանրուքներին: – S
Փաստերը ձանձրալի են: Ես սիրում եմ երազել և հորինել ապագա իրադարձությունների սցենարները: Ավելի ակտիվորեն հենվում եմ ինտուիցիայիս վրա, քան որևէ տվյալի: – N
The Most Precise 4-Question Personality Test
3. Ձեր գործատուի մրցակից ընկերությունը փորձում է ձեզ գրավել: Դուք կասկածում եք. այնտեղ շատ ավելի են վճարում, բայց այստեղ հրաշալի անձնակազմ է, բաժնի պետն էլ ակնարկեց, որ ղեկավարությանը ձեզ խորհուրդ կտա թոշակի գնալուց առաջ: Ի՞նչ որոշում կընդունեք:

Կուսումնասիրեմ մրցակից ընկերության մասին ամբողջ հասանելի տեղեկությունը, կխորհրդակցեմ ծանոթ HR-մենեջերի հետ, «կողմ և դեմ» աղյուսակ կգծեմ: Այդպիսի հարցերում կարևոր է սթափ գնահատել և կշռադատել: – T
Կլսեմ սեփական զգացումներիս և զգացողություններիս: Միշտ աշխատում եմ սրտիս ձայնին լսել: – F
The Most Precise 4-Question Personality Test
4. Ձեր մտերիմ ընկերների հարսանիքին 2 շաբաթ կա: Ի՞նչ վիճակում են պատրաստության հետ կապված հարցերը:

Ես մեկ ամիս առաջ ընտրեցի սաքսոֆոնահարին, ով կկատարի պոպուրի մեր դպրոցական տարիներից / շնորհանդես հավաքեցի զույգի լուսանկարներով նրանց ծանոթության պահից / պոեմ գրեցի / կոստյումս արդուկեցի / գրանցվեցի դիմահարդարման և վարսահարդարման համար: Նախընտրում եմ պատրաստ լինել: – J
Ինչո՞ւ պատրաստվել: Ես կզվարճանամ և կվայելեմ տոնը, կենացն էլ էքսպրոմտ կասեմ՝ ի սրտե: Ամեն լավ բան ինքնաբուխ է լինում: – PThe Most Precise 4-Question Personality Test
Հիմա գտեք ձեր անձի տեսակն ըստ Մայերս-Բրիգսի:

ESTJ – Ղեկավար
Գործնական և հետևողական է, սիրում է կարգուկանոն ամեն ինչում, ծրագրել և կազմակերպել: Բայց ամենաշատը՝ շրջապատողներին համոզել իր իրավացիության մեջ: Սթափ է նայում կյանքին և ամենից առաջ փաստերին է վստահում:
Բաց է շփման, նոր ծանոթությունների և աղմկոտ ընկերախմբերի համար: Չի մոռանում հոգ տանել մտերիմների մասին և կարողանում է դրսևորել իր սերը:
Տղամարդկանց 11%-ը, կանանց 6%-ը

ENTJ – Հրամանատար
Նրա համակրանքը պայքար և էքստրիմ է: Այդպես է նա ճանաչում իրեն և շրջապատողներին: Համարձակ և ռիսկային է, հեշտությամբ է ոգեշնչվում նոր բան սկսելու համար: Իր ունակություններն ադեկվատ է գնահատում:
Նրբորեն զգում է միտումները, բաց է թարմ գաղափարների համար: Դրականորեն է մտածում: Շատ է սիրում սպորտ և դրա հետ կապված ամեն ինչ:
Տղամարդկանց 3%-ը, կանանց 1%-ը:

ESFJ – Ուսուցիչ
Հրաշալի շփվում է մարդկանց հետ, ցանկացած ըկերախմբի հոգին է: Ուշադիր և հոգատար է, միշտ պատրաստ է օգնության հասնել, նույնիսկ եթե պետք լինի սեփական շահերը զոհաբերել հանուն դիմացինի:
Իր գործերում ինքնուրույն է, ամեն ինչի հասնում է ինքնուրույն: Մտերիմներից միայն էմոցիոնալ աջակցություն է սպասում:
Կանանց 17%-ը, տղամարդկանց 8%-ը

ESTP – Մարշալ
«Գլխավորը հաղթանակը չէ, այլ մասնակցությունը»՝ նրա մասին չէ: Ձգտում է ամեն գնով հասնել իր նպատակին, նույնիսկ եթե ֆիզիկական ուժ գործադրելու կարիք լինի: Հետևում է գործողությունների հստակ ծրագրի, տանել չի կարողանում ենթարկվելն ու զիջումները:
Բնածին մարտիկ է, շարժուն, բայց հավաք: Կարող է օբյեկտիվորեն գնահատել նույնիսկ ամենասթրեսային իրավիճակը և տալ արագ, հստակ պատասխան:
Տղամարդկանց 6%-ը, կանանց 3%-ը

ENFJ – Հրահանգիչ
Հուզական է, պերճախոս, արտահայտիչ միմիկայով և զարգացած ժեստերով: Հասկանում և իր վրա է վերցնում ուրիշների մեղքերը, տեսնում է նույնիսկ ամենափոքր անկեղծությունը: Սիրո մեջ անվստահ և խանդոտ է:
Հաճախ պատրաստ է լինում որևէ իրադարձության՝ դա նախապես զգալ կարողանալով:
Կանանց 3%-ը, տղամարդկանց 2%-ը

ENTP – Գյուտարար
Գաղափարների աղբյուր է, անընդհատ որևէ նոր բան է ստեղծում: Արագ է հարմարվում անսովոր պայմաններում, հեշտությամբ է յուրացնում աշխատանքի տարբեր մեթոդներ:
Կարողանում է ոչ միայն նոր գաղափար հղանալ, այլև այն հասցնել ուրիշներին, որոշումներ ընդունել և մտածածը կյանքի կոչել:
Տղամարդկանց 4%-ը, կանանց 2%-ը

ESFP – Քաղաքական գործիչ
Վարպետորեն հասկանում է շրջապատողների հնարավորությունները և հաճախ դա օգտագործում է մանիպուլյացիայի նպատակով: Մարդկանց հետ շփման մեջ առաջնորդվում է առաջին հերթին սեփական շահերով, սակայն ձգտում է նրանց վրա տպավորոթյուն գործել:
Չի սիրում դատարկ տեղը ժամանակ ծախսել: Արագ արդյունքի է ապասում:
Կանանց 10%-ը, տղամարդկանց 7%-ը

ENFP – Չեմպիոն
Էներգիայով լի և հետաքրքրասեր է, վառ արտահայտված ստեղծագործական հատկություններ ունի: Իր մեջ համադրում է էքստրավերտի և ինտրավերտի հատկությունները, ուստի կարողանում է ոչ միայն ընդհանուր լեզու գտնել մարդկանց հետ, այլև նրանց լավ զգում է: Կարողանում է ապրումակցել և գործնական խորհուրդներ տալ:
Զարգացած երևակայություն և բարձր ինտելեկտ ունի: Շատ ներդաշնակ անձ է, կարող է պահպանել հավասարակշռությունը նույնիսկ հանգամանքների մշտական փոփոխության դեպքում:
Կանանց 10%-ը, տղամարդկանց 6%-ը

INFP – Բուժակ
Լիրիկ և երազող է, առաջին տեղում դասում է ներքին ներդաշնակությունը, ինքն իր հետ համաձայնությունը: Կարող է ինտիուցիայով կանխատեսել իրադարձությունները և լավ է գլուխ հանում մարդկանցից:
Սիրում է լավ հագնվել, աշխատում է լավ տեսք ունենալ ցանկացած հանգամանքում: Չի առանձնանում տնտեսող լինելով և հաճախ է կորցնում ժամանակի և իրականության զգացողությունը:
Կանանց 5%-ը, տղամարդկանց 4%-ը

ISFP – Կոմպոզիտոր
Կարողանում է ուրախություն գտնել պարզ բաներում, հանգիստ է տանում առօրյան և նույնությունը: Սիրում է իրեն պիտանի զգալ, ուստի միշտ օգնում է ուրիշներին, սակայն երբեք չի խախտում նրանց անձնական տիրույթը: Տանել չի կարողանում կոնֆլիկտային իրավիճակները, կարողանում է ծիծաղեցնել և զվարճացնել:
Շատ պրակտիկ է, հոգատար, նուրբ, հուսալի և հավատարիմ ուղեկից: Նա աշխարհն ընդունոմ է այնպիսին, ինչպիսին կա, չի փորձում ղեկավարել և մանիպուլյացիայի ենթարկել:
Կանանց 10%-ը, տղամարդկանց 8%-ը

INTP – ճարտարապետ
Փիլիսոփա է, չի սիրում զգացմունքները բուռն արտահայտել, ձգտում է համաչափ հուզական ֆոնի և հարմարավետության: Զգույշ է որոշումներ ընդունելիս, սիրում է վերլուծել և կապեր փնտրել անցյալի, ներկայի և ապագայի միջև:
Շատ ընկալունակ է փոփոխությունների նկատմամբ և դրանք ավելի շուտ ծանր է տանում:
Տղամարդկանց 5%-ը, կանանց 2%-ը

INFJ – Խորհրդատու
Մարդկանց ճշգրիտ զգում է: Հեշտությամբ հասկանում է տրամադրությունները և թաքնված տաղանդները, նրան հաճախ խորհրդի համար են դիմում: Հեշտ խոցելի է, ծանր է տանում ագրեիսան և սիրո պակասը:
Նրա շարժիչ ուժն ինտուիցիան է: Չի դադարում սովորել: Իրեն ճանաչելով՝ օգնում է ուրիշներին:
Կանանց 2%-ը, տղամարդկանց 1%-ը

INTJ – Ոգեշնչող
Շատ հարուստ ներքին աշխարհ ունի, յուրահատուկ գաղափարներ է ունենում: Ձգտում է կատարելության, ուզում է բարելավել բոլորին և ամեն ինչ:
Սակայն մարդկանց հետ հարաբերություններում դժվարություններ է ունենում, հաճախ դիտավորյալ հեռացնում է շրջապատողներին՝ անկախություն դրսևորելով: Կարողանում է առաջնայնությունները տարբերել, վստահում է իր ինտուիցիային:
Տղամարդկանց 3%-ը, կանանց 1%-ը

ISFJ – Պաշտպան
Տանել չի կարողանում կեղծիքը հարաբերություններում:
Նրբանկատ է խոսքերում և արարքներում: Բարի և հոգատար է, բարձրագույն նպատակն ուրիշներին օգնելն է:
Կանանց 19%-ը, տղամարդկանց 8%-ը

ISTP – Հմուտ
Տեխնիկական միտք ունի, սիրում է աշխատել ձեռքերով: Չի շտապում որոշումներ ընդունելիս: Սակայն միշտ տեղավորվում է ժամկետում և պարտաճանաչ է:
Շփումից հրաժարվոմ է հենց կեղծավորություն է զգում:
Տղամարդկանց 9%-ը, կանանց 2%-ը

ISTJ – Տեսուչ
Խոհուն է, խորը, պատասխանատու: Վստահություն է առաջացնում, ուշադիր վերլուծում է ամբողջ տեղեկությունը: Հետաքրքրված չէ երկարատև շփումով, նախընտրում է գործարար շփումները միայն համագործակցության ընթացքում: Նպատակաուղղված է վերջնական արդյունքին:
Սիրում է խստություն, կարգ: Ամպերում չի սավառնում, «հիմա և այստեղ է»:
Տղամարդկանց 15%-ը, կանանց 7%-ը