Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տնտեսական վերագործարկման հայտը․ Սամվել Կարապետյանի ծրագրի ներկայացումն ու «Ուժեղ Հայաստանի» ուղերձները Այն մասին, թե ինչ է որոշվելու առաջիկա ընտրություններում, և ինչու պետք արժևորել յուրաքանչյուրիս սեփական մեկ ձայնը. Ավետիք Չալաբյան Չի բացառվում, որ Փաշինյան–Ալիև պայմանավորվածություն կա. Ալիևն այս շրջանում կաջակցի Փաշինյանին․ Աննա Կոստանյան 0% Շրջհարկ․Նարեկ Կարապետյան Մենք մեզ, իհարկե, թույլ չէինք տա որևէ խոսակցության մանրամասներ հանրայնացնել, սակայն, ստիպված ենք. Ալիկ Ալեքսանյան Մեր հասարակությանը պետք է ցույց տանք, թե ինչի համար ենք այս իշխանությանը փոխելու. Նարեկ Կարապետյան Արցախցիների համար պետք է հիմնվի առանձին շրջան, թաղամաս, որտեղ կբնակվեն իրենք. Կարապետյան Ու՞մն է Ղրիմը հարցը արագորեն փոխարինվեց, ու՞մն է Գրենլանդիան հարցով․ Մհեր Ավետիսյան Թոշակառուներին և նպաստառուներին վերածել են ծաղրի առարկայի․ Հրայր Կամենդատյան Հայաստանի տնտեսությունն այսօրվա կառուցվածքով չի կարող ապահովել երկրի կայուն զարգացումը. Սուրեն Կարայան Ինչով են Սամվել Կարապետյանի առաջարկած քայլերը տարբերվում Փաշինյանի խոստումներից, որովհետև Սամվել Կարապետյանն ինչ ասում՝ անում է. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) Թուրքիայի հետ սահմանի բացումը մեր տնտեսության համար դրական է, բայց պետք է ուշադիր լինենք, որ 100 տոկոսով չենթարկվենք իրենց ազդեցությանը. Նարեկ Կարապետյան
Գեներալ Արթուր Օսիպյանը դատարանում հաղթել է ՆԳՆ-ին. «Հրապարակ»Անկարայի բաց աջակցությունը և Հայաստանի ինքնիշխանության հարցը Տնտեսական վերագործարկման հայտը․ Սամվել Կարապետյանի ծրագրի ներկայացումն ու «Ուժեղ Հայաստանի» ուղերձներըԵՄ–ԵԱՏՄ երկընտրանքի գինը․ Լավրովի կոշտ ազդակներն ու Արման Աբովյանի գնահատականըՈվ ում հետ կմասնակցի 2026 թվականի ընտրություններին․ նախնական պատկեր. «Ժողովուրդ»Եկեղեցու դեմ արշավը հունից հանում է նախարարներին ու մարզպետներին․ «Իրավունք»ՔՊ-ն խախտում է «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքը բացառելու «ոսկե կանոնը». Ղազարյանի հայտարարագիրըՄեր ժողովուրդը չպետք է խաբվի այս մրցանակի շուրջ կառուցված քարոզչությամբ. Էդմոն ՄարուքյանԱյն մասին, թե ինչ է որոշվելու առաջիկա ընտրություններում, և ինչու պետք արժևորել յուրաքանչյուրիս սեփական մեկ ձայնը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ում մրցավազք է սկսվել. կուսակցականները պայքարելու են լավ «դիրքերում» լինելու համար. «Ժողովուրդ»ՔՊ-ն դատավորներին պատժելու նախագիծ է բերել ԱԺ. «Ժողովուրդ»Բաքվի գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը մոտ օրերս կվիրահատվիՀունվարի 27-ը կսահմանվի Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր և կլինի ոչ աշխատանքայինՍամվել Կարապետյանի՝ Հայաստանի քաղաքացիների համար նախատեսված 5 տնտեսական քայլերը․ Նարեկ ԿարապետյանՀամայնքային ոստիկաններն ու պարեկները ալկոհոլային կեղծ խմիչքներ իրացնող երիտասարդների են ձերբակալելԵթե Փաշինյանը լիներ հայկական շահի սպասարկու, կկարողանար հօգուտ Հայաստանի օգտագործել «քավորությունը»Ալիևի կառավարությունը ուղիղ ֆինանսավորում է Արևմտյան Ադրբեջան ծրագիրը. ուր է Կառավարության պատասխանըԱրտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկույցըԱրագածոտնում մերկասառույցի պատճառով փրկարարները մի քանի կմ օգնել են ծննդկանին հասնել հիվանդանոցՇարունակվում է Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը․ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը ռիսկ է տեսնում
Ժամանց

Աստղերն այսօր Ցուլերի կողմից են․ մայիսի 30-ի աստղագուշակը

Խոյ: Օրվա առաջին կեսին կթվա, որ անհաջողությունների շղթան հետապնդում է ձեզ ամենուր: Աջակցության ակնկալիք չեք ունենա անգամ այն մարդկանցից, ովքեր բազմիցս խոստացել են բարդ իրավիճակներում սատարել ձեզ: Այդ ամենը, սակայն, ժամանակավոր է: Կեսօրին դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Գործնական եք տրամադրված: Այսօր ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները շահեկան կլինեն, հաջող գնումներ կկատարեք: Հնարավոր է՝ շատ հետաքրքիր սիրային հարաբերության սկիզբ դրվի, որը ձեզ վառ զգացողություններ կպարգևի:

Ցուլ: Աստղերն այսօր ձեր կողմից են: Հաջող օր է հատկապես նրանց համար, ովքեր կարճ ժամանակում խոշոր գումարներ վաստակելու նպատակ են հետապնդում: Ակտիվ կոմերցիոն գործունեությունը մեծ եկամուտ կբերի: Համախոհները հուսախաբ չեն անի: Օրվա երկրորդ կեսը հարմար է կանանց հետ շփվելու համար: Կարող եք գործնական բանակցություններ վարել գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչների հետ, որոնց ղեկավարության ներքո ապագայում պատրաստվում եք աշխատել: Սիրահարված Ցուլերին օրը չի հիասթափեցնի, իսկ միայնակներին գուցե տխուր թվա:

Երկվորյակ: Այսօր դրական փոփոխություններ են սպասվում մասնագիտական, նաև ֆինանսական ոլորտներում: Ճիշտ ժամանակն է դրսևորելու ձեր գործնական հմտությունները: Այսօր ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնա: Շատերը կխրախուսեն ձեզ, առաջիկայում պաշտոնի բարձրացման հնարավորություն կստանաք: Անձնական կյանքում հարաբերությունները ներդաշնակ են: Այսօր առավել նախաձեռնող եղեք, սիրելիի ամենահամարձակ մտահղացումներն անգամ հավանության արժանացրեք: Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կազմել, քննարկել ամուսնությանը վերաբերող հարցեր:



Խեցգետին: Օրվա առաջին կեսը կարող է ճակատագրական լինել անձնական հարաբերությունների համար: Մտածված գործելու դեպքում կկարողանաք դրական փոփոխությունների հասնել: Այսօր շատ կարևոր է պահպանել ինքնատիրապետումը, զսպել հույզերը և սադրանքների չենթարկվել: Փոխարենը հաջողակ կլինեք փողային հարցերում: Առանց մեծ ջանք գործադրելու կկարողանաք եկամուտ ստանալ: Երեկոյան ստեղծագործական ներուժը, ինքնադրսևորման ցանկությունը նոր թափ կստանան: Չեք վախենա ամեն տեսակ փորձարկումներից, և արդյունքը կգերազանցի ձեր սպասելիքները:

Առյուծ: Բարեհաջող օր է սպասվում: Ձեզ համար շատ կարևոր գործերում մեծ հաջողությունների կհասնեք: Հնարավոր է՝ կարևոր ինֆորմացիա ստանաք, որը շուտով պետք կգա: Այսօր կարևոր է շատ աշխատել և հեշտ տրվող հաղթանակների ակնկալիք չունենալ: Շուտով հարկ կլինի ցուցաբերել մասնագիտական կարողությունները, որոնք առաջընթաց կապահովեն: Հնարավոր են շահեկան գործարքներ, հաջող գնումներ: Անձնական կյանքում նշանակալի փոփոխություններ չեն սպասվում, սակայն այդ ամենը դժվար թե անհանգստացնի ձեզ:



Կույս: Այսօր այնքան էլ ուշադիր չեք, ինչը կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների: Հաշվարկներում վրիպումներ թույլ կտաք: Աշխատեք հետևել ներքին ձայնի հուշումներին: Այդ դեպքում շատ արագ կկարողանաք ճիշտ որոշումներ կայացնել: Կարող եք զբաղվել ստեղծագործական, ոչ ստանդարտ մոտեցումներ պահանջող գործերով: Կանանց հետ հեշտությամբ կշփվեք, մինչդեռ տղամարդկանց հետ լեզու գտնել չի հաջողվի, հատկապես եթե խոսքը գումարի կամ արժեքավոր գույքի մասին է: Օրվա առաջին կեսին կարող եք ուղևորություններ ծրագրել, իսկ երկրորդ կեսը ցանկալի է անցկացնել տանը:

Կշեռք: Օրվա ընթացքում որոշ դժվարություններ կծագեն, անախորժությունները կարող են տրամադրություն փչացնել: Բանավեճերում ստիպված եք սեփական տեսակետը պնդել, և եթե անգամ հաջողվի ապացուցել ձեր իրավացիությունը, այն ձեզ միայն հոգեկան բավարարվածություն կբերի: Կենտրոնացեք այն բոլոր գործերի վրա, որոնք դեռ անցած շաբաթ եք սկսել: Այսօր կարող եք դրանք ավարտին հասցնել կամ էլ որոշակի առաջընթացի հասնել: Ձեռք կբերեք նոր աջակիցներ:

Կարիճ: Լարված օր է սպասվում: Զգացմունքային դաշտն անկայուն է: Մտերիմների խորհուրդները, սթափվելու կոչերը կանտեսեք և մի շարք սխալներ թույլ կտաք, չմտածված քայլեր կանեք: Հնարավոր են տարաձայնություններ ազդեցիկ մարդկանց հետ: Հարազատների կողմից աջակցություն դժվար թե ստանաք, փոխարենը ճիշտ խորհուրդներ, առաջարկություններ կլսեք: Սիրային ժամադրության պատրաստվող Կարիճներին խորհուրդ է տրվում շատ զգույշ լինել, ամենափոքր մանրուքն անգամ կարող է ամեն բան փչացնել:



Աղեղնավոր: Այսօր անիմաստ խոսակցությունները, ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ հանդիպումները շատ ժամանակ կխլեն: Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը փոփոխական կլինի: Ձեզ դժվար թե հաջողվի կենտրոնանալ, հնարավոր է՝ թույլ տաք որոշ վրիպումներ: Հետտևանքները, սակայն, զգալի չեն լինի: Այսօր նշանի մի շարք ներկայացուցիչներ տարաձայնություններ կունենան մտերիմների հետ: Վիճաբանություններ կծագեն անգամ ամենասիրելի մարդկանց հետ: Նրանցից կպահանջվի սթափվել և փորձել վերականգնել լավ տրամադրությունը:

 

Այծեղջյուր: Հանգիստ, հաճելի օր է սպասվում: Այն դժվար թե առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ: Փորձեք օգտվել հնարավորությունից և ավարտին հասցնել սկսած գործերը: Կարող եք նաև նոր նախագծեր մշակել, սակայն դրանք միայնակ իրագործելը ցանկալի չէ: Ցանկացած փոփոխություն այսօր օգտակար կլինի: Կարճ ուղևորությունները, անսովոր վայրեր այցելելը կօգնեն առույգանալ, նաև կարող են ոգեչնչման աղբյուր հանդիսանալ: Սիրային հանդիպումների համար օրն այնքան էլ խոստումնալից չէ: Նշանի շատ ներկայացուցիչներ կդժվարանան լեզու գտնել իրենց սիրելիների հետ:

Ջրհոս: Հնարավորություն կունենաք դրսևորելու ձեր լավագույն կողմերը, հաղթանակ կտանեք մրցակիցների նկատմամբ: Մի կողմ թողեք կասկածները և վճռականություն դրսևորեք: Սկզբում համախոհները քիչ կլինեն, սակայն հետագայում կողմնակիցների պակաս չեք ունենա և ճիշտ պահին աջակցություն կստանաք: Հրաշալի օր է սիրահարված Ջրհոսների համար: Ամեն կերպ կփորձեք ուրախացնել սիրելիին, միասին լավ ժամանակ կանցկացնեք: Իսկ առաջին ժամադրության համար այնքան էլ հարմար ժամանակ չեք ընտրել, այսօր դժվար թե կարողանաք ճիշտ գնահատել նոր ծանոթներին:

Ձկներ: Բարեհաջող օր է: Բոլոր հարցերում հաջողակ եք, ձեռնարկած գործերն արդյունավետ կլինեն: Այսօր ծագած խնդիրներից հեշտությամբ գլուխ կհանեք, իսկ եթե ձեռնամուխ լինեք նոր նախագծերի իրագործմանը, ապա, միանշանակ, հաջողության կհասնեք: Հրաշալի օր է մտերիմներին աջակցելու համար: Կհաջողվի ամրապնդել ընտանեկան կապերը: Շատ Ձկներ կփորձեն հաշտեցնել միմյանց հետ գժտված ազգականներին: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք և գործի դնեք վառ երևակայությունը: