Պարզվում է՝ որքան ուժեղ սրտխառնոց է ունենում կինը հղիության ընթացքում, այնքան բարձր կարող է լինել երեխայի IQ-ն
Թեթև տոքսիկոզը առողջ հղիության նշան է:
Շատ հղի կանայք, որոնց տանջում է հղիության տոքսիկոզը, անհանգստանում են, որ այն կարող է ազդել պտղի առողջության վրա, քանի որ ենթադրվում է, որ երեխան անհրաժեշտ սննդարար նյութերը չի ստանում: սակայն վերջերս արված մի հետազոտություն լիովին հակառակն է պնդում:
Տորոնտոյի հետազոտողները բացահայտել են, որ այն մայրերի երեխաները, որոնք տառապել են հղիության ընթացքում ամեն առավոտ ուղեկցվող ծանր սրտխառնոցով, օժտված են լինում ավելի սուր մտքով: Նրանք հետազոտել են երեքից յոթ տարեկան 121 երեխայի, որոնց մայրերը հղիության ընթացքում տառապել են սուր սրտխառնոցից:
Հետազոտողները ոչ միայն չեն հայտնաբերել զարգացման որևէ հապաղում, այլև նրանք առանձնացել են բարձր IQ-ով, որը հաստատվել է երեխաների անցած ՝ հիշողությանն ու լեզվի հմտությանը վերաբերող թեստի միջոցով:
Փաստեր առավոտյան սրտխառնոցի ու փսխման վերաբերյալ
Առավոտյան սրտխառնոցը սկսում է հղիության մոտավորապես 4-րդ շաբաթից և անցնում 12-14 շաբաթական հղիության ժամանակ:
Առավոտյան սրտխառնոցը հղիության ընթացքում տարածված է:
Յուրաքանչյուր 5-րդ կինը դրանով տառապում է նաև երկրորդ եռամսյակում: Իսկ շատերի մոտ է այն տևում է մինչև ծննդաբերություն:
Որպես կանոն, տոքսիկոզը չի վնասում մորը կամ երեխային՝ եթե այն 3-րդ աստիճանի բարդության չէ, ինչը հազվադեպ է պատահում:
Աղբյուր՝ Hayinfo




















«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
«Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ Ասրյան
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia F...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում