Գողություն օրը ցերեկով. Կողոպտել են հայտնի դերասանի բնակարանը
Երեկ կեսօրին կողոպտել են դերասան Ստեփան Ղամբարյանի բնակարանը՝ տանտերերին պատճառելով շուրջ 1 միլիոն 200 հազար դրամի նյութական վնաս, Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց դերասանը: Վերջինս մեկտեղ ուրախությամբ նկատեց՝ իրենց բախտը բերել է, որ այդ ժամին տանը մարդ չի եղել՝ մայրը, փոքրիկն ու կինը դրսում են եղել:
«Տունս Սիլաչիի տարածքում է: Ցերեկը ժամը 13:00-ից 16:00-ի հատվածում են տուն մտել: Մայրս տանից դուրս է եկել ու միայն ներքևի կողպեքն է փակ եղել: Հարմարեցված բանալիով դուռը բացել ու տուն են մտել: Փառք Աստծո՝ այդ ժամին տանը մարդ չի եղել», — մանրամասնեց մեր զրուցակիցը:
Ղամբարյանների տանից գողացել են «MacBook» ֆիմայի համակարգիչ, IPad, նաև՝ Ստեփան Ղամբարյանի անվանական, օրինական 2 ատրճանակները: Դերասանն արդեն դիմել է ոստիկանություն:
«Տանն ամեն ինչ ավիրած, խառնած էր, հավանաբար՝ գումար կամ ոսկի են փնտրել: Բայց մենք տանը ո’չ ոսկի ունեինք, ո’չ էլ գումար: Զենքերը գրանցված, հաշվառված են, ու ես անհրաժեշտ համարեցի դիմել իրավապահներին: Իրենք ամեն ինչ արձանագրել են», — նշեց նա:
Ստեփան Ղամբարյանն այս գողության մեջ որևէ մեկին չի կասկածում: Ասում է՝ ցավոք, նման դեպքերը հիմա շատացել են, պետք է հետամուտ լինել ու այս խնդիրը վերացնել:
«Չգիտեմ՝ համաներու՞մն է պատճառը, թե՞ դրսից խմբեր են ներթափանցել Հայաստան, որոնք բնակարանների թալանով են զբաղվում, բայց գրեթե ամեն օր նման խնդրի հետ առնչվում է մեր քաղաքացին: Այս ամենի դեմը պետք է շտապ առնել»,-եզրափակեց Aysor.am-ի զրուցակիցը:
Աղբյուրը` aysor.am




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...