Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համար Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան
Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԹշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՊետք է նայենք՝ այս անոմալ կարկուտներն ինչի հետևանք են, կլիմայի գլոբալ փոփոխությա՞ն հետևանք են, թե այլ գործոնների ազդեցության տակ են տեղի ունենում․ Նիկոլ ՓաշինյանՍիսավան փողոցում հնչած կրшկոցների հետևանքով 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. 1 անձ ձերբակալվել էԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԱյսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի ևս մեկ խմբաքանակՌոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-իԽուճապ, անորոշություն արտահանող բիզնեսում. կառավարության հայտարարությունների հակառակ կողմը. Hetq.am«Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ ՈսկանյանԵՄ-ն ՀՀ-ից հանում է ակցիզային հարկերը՝ €420 միլիոնի չափով, փաստացի «զրոյացնելով» ԵՄ-ՀՀ առևտրի բոլոր հիմնական տնտեսական խոչընդոտները․ Արամ ՍարգսյանԴիլիջանում այրվել է ավտոմեքենաՔվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի իբրև թե 30 հազար տարբերության մասին տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԴատարանը վարույթ է ընդունել Նարեկ Կարապետյանի հայցադիմումն՝ ընդդեմ Քննչական կոմիտեիՎարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին․ արձանագրվել են շինաշխատանքների և նախագծի հետ կապված որոշ խնդիրներԻրանի հետ պшտերազմի շարունակությունը կարող է համաշխարհային տնտեսական ճգնաժամ առաջացնել․ Թրամփ
Ժամանց

Մայիսի 31-ի աստղագուշակ


Խոյ. Այսօր դուք չափազանց շլացուցիչ եք, և ձեր հմայքին դիմանալն անհնար է, այդ իսկ պատճառով էլ ոմանք ամեն կերպ փորձում են ձեզանից հեռու մնալ` վախենում են իրենց տեսողության և սթափ մտքի համար:Օգտվեք հարմար պահից, որպեսզի կարողանաք նվաճել այն մարդու սիրտը, ով անտարբեր չէ ձեր նկատմամբ` այսօր դա կարելի է անել ողջ ապագա կյանքի համար:Ձեզ բնորոշ էմոցիոնալությունն ու բռնկունությունը խանգարում են ձեզ բեղմնավոր աշխատել, լեզու գտնել աշխատակիցների և ղեկավարության հետ: Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր սկսում են աշխատել նոր բնագավառում, ստիպված կինեն բազմաթիվ արգելքներ հաղթահարել:

Ցուլ. Այսօր պրոֆեսիոնալ հաջողությունը կախված կլինի միայն այն բանից, թե որքանով դուք կկարողանաք կենտրոնանալ բարդ և նույնքան ձանձրալի գործի վրա: Սկզբունքը շատ պարզ է` որքան ավելի քիչ է ձեզ դուր գալիս այն, ինչով զբաղված եք, այնքան ավելի ջանասիրաբար է պետք դա անել: Ոչ մեկի ուսերին մի դրեք այն, ինչը կարող եք ինքներդ անել:
Մտերիմների հետ գործնականում կարող եք ձեզ ցանկացած ձևի պահել, միակ բանը, որից պետք է խուսափել` ավտորիտարիզմն է: Լսեք ուրիշների կարծիքը և գոնե ցույց տվեք, թե դա ձեզ հետաքրքրեց. այս կերպ դուք կխուսափեք կոնֆլիկտներից:

Երկվորյակներ. Այսօր դուք չափից ավելի շատ եք մտածում փողի մասին, և շատ քիչ` այն վաստակելու մասին: Դրա արդյունքն էլ միանգամայն օրինաչափ է` ձեր ֆինանսական վիճակը մնում է փակուղում:Ուշադիր եղեք` ձեզ հնարավորություն կնձեռնվի բարձրանալ կարիերայի աստիճաններով, դրանից պետք է կարողանալ առավելագույնս օգտվել: Խորամանկության շնորհիվ դուք կկարողանաք մատի շուրջ պտտեցնել ձեր անբարյացկամներին:
Օրը շատ հարմար է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Ձեր հմայքին անհնար է դիմակայել, սակայն դուք չպետք է դա չարաշահեք, հակառակ դեպքում նոր թշնամիներ ձեռք կբերեք:

Խեցգետին. Այսօր ձեզ լրջորեն մտահոգում է պրոֆեսիոնալ դիրքի երերուն վիճակը: Ձեր ոտքերի տակ հողը եթե չի այրվում, ապա չարագուժորեն ծխում է: Սակայն փախչելը դեռ վաղ է, դեռ հնարավոր է ամեն ինչ հարթել ու կարգավորել:Ընդ որում, պետք է խուսափել շրջապատի վրա ուժային մեթոդներով ազդելուց, իսկ աստղերը դա կգնահատեն:
Անհապաղ գտեք ինքներդ ձեզ ուրախացնելու և դրական էմոցիաների լիցք ստանալու ձևը: Ընկերներն ու սիրելի մարդը կօգնեն ձեզ չհուսահատվել, կոգեշնչեն սխրանքների: Լավ օր է ուղևորությունների համար, դրանք ավելի լավ կանցնեն, քան դուք սպասում էիք:

Առյուծ. Այսօր դուք ստիպված եք լինելու անհավասար պայքարի մեջ մտնել ուժեղ մրցակցի հետ: Պրոֆեսիոնալ հակամարտությունը բարդանում է անձնական հակակրանքով, և նման բարդ իրավիճակից առանց կորուստների դուրս գալը շատ դժվար կլինի: Ձեզ մի շարք գործնական առաջարկներ են արվում, որոնք գրավում են իրենց թարմությամբ, սակայն դրանք այնքան լավը չեն, որ անմիջապես ընդունելի լինեն: Եթե խոսքը գնում է փողի մասին, ձեր պայմանները առաջ քաշեք` դուք հաստատ կստանաք ավելին, քան նախապես ենթադրում էիք:
Դժվար կլինի մտերիմ մարդկանց հետ վեճերից խուսափելը: Ձեր էմոցիոնալ ֆոնն անկայուն է, դուք չեք կարող հանգստություն պահպանել, ուրեմն գոնե հոգ տարեք, որպեսզի ոչ ոք չտուժի:

Կույս. Այսօր սովորականից շատ է նյարդային լարվածությունը` դուք չգիտեք թե ինչ է ձեզ սպասում, և դա ձեզ վախեցնում է:Դրա հետ մեկտեղ, իրավիճակը զարգանում է միանգամայն կանխատեսելի, և եթե դուք դրան մոտենաք սթափ դատողությամբ, ապա կհասկանաք, թե ինչպես կողմնորոշվել: Մի շտապեք` խելամիտ սպասողականության մարտավարությունը այսօր շատ ավելի արդյունավետ է, քան էմոցիոնալ փոթորիկներն ու ճնշումները:
Շատ օգտահար կլինեն զբոսանքներն ու ուղևորությունները` շարժումը ձեզ կօգնի գլխից դեն նետել անպետք մտքերը, կենտրոնանալ այն բանի վրա, ինչն այսօր ձեզ հատկապես անհրաժեշտ է: Մեծ է անպատասխան սիրահարվածության հավանականությունը:

Կշեռք. Հիշեք, որ օրվա ընթացքում հապճեպ և էմոցիաների ազդեցության տակ ընդունած որոշումները դրական արդյունքի չեն հանգեցնի:Սա այն եզակի օրերից է, երբ պետք է ոչ թե յոթ, այլ` յոթանասուն անգամ չափել, հետո նոր մկրատը ձեռքը վերցնել: Կարելի է ճշգրտումներ մտցնել ղեկավարության հետ հարաբերություններում, ամրապնդել պրոֆեսիոնալ դիրքերը: Նշանի առավել խորամանկ ներկայացուցիչները հնարավորություն կունենան առաջ անցնել իրենց վաղեմի մրցակիցներից:
Համբերություն, հանգստություն և զսպվածություն` ահա այն երեք կետաձկերը, որոնց վրա հենվում են մտերիմների հետ ձեր հարաբերությունները:

Կարիճ. Հարմար օր է ձեր գործերում մի փոքր հստակեցում մտցնելու համար: Գնահատեք վերջին ժամանակում ձեր նվաճումները, ձեր առջև նոր նպատակներ դրեք: Ձգտեք չընկնել հասարակական կարծիքի ազդեցության տակ, առաջնորդվեք կյանքի առջև դրվող խնդիրների հարցում ձեր սեփական պատկերացումներով: Կոնֆլիկտներն աշխատավայրում ծագում են հեշտությամբ, սակայն` նույնքան հեշտ էլ հարթվում: Կեսօրը լավագույն պահն է նոր դաշնակիցներ գտնելու համար:
Աննշան, սակայն ոչ այնքան հաճելի փոփոխություններ են տեղի ունենում մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում` նվազում է փոխհասկացվածությունն ու փոխվստահությունը:

Աղեղնավոր. Օրը բավական հարմար է գործնական ուղևորությունների, հեռվից եկած մարդկանց հետ շփումների համար: Բիզնեսմեններին կհաջողվի ընդլայնել իրենց գործունեության ոլորտը, նոր բարձրունքներ նվաճել, վարձու աշխատողների մոտ էլ հաջողություններ են սպասվում, միայն թե` հաղթանակներն ավելի համեստ կլինեն
Անձնական խնդիրները լուծվում են միայն այն բանի շնորհիվ, որ դուք ազատություն չեք տալիս ձեր էմոցիաներին: Մտերիմ մարդկանց հետ խուսափեք անորոշություններից ու երկիմաստ ակնարկներից: Անկեղծությունն ու անմիջականությունը մեծապես կնպաստեն բարիդրացիական հարաբերություններին:

Այծեղջյուր. Այսօր դուք ուզում եք ստանալ ամեն ինչ և միանգամից: Համենայն դեպս` միանգամից չի ստացվի: Սա բազմաթիվ և բարդ ընտրությունների օր է, և դուք էլ ստիպված եք որոշել, թե ինչն եք պատրաստ զոհաբել, իսկ ինչը` ոչ:Շրջապատից խորհուրդներ հարցնելն անօգուտ է, դրանք այնքան հակասական են, որ միայն ավելի կխճճեն ձեզ:
Հնարավոր են կոնֆլիկտներ ղեկավարության, ազդեցիկ մարդկանց, տարեց ազգականների հետ: Դուք ըմբոստանում եք ստեղծված համակարգի դեմ և զլանում եք զսպել ձեր հեղափոխական պոռթկումները: Սիրելի մարդը ձեզ ամեն ինչում կսատարի:

Ջրհոս. Այսօր դուք անհամբեր եք նոր նպատակների հասնելու հարցում և պատրաստ եք շրջանցել ճանապարհին հանդիպող ցանկացած արգելք: Ձեր անբարյացկամներին կարելի է միայն խղճալ` եթե դուք դուրս գաք հունից, ապա նրանցից միայն փետուրները կմնան: Միայն վատ է այն, որ ձեր էմոցիոնալության պատճառով դուք կարող եք խորտակել արդեն ձևավորված գործնական հարաբերությունները, զրկելով ինքներդ ձեզ ինչպես ապագա եկամուտներից, այնպես էլ` կարիերայի աստիճաններով վեր բարձրանալու հնարավորությունից:
Օրվա երկրորդ կեսին բազմաթիվ ռոմանտիկ պահեր կծագեն: Դրանք կարելի է օգտագործել ձեզ համար համակրելի մարդուն հմայելու, կամ սիրելիին նորից գայթակղելու համար:

Ձկներ. Այսօր որքան քիչ խոսեք, այնքան ավելի քիչ գլխացավանքների մեջ կընկնեք: Այնպես որ` ձկան պես լռելը բավական օգտակար կլինի: Չարժե վստահել նոր ծանոթներին` դժվար թե նրանք կատարեն իրենց այն խոստումները, որ շռայլորեն բաժանում էին աջ ու ձախ:Ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծեք ինքնուրույն` ձեր նախազգացումը ձեզ չի խաբի:Օրվա երկրորդ կեսը կարևոր տեղեկություններ ստանալու պահն է: Ուշադրություն դարձրեք մանրուքների վրա` շուտով դրանք կարևորություն կստանան: Օրը հարմար է հետազոտական նախագծերի վրա աշխատել սկսելու համար:

Աղբյուր