Չինական այս հնագույն մեթոդը 99% ճշգրտությամբ թույլ է տալիս կանխատեսել երեխայի սեռը․ պարզեք ինքներդ
«Տղա՞, թե՞ աղջիկ կունենամ»․ այս հարցը հետաքրքրում է գրեթե բոլորին, որի պատասխանը մարդիկ փորձում են ստանալ բազմաթիվ ժողովրդական մեթոդների միջոցով։ Դրանցից ամենահինը չինական այս աղյուսակն է, որը ճշգրտությամբ ասում է երեխայի սեռը, չնայած գիտականորեն ապացուցված չէ։
Հին չինական այս աղյուսակը հայտնաբերվել է Պեկինում՝ մի հոգևորականի դամբարանում։ Հայտնաբերվելուց հետո գտածոն բազմաթիվ ուսումնասիրությունների ենթարկվեց, որի արդյունքում հնէաբանները եկան այն միաձայն եզրակացության, որ աղյուսակը բավականին մեծ ճշգրտությամբ ցույց է տալիս տարբեր ամիսներում սաղմնավորված պտուղների սեռը՝ կախված նաև սաղմնավորման պահին մոր տարիքից։ Ի դեպ՝ աղյուսակը հիմնված է չինական լուսնային օրացույցի վրա։
Բնականաբար, գիտությունը ժխտում է ցանկացած մեթոդ, որը կարող է կանխատեսել սաղմնավորված կամ դեռևս չսաղմնավորված երեխայի սեռը, քանի որ մարդկային գործոնը դրանում բացակայում է։ Այնուամենայնիվ, շատերը պնդում են, որ սրա շնորհիվ կարողացել են ճշգրիտ իմանալ իրենց ապագա երեխայի սեռը։

Այնուամենայնիվ, ահա ձեզ ենք ներկայացնում չինական աղյուսակը։ Դրանով կանխատեսելու համար ուշադրություն դարձրեք կնոջ՝ երեխայի սաղմնավորման պահին տարիքը, և երեխայի սաղմնավորման ամիսը։ Օրինակ՝ եթե կինը 25 տարեկան է, և պտուղը սաղմնավորվում է մայիս ամսին, ապա երեխան աղջիկ կլինի։
Կարող եք նաև աղյուսակի ճշգրտությունը ստուգել ձեր արդեն ծնված երեխաների համար՝ վերհիշելով նրա սաղմնավորման ամիսն ու ձեր կամ ձեր կնոջ տարիքն այդ պահին։
Դե ինչ, փորձեք և ասեք՝ աղյուսակը ճի՞շտ էր։
Աղյուսակի վրա նշված «Ա» և «Ի» տառերը համապատասխանաբար նշանակում են «արական» և «իգական»։





















«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
«Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ Ասրյան
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia F...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում