Ե՞րբ կիրականանա ձեր երազանքը. ընտրեք վարդն ու կիմանաք

Ձեր առջև 5 վարդ է, ցանկություն պահեք ու ընտրեք դրանցից մեկը։ Կարող եք ընտրել այն վարդը, որն ամենից շատ դուր եկավ ձեզ, բայց ձեր ընտրությունը կարող է նաև պատահական լինել։ Վստահեք ձեր ներքին ձայնին։
№1
Դուք էմոցիոնալ մարդ եք։ Այս վարդը խորհրդանշում է նրբություն։ Ունեք երեխայի մաքուր հոգի։ Հեշտ եք վշտանում ու հեշտ բարկանում, բայց չեք սիրում պատմել ձեր գաղտնիքները։ Ձեզ համար կարևոր է մարդուն վստահելը։ Ցանկացած հարաբերություններում ձեզ համար կարևոր է իմանալ՝ կարելի՞ է հավատալ նրան, ով ձեր կողքին է։ Ձեր ցանկությունը կկատարվի շատ ավելի շուտ, քան դուք սպասում եք, եթե մի փոքր ջանք թափեք։
№2
Երկրորդ վարդը խորհրդանշում է սեր ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում։ Մարդիկ, ովքեր այս վարդն են ընտրում, հանուն իրենց երջանկության պատրաստ են ամեն ինչի։ Ոչինչ պատահական չի լինում։ Իհարկե, ձեր ցանկությունը կիրականանա, բայց մի փոքր այլ կերպ, քան դուք պատկերացնում եք։
№3
Դուք ուրախ ու թեթև մարդ եք։ Պահվածքով նման եք գարնան թիթեռնիկների. ցանկացած խնդրի համար գտնում եք լուծում, որովհետև չեք սիրում դժվարություններ, ու ձեզ համար չկա անլուծելի իրավիճակ։ Ձեր մտքերը շատ վառ են ու լավատեսական, ամեն ինչում տեսնում եք դրական կողմերը։ Ձեզ սիրում են ընտանիքում ու համակրում շրջապատում։ Ձեր ցանկությունն անպայման կիրականանա, միայն թե մի փոքր պետք է սպասեք։
№4
Դուք երբեք չեք կարող վստահ լինել՝ դու՞ք եք ընտրել վարդը, թե՞ վարդն է ընտրել ձեզ։ Դուք սովորական մարդ չեք։ Դուք աշխարհն այլ կերպ եք տեսնում։ Ունեք որոշ հմտություններ, որոնք պետք է զարգացնեք։ Դուք տեսնում եք այն, ինչ մյուսները պարզապես չեն նկատում, հաճախ զարմացնում եք մարդկանց։ Դուք իմաստուն ու լուրջ մարդ եք։ Այս կյանքում շատ բան է ձեր ձեռքերում, ձեր ցանկությունը կախված է ձեր գործողություններից ու էմոցիոնալ տրամադրվածությունից։ Դուք եք որոշելու՝ կիրականանա՞ ձեր ցանկությունը, թե՞ ոչ։
№5
Փոփոխությունների ու կյանքի բոլոր ասպեկտների զարգացման վարդ։ Այն ամենը, ինչ մինչ այժմ շարժ չի ունեցել, հիմա կսկսվի փոխվել։ Կան ընտրության շատ տարբերակներ։ Ձեզ մոտ սկսվում է կյանքի ամենահետաքրքիր փուլը։ Դուք կյանքից շատ բան եք ստացել, բայց ձեզ անհրաժեշտ է ավելի շատ։ Դուք ձեր կյանքի գլխավոր տնօրենն եք։ Ձեր այս ցանկությունն ակտուալ չի լինի ապագա փոփոխությունների լույսի ներքո, այնպես որ, մեկ այլ բան մտածեք։




















«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
«Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ Ասրյան
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia F...
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում