Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա Մաթևոսյան COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)
Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել Կարապետյան
Ժամանց

Անհնար է առանց արցունքների կարդալ Նազենի Հովհաննիսյանի հուշերն՝ իր հայրիկի մասին

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել Instagram-ում։


«Մեջս էնքան կուտակված ասելիք կա, կուտակված, բայց և կարծրացած, որ մզում, քամում եմ, ուզում եմ դուրս հանել, բայց չի ստացվում:

Պապաս պաշտում էր Հայաստանը: Մեր Օհանավանի այգու մի ծառի համար կենաց- մահու պայքար կտար, ինձ անսահման սիրելով հանդերձ չէր լքում իր ծառերը, հավերին, նապաստակներին, շան կերը, որ պիտի հասցներ, կանաչները, որոնք ժամանակին ջրել էր պետք... Էդպես էլ մեզ հետ չեկավ հանգստի... իր հանգիստն իր այգին էր ու իր ընտանիքը` Հայաստանում:

Հայրս իսկական հայ էր ու քրիստոնյա:

Իմ լավագույն ընկերն էր ու իմ ճանաչած լավագույն տղամարդը:

Սրտիս մնացած կտորները ժայռ են դարձել առանց նրա: Միշտ ամուր ու պինդ էր, կոկիկ, անսասան եւ անտրտունջ, ներսից` փոթորիկ:

Շշմելու դիսցիպլինայով ու իր աղջիկներին անմնացորդ նվիրումով:

Երբ ես մեծացա ու դուրս եկա «մեծ» աշխարհ, շատ ծանր էի տանում այդ «աշխարհների» տարբերությունը. պարզվեց, որ տղամարդիկ հայհոյում են, հայրերն առավելապես թքած ունեն շատ պարտավորությունների վրա ու աղջկասեր չեն, որ երեխայի վրա գոռալը նորմալ է, որ կնոջը չմեծարելը հասարակ բան, որ իր անձի ու միջավայրի նկատմամբ մաքրասիությունը «ձև» է, որ դասական երաժշտություն իմանալն ամոթ է ու դուստրերի հետ բակում որևէ խաղ խաղաղալը` խայտառակություն: Նորքի բարձունքում մեզ մեծացրած ծնողներս Փոքրիկ իշխանի պես ջրում ու խնամում էին հատուկ կերպ, որ խուլիգանական - բակային «դաստիարակությունը» չդառնա դոմինանտ ու չխեղի մեր իսկական էությունը: Մեզ ջրում էին սիրով, խոնարհությամբ ու կողքինի նկատմամբ ընդգծված հարգանքով....

Էսօր հայրիկիս հուղարկավորությունից անցավ 7 օր:

Էս յոթ օրվա մեջ ես նորից հասկացա թե որքան անչափելի է իսկական, հզոր ծնողական սերը, և որքան անիմաստ մեր գոյը` թե չկա սեր ու շնորհակալություն:

Պառակտված հայրենիքում, երբ բոլորը բոլորին թշնամի են ու քննադատ` ես կապրեմ հորս նման: Նա ԱՅԳԻ ԷՐ խնամում օր ծերության, ԽՍՀՄ լավագույն քիմիկոսներից մեկն անտրտունջ ծառ էր աճեցնում, այգուց բարիք ստանում, բաժին հանում ԲՈԼՈՐԻՆ ու երջանիկ ապրում իր դուստրերի հետ միասին:

Ես ժայռ եմ` թեկուզ ճեղքված: Էդ ճեղքերում քամու բերած հողն անգամ ծիլ է տալու», - գրել է նա։