Երկաթյա բնավորություն․ կենդանակերպի 5 նշան
Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչներն առանձնանում են ուժեղ բնավորությամբ։
Այծեղջյուր։ Կարողանում են սպասել։ Կարող են երկար ժամանակ ծրագրեր կազմել, հստակեցնել նպատակները, դանդաղ, բայց վստահ քայլերով իրականացնել դրանք՝ անկախ խնդիրներից ու դժվարություններից, որոնք հանդիպում են նրանց ճանապարհին։
Նրանք չեն ձգտում արագ արդյունք ստանալ ցանկացած գնով։ Նրանք մանրակրկտորեն մտածում են ցանկացած քայլ, վերլուծում հնարավոր ռիսկերը։ Դա ի վերջո հանգեցնում է հաղթանակի։
Խոյ։ Կին Խոյերը կամակոր են, ամբիցիոզ։ Սեփական բարեկեցության համար պատրաստ են շատ բանի։ Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչների համար շատ կարևոր է առաջինը լինել ցանկացած բնագավառում։
Հակված են մրցակցության։ Երբ մյուսները դեռ անվճռականորեն դոփում են տեղում, կին Խոյերն արդեն հաղթանակ են տոնում։
Առյուծ։ Առյուծները սիրում են իրադարձությունների կենտրոնում լինել։ Գրավիչ են, ամբիցիոզ։ Չեն վախենում պատասխանատվությունից, ձգտում են վերահսկել գործընթացը։
Առյուծ ղեկավարներն արժանանում են կոլեգաների հարգանքին։ Կենդանակերպի այս նշանի բոլոր ներկայացուցիչները պաշտում են գովասանքը, խրախուսում քծնանքը։ Չեն ների նրան, ով կնեղացնի թույլին և անպաշտպանին։
Կարիճ։ Լի են էներգիայով, որն օգնում է հասնել նպատակներին։ Պաշտում են առաջինը լինելն ու բարձր արդյունքի հասնելը։ Ձգտում են թաքցնել սեփական ծրագրերը, չեն պատմում դրանց մասին։
Կին Կարիճները հաճախ գիտեն այն, ինչ անհայտ է մարդկանց մեծ մասին։ Նրանք առանձնանում են բարձր սթրեսակայունությամբ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին բնորոշ են զգայունությունն ու խոցելիությունը, բայց դուք երբեք չեք տեսնի Կարիճների թուլությունը։ Նրանք ապրումներն օգտագործում են՝ որպես նպատակին հասնելու մղում։
Ջրհոս։ Կենդանակերպի այս նշանի քայլերն ու մտքերը տարբերվում են մյուսներից։ Առանձնահատուկ մարդիկ են, ովքեր հրաժարվում են նման լինել մյուսներին։ Կին Ջրհոսները գիտեն՝ ինչպես լեզու գտնել մարդկանց հետ, կարող են ամենօրյա աշխատանք կատարել՝ նպատակին հասնելու համար։ Այդ գործում նրանց օգնում են կամակորությունն ու հնարամտությունը։




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»