Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԵՀ-ն պատժամիջոցներ է սահմանելու Բելառուսի դեմ Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին Ռաս ալ-Խայմայում կայացել է Ortak x B.F.T.H. Arena Awards 3.0-ն ԱրարատԲանկը՝ Mastercard-ի «ՓՄՁ-ներին ուղղված բանկային ծառայությունների գերազանցություն» մրցանակակիր ՔՊ-ին հանձնարարվել է քվեարկել «Եվրաքվե»-ի օգտին ԶՊՄԿ նոր տեղամասի վերահսկողության պարտականությունները վստահվել է Զարզանդ Մինասյանին Մեկնարկում է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման կրթական հարթակի՝ Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի 3-րդ քաղաքական դպրոցի ընդունելությունը ԵՄ-ում արևային էներգիայի մասնաբաժինն առաջին անգամ գերազանցել է ՋԷԿ-երի արտադրությունը Քրիստինե Գրիգորյանի հիմնարկը տապալեց առաջին փորձությունը Փաշինյանը քրեական նոր շոուներ է բեմադրում ՀՀ ՊՎԾ հանրային գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից 2024թ. դիտարկվել է 13.680 գնման ընթացակարգ Նրա մասին, թե երբ մենք կկարողանանք վերադարձնել Արցախը. Ավետիք Չալաբյան
Իրավական արդարության հաստատում.«Հայաստանը ես եմ» նախաձեռնության 18-րդ առաջարկ-պահանջը Մեզ անվերջ շեղում են իրական օրակարգից. Պողոս ՍտամբուլյանՖաշիստ Ալիևը Հայաստանին է մեղադրում ֆաշիզմի համար. Մենուա Սողոմոնյան«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել Արևային մարտկոցների արդյունավետությունը հասել է նոր մակարդակի. նոր Trina Solar մոդուլների համար այն գերազանցել է 25 %-ը Դիվերսիֆիկացո՞ւմ, թե՞ շրջադարձ. Ի՞նչ է նշանակում ՀՀ-ԱՄՆ մերձեցումըԿապանի շախմատի առաջնության հաղթող Ալեքսի մշտական հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էՈւկրաինայի կործանումը սկսվեց «Ուկրաինան Եվրոպա է» քաղաքական կողմնորոշմամբ. Մհեր ԱվետիսյանԲուհական համակարգում աղետ է, ինչը հատուկ է արվում․ Արմեն Մանվելյան Այս վարչախումբը դռները բացել է Ադրբեջանի առաջ. Ավետիք ՉալաբյանԿառավարության գլխավոր քաղաքականությունը՝ բոլորի «կաշիները քերթել». «Փաստ» Արկածախնդրություն՝ «բալանսավորման» լարի վրա. «Փաստ» «Սա ոչ թե բալանսավորված, այլ ճնշումներին արձագանքելու ռեակցիոն արտաքին քաղաքականություն է, որը կապ չունի մեր ազգային, պետական շահերի հետ». «Փաստ» Օրվա իշխանություններին, փաստորեն, միայն առաջիկա ընտրություններն են հետաքրքրում և իշխանությունը պահելը, ուրիշ ոչինչ. «Փաստ» Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով. «Փաստ» «Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ» Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ» Քաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում. «Փաստ» ԵՀ-ն պատժամիջոցներ է սահմանելու Բելառուսի դեմ Իսրայելը կշարունակի զորքերի դուրսբերումը Լիբանանից
Ժամանց

Ցուլերին հիանալի օր է սպասվում․ հունիսի 4-ի աստղագուշակը

Խոյ։ Բարենպաստ օր է պրոֆեսիոնալ տարաձայնությունները հաղթահարելու համար: Երբ խոսքը գնում է գործի կամ փողերի մասին, դուք պատրաստ եք պայմանավորվել ում հետ ասես և ինչի մասին ասես: Ցավոք, անձնական հարաբերությունների վրա այս միտումը չի տարածվում․ այստեղ դուք երբեմն-երբեմն համառություն ու կոշտություն եք դրսևորում, այնինչ դրա փոխարեն պետք էր լինել ճկուն և զիջող: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, նշանի որոշ ներկայացուցիչների համար պետք կլինի հրաժարվել պլանավորած գնումներից: Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները․ դրանք հոգնեցուցիչ ու ձանձրալի կլինեն:

Ցուլ: Հիանալի օր է: Դուք հեշտությամբ եք հաղթում, իսկ պարտված հակառակորդներն էլ փախչում են մարտի դաշտից, և ոչ ոք չի կասկածում, որ դուք արժանի եք ամենաբարձր պարգևի: Հնարավորություն կա բարձրանալու կարիերայի աստիճաններով՝ շրջանցելով միանգամից մի քանի միջանկյալ աստիճան։ Գերազանց օր է սեփական բիզնես հիմնելու, գործնական ոլորտում ամենատարբեր փորձարարություններ անելու համար: Ընկերները ձեզ ամեն ինչում սատարում և զվարճացնում են: Ռոմանտիկ ժամադրությունն անզուգական է անցնում: Ընտանեկան հարաբերություններում լիակատար ներդաշնակություն է:
Երկվորյակներ։ Լարված և բարդ օր է, որի էմոցիոնալ ֆոնը բավական անբարենպաստ է: Դուք դրսևորում եք համառություն այնտեղ, որտեղ այն բոլորովին պետք չէ, զլանում եք գնալ զիջումների, անգամ եթե դրանք խիստ անհրաժեշտ են: Աշխատավայրում ծագում են խնդիրներ, ընդ որում՝ հիմնականում ձեր մեղքով, չնայած դուք դա չեք ընդունում: Կարևոր որոշումներ մի կայացրեք, մի հրապարակեք ձեր պլանները: Ցանկացած գործ, որը կարող է ձախողվել, ավելի լավ կլինի հետաձգել: Մեծ է ընտանեկան տարաձայնությունների հավանականությունը, դրանք արագ կհաղթահարվեն, սակայն նստվածքը կմնա:

Խեցգետին։ Օրվա առաջին կեսն այն պահն է, երբ դուք ի վիճակի եք նվաճել գրեթե բոլոր բարձրունքները: Օգտակար կլինեն նախկինում ձեռքբերված փորձն ու գիտելիքները: Ձեր պրոֆեսիոնալիզմը գնահատվում է ըստ արժանվույն, իսկ եկամուտներն էլ կարող են աճել: Նշանի այն ներկայացուցիչների մոտ, ովքեր զբաղվում են ֆինանսական գործունեությամբ, շանս է ստեղծվում բարձրանալու կարիերայի աստիճաններով շնորհիվ ճիշտ ժամանակին ընդունած որոշման: Օրվա երկրորդ կեսն այնքան էլ հաջող ընթացք չի ունենա, ինչի պատճառը ձեր էմոցիոնալ ֆոնի անկայունությունն է: Դուք ենթարկվում են քայքայիչ տրամադրությունների, գործում հիմար սխալներ, վիրավորում մտերիմներին:

 


Առյուծ։ Կարևոր հանդիպումներն ու բանակցությունները նշանակեք օրվա առաջին կեսին․ դա առավել բարենպաստ ժամանակահատվածն է, երբ կարելի է հասկանալ կուտակված խնդիրները, ընդհանուր լեզու գտնել ձեզ համար կարևոր մարդկանց հետ, ստանալ օգտակար տեղեկություններ: Առաջանում են հիմքեր պրոֆեսիոնալ լավատեսության համար, և կարիերայի աստիճաններով բարձրանալու շանսերը բավական մեծ են: Կարևոր որոշումները մի կայացրեք ընթացքում, հետևեք նախապես մշակած պլաններին: Ձեզանից կպահանջվի ճկունություն՝ մտերիմ մարդկանց հետ կոնֆլիկտից խուսափելու և ընտանիքում խաղաղություն պահպանելու համար:

Կույս։ Օրն այնքան վատը չէ, որքան ձեզ թվում է: Այո, սկզբում հեշտ չի լինի, ավելին՝ անհաղթահարելի թվացող խոչընդոտներ կառաջանան: Սակայն եթե դուք միանգամից չհանձնվեք, ապա ամեն ինչ ամենաբարենպաստ ձևով կլուծվի: Խուսափեք անտեղի ծախսերից, այսօր դուք հակված եք բաժանվելու փողերից ավելի հեշտությամբ, քան պետք է: Մտերիմները ձեր կողքին կլինեն, բարոյապես կսատարեն, լավ խորհուրդներ կտան և իրական օգնություն կցուցաբերեն: Օրն առավելապես հարմար է մեծ ընկերախմբով հանգիստ կազմակերպելու, աշխարհիկ միջոցառումների այցելելու համար:

Կշեռք։ Այսօր շատ դժվար կլինի հանգստություն պահպանելը: Անգամ եթե որևէ արտառոց բան տեղի չի ունենում, միևնույն է, դուք նյարդայնանում եք, անհանգստանում, չնայած ինքներդ էլ չեք կարող բացատրել, թե ինչու: Ձեզ հետ լեզու գտնելը շատ բարդ է, և դա քչերին է հաջողվում: Գնահատեք այն մարդկանց, ովքեր այսօր ձեզ ընդառաջ են գալիս․ հենց նրանք են ձեր իսկական դաշնակիցները: Ցանկալի չէ աշխարհիկ միջոցառումներին այցելելը․ անգամ հին ընկերների հետ հանդիպումը ձեզ ձանձրացնում է: Հաճախակի հիշեցրեք ինքներդ ձեզ, որ օրվա բոլոր դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում և դա կօգնի ձեզ տրտմության գիրկը չընկնել:

Կարիճ։ Բաց մի թողեք ինչ-որ բան սովորելու հնարավորությունը, եթե անգամ դա անօգտակար է: Այսօր ձեռքբերած տեղեկությունը վաղ թե ուշ ձեզ պետք է գալու: Օրը հարմար է շփումների համար, կհաջողվի կարգավորել գործնական հարաբերությունները: Հնարավոր են աշխատանքի կամ բնակության վայրի փոփոխություններ, որոնք ձեզ համար օգտակար կլինեն: Հնարավոր են հաճելի լուրեր, մասնավորապես՝ երկար սպասված տեղեկություններ՝ այլ երկրներում ապրող ազգականներից կամ ընկերներից: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է տնային գործերի համար, որոնք դուք կանեք անշտապ ու հաճույքով:

Աղեղնավոր։ Ինչ էլ որ այսօր կատարվի, ձեզ շատ կարևոր է թվում, այնինչ իրականում այդպիսին չէ: Դուք պատրաստ եք ցանկացած ճանճից փիղ սարքել, և չեք թաքցնում ձեր դժգոհությունը, երբ ձեզ դրանում չեն օգնում: Օրը հարմար չէ ազդեցիկ մարդկանց հետ հանսիպումների համար․ նրանք ձեզ նյարդայնացնում են, իսկ դուք էլ ցուցադրական բաներ եք ձեզ թույլ տալիս, այդ իսկ պատճառով էլ ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվում: Փոխարենը ներդաշնակ են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները, վեճերն ու տարաձայնությունները մոռացված են: Լավ կլինի ընտանեկան հանգիստ կամ ռոմանտիկ ուղևորություն պլանավորել:

Այծեղջյուր։ Հիանալի օր է նախկինում ծագած խնդիրները լուծելու համար․ այսօր ձեզ հաջողվում է դա անել, առանց նորերը ստեղծելու: Պրոֆեսիոնալ խնդիրները դուք հիանալի եք լուծում՝ դրանով իսկ առաջացնելով համընդհանուր հիացմունք: Նշանի որոշ ներկայացուցիչներ բոլորովին նոր մի բանով զբաղվելու առաջարկություններ կստանան, խելամիտ կլինի դրանց անմիջապես համաձայնվելը: Դուք ուրախ եք մտերիմներին օգնելու ցանկացած հնարավորության համար: Խնդիրներ չեն ծագում փոխզիջումներ գտնելիս: Ընդ որում՝ կարելի է չվախենալ, որ որևէ մեկը կօգտվի ձեր բարությունից:

Ջրհոս։ Այսօր դուք ի վիճակի եք լեզու գտնել ում հետ ասես և դրանից պետք է օգտվել ինչպես անձնական, այնպես էլ պրոֆեսիոնալ խնդիրները լուծելու համար: Միակ բանը, որ այսօր չարժե անել, դա խոստումներ տալն է, քանի որ հետագայում խոսքի տերը լինելը շատ ավելի բարդ կլինի, քան դուք կարծում էիք։ Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրամական մուտքեր․ ստացված գումարները շատ շուտով կծախսվեն մի ինչ-որ անիմաստ, սակայն հաճելի բանի վրա: Օրը բոլորովին չի համապատասխանում ռոմանտիկ հարաբերություններ սկսելուն, փոխարենը թույլ է տալիս կարգավորել արդեն եղածները, թեժացնել մարող կրակը:

Ձկներ։ Որքան ավելի մեծ ուշադրություն եք դուք ձեր վրա հրավիրում, այնքան ավելի մեծանում են հաջողությունների հասնելու շանսերը: Հնարավորություն է ստեղծվելու ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունը, նվաճել այն մարդու համակրանքը, ով կարող է ձեզ օգնել պատվախնդիր մտահղացումների իրականացման գործում: Չի բացառվում ծառայողական սիրավեպի սկիզբ: Բարենպաստ օր է փողի կամ ունեցվածքի հետ կապված ցանկացած հարցեր լուծելու համար: Ձեր գործարարական նախազգացողությունը շատ սուր է, ինչը ձեզ առավելություն է տալիս մրցակիցների նկատմամբ: Իսկ ահա անձնական խնդիրների լուծման հարցում նախազգացումը, չգիտես ինչու, չի օգնում: