5 բան, որոնց համար այսօրվա երիտասարդներն անպայման զղջալու են 10 տարի հետո
«Ի՞նչ կլիներ, եթե ես այն ժամանակ…». հարց, որ իրեն, հավանաբար, տվել է յուրաքանչյուրը: Ի՞նչ կլիներ, եթե 10 տարի առաջայլ որոշում կայացնեիք, գուցե ամեն ինչ հիմա այլ լիներ: Կյանքի հեգնանքը կայանում է նրանում, որ երբեք չեք իմանա այդմասին:
Եթե կարողանայիք հետ վերադառնալ 10 տարով, ի՞նչ կանեիք այլ կերպ: Յուրաքանչյուրս մեր պատմությունն ուհանգամանքներն ունենք և յուրաքաչնյուրիս սխալներն էլ կարևոր են, դրանք նաև երբեմն պատճառն են մեր այսօրվաունեցածի: Ամերիկյան Social Behavior and Personality ամսագիրը տասնյակ հազարավոր մարդկանց շրջանում ուսումնասիրություններ է կատարել և հրապարակել հոդված այն մասին, թե ինչի համար են զղջում տարբեր տարիքի մարդիկ:
Ըստ հոգեբանների՝ ամենահետաքրքիրն այն է, որ տարբեր տարիքային խմբերի մարդիկ զղջում են միևնույն բաների համար, ուստի կարելի է ենթադրել, որ այն, ինչ դուք անում եք հիմա (կամ չեք անում), ապագայում կդառնա ափսոսանքի պատճառ: Այսպիսով, ինչի՞ համար եք զղջալու 10 տարի հետո:
Այն բանի համար, որ ավելի շուտ չեք սկսել անել որևէ բան: «Պետք էր 10 տարի առաջ սկսել լեզու սովորել, հիմա արդեն կկարողանայի ազատ խոսել» ,«պետք էր երիտասարդ ժամանակ սկսել սպորտով զբաղվել», հիմա արդեն ուշ է», «պետք էր սկսել փոխել սովորութունները, ստանալ երկրորդ կրթություն» և այլն: Այն բոլոր մտքերը, որոնք այսօր պտտվում են ձեր գլխում և որոնց դուք հակազդում եք «երկուշաբթի օրվանից սկսած» , «երբ երեխաները մի փոքր մեծանան» մտքերով, ապագայում դառնալու են ափսոսանքի պատճառ:
Այն բանի համար, որ չեք ճանապարհորդել, երբ դրա հնարավորությունը կար: Ամենահետաքրքիրն այն է, որ դրա համար զղջում են բոլոր տարիքի մարդիկ: 30 տարեկաններն ափսոսում են, որ քիչ են ճանապարհորդել, քանի դեռ երեխաներ չունեին, 40 տարեկանները՝ երբ երեխաները դեռ փոքր էին, 50 տարեկանները՝ մեծ երեխաների հետ, երբ դեռ նրանք իրենց կողքին էին, 60 տարեկանները՝ երբ ավելի երիտասարդ էին ու էներգիայով լի:
Այն բանի համար, որ մնում եք անառողջ հարաբերություններում: «Չեմ հասկանում, թե ինչո՞ւ եմ այդքան երկար շփվել այդ մարդու հետ, ծախսել այդքան էներգիա՝ չնայած հասկանում էի, որ այդ մարդն ինձ կործանում է»,- որևէ նման բան ասե՞լ եք ինքներդ ձեզ երբևէ: Ժամանակի ընթացքում ակնհայտ է դառնում, որ յուրաքանչյուր անառողջ հարաբերություն ժամանակի անիմաստ վատնում է, ինչի համար անպայման ափսոսալու եք ապագայում:
Շարունակությունը՝ այստեղ:




















«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
«Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ Ասրյան
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia F...
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում