Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմ Էս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա Ղուկասյան Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ» Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ» «Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ» Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանը
Ժամանց

Ինչու է անհրաժեշտ մանկական ցանափոշին պահել տանը. մանկական ցանափոշու 11 զարմանալի կիրառում

Շատերին է հայտնի մանկական ցանափոշի կոչվող այդ սպիտակ փոշին, որը հաճախ օգտագործում են գրգռոված մաշկի ու դրա կամրության դեմ։ Մանկական ցանափոշին ունի նաև հոտազերծիչ հատկություն։ Մանկական ցանափոշու անվանումը հուշում է, որ այն միայն երեխաների համար է։ Սակայն ցանափոշին օգտակար է նաև նրանց համար, ովքեր մանկահասակ երեխա չունեն։ Մի առիթով արդեն նշել էինք դրա այլընտրանքային կիրառման մասին։ Ստորև ձեզ ենք ներկայացնում մանկական ցանափոշու՝ առօրյա կյանքում և կենցաղում լրացուցիչ 11 հետաքրքիր կիրառության մասին։

Իբրև չոր օճառահեղուկ
Մանկական ցանափոշու մեկ քառորդ բաժակի և կերակրի սոդայի մեկ քառորդ բաժակի խառնուրդը կարելի է օգտագործել մազերի յուղազերծման համար։ Խառնուրդով մերսեք մազերը։ Թողեք՝ մի քանի րոպե ներծծվի ձեր վարսեր մեջ։

Իբրև հոտազերծիչ
Ձեր սովորական հոտազերծիչը փոխեք մանկական ցանափոշիով, քանի որ հիանալիորեն կլանում է քրտինքն ու վերացնում հոտը։ Ցանափոշին օգտակար է նաև կոշիկի նեխահոտի վերացման համար։ Մարզակոշիկների մեջ լցրեք այդ փոշուց և թողեք այդպես ամբողջ գիշեր։ Առավոտյան թափ տվեք ու հագեք։

Մրջյունների դեմ միջոց
Մրջյուններից (և առհասարակ՝ հատվածոտանիներից) ազատվելու համար ցանափոշին լցրեք դռների ու պատուհանների արանքը, որպեսզի արգելք ստեղծեք տուն դրանց ներթափանցման համար։

Թանկարժեք զարդերի համար
Շատերն են առնչվում այն իրավիճակին, երբ (ոսկե, արծաթե) շղթաները կամ ապարանջանները խճճվում են, իսկ երբեմն գրեթե անհնար է լինում այդ հանգույցներն անվնաս քանդել։ Պարզապես մանկական ցանափոշին լցրեք քարկապի վրա, որպեսզի այն թուլացնեք ու խճճված հանգույցն արագ կքանդեք։

Ավազ
Լողափին անցկացված ժամանակը միայն հաճելի զգացմունքներ պիտի առաջացնի։ Ցանափոշին լցրեք ոտքերին ավազից մնացած բծերին՝ դրանք վերացնելու համար։

Սառը սավան և ոչ մի քրտնքի կաթիլ
Ցանափոշին սավաններին ցանելով՝ ամբողջ գիշեր սառնություն կպահպանվի։ Այս հնարքը կօգնի նաև քրտնքի դեմ։

Խաղաթուղթ
Երբեմն խաղաթղթերն ահավոր կեղտոտ են թվում։ Դրանք մտցրեք մանկական ցանափոշով տոպրակի մեջ, թափահարեք և փոշին թափ տվեք։ Կզարմանաք, երբ զգաք, թե շոշափելիս որքան հարթ են դրանք։

Ռետինե ձեռնոց
Ռետինե ձեռնոցն ավելի հեշտ հագնելու համար մեջը ցանափոշի լցրեք։

Ծաղիկներ
Այգեգործները պիտի իմանան այս փորձված միջոցը։ Նախքան ցանելը ծաղիկների սոխուկներն ու արմատները ցանափոշով պատեք։ Դա կանխարգելի դրանց փտելը։ Նաև արդյունավետ բնական պեստիցիդ է։

Բծահան միջոց
Յուղոտ բծերը հանելու ամենաարդյունավետ միջոցներից է բիծը ցանափոշով պատելը, այնուհետև բամբակե խծուծով մաքրելը։ Պետք է այնքան տրորել, մինչև բիծն անհետանա։

Մոմով մազահեռացումից հետո
Մոմով մազահեռացման պատճառած ցավից խուսափելու համար նախ տվյալ մասին մանկական ցանափոշի ցանեք։ Դա պաշտպանական շերտ է ստեղծում, որը մեղմացում է ցավն ու գրգռվածությունը։