Այս լուսանկարում աղջնակը նկարվում է երիտասարդ ծնողների հետ։ 17 տարի անց նրանք ինչ-որ բան են նկատում․․․
Մադլենի ընտանիքը դուր չի գալիս մյուս ընտանիքներին։ Նրա հայրն ու մայրը դեռ անչափահաս էին, երբ Մադլենը լույս աշխարհ եկավ։ Վերջերս համացանցում հայտնվեց այս ընտանիքի լուսանկարը, որը իսկական աղմուկ առաջացրեց։ Մինչդեռ Մադլենը ձգտել է միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո իրենց ընտանեկան լուսանկարը հանրության սեփականությունը դարձնել։

Բայց շուտով ակնհայտ դարձավ՝ ինչու էր այդ լուսանկարն այդքան կարևոր հարազատների համար։ «Մայրս 15 տարեկան էր, երբ ինձնով հղիացավ, և ինձ լույս աշխարհ բերեց 16 տարեկանում։ Այդ ժամանակ հայրս 17 տարեկան էր։ Լուսանկարն արվել է 2000 թվականի հունիսին։ Ծնողներս այդ ժամանակ դեռ ապրում էին իրենց ընտանիքների հետ, բայց միասին էին ինձ մեծացնում։ Ծնողներս շատ վճռական էին տրամադրված ինձ համար հիանալի ապագա ստեղծելու համար։ Այսօր նրանց ամուսնական դաշինքն ամուր է՝ ավելի քան երբևէ։ Ես հպարտանում եմ իմ ծնողներով։ Նրանք նույնիսկ սեփական առանձնատուն կարողացան ձեռք բերել»,-ասում է Մադլենը։
Նա նաև խոստովանում է, որ 2000 թվականի այս լուսանկարը, որտեղ իրենք երեքով են, Մադլենի խոսքերով՝ «միշտ ոգեշնչման աղբյուր է ծառայել» իր համար։ Հետևաբար զարմանալի չէ, որ ձգտել է իր ավարտական երեկոյի օրը վերակենդանացնել անցյալի պատկերը։
«Այս լուսանարը դարձել է մեր պայքարի խորհրդանիշը,-ասում է Մադլենը։ -Մենք բոլորին ցույց տվեցինք, որ ընտանիքը, սերն ու համերաշխությունը հենց այն են, ինչ անհրաժեշտ է մարդուն։ Ես երախտապարտ եմ Աստծուն այն ամենի համար, ինչ արել է ինձ ու հարազատներիս համար»։

Ժամանակին շատ մարդիկ էին այս երիտասարդ զույգին քննադատում, բայց նրանք դիմացան հասարակական ճնշմանն ու մինչև օրս ապրում են հաշտ ու համերաշխ։
Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am-ը




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...