Գիտնականները հայտնել են, թե որն է կանանց համար առաջնեկին ունենալու լավագույն տարիքը. դուք կզարմանաք
The Daily Mail-ի փոխանցմամբ՝ հետազոտողները պարզել են, թե որն է առաջնեկին ունենալու լավագույն ժամկետը։
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ 30-39 տարեկանում կանանց ունեցած երեխաներն ավելի խելացի են իրենց հասակակիցներից։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Biodemography and Social Biology պարբերականում։ Հետազոտությունը ղեկավարել է Լոնդոնի տնտեսական դպրոցը ներկայացնող Ալիսա Գոիսիսը։
Նա վերլուծության է ենթարկել Մեծ Բրիտանիայում երեխաների ծնվելու 18.000 տվյալ և համեմատել է երեխաների մտավոր զարգացումը՝ կախված նրանց մայրերի տարիքից։
Երեխաների տվյալների վերլուծությունից ու դիտարկումից հետո Գոիսիսը եկել է այն եզրահանգման, որ առաջնեկին ունենալու լավագույն տարիքը կազմում է 30-39 տարեկանը։
Իսկ 23-29 տարեկանում և 40-ից բարձր տարիքում կանանց ծննդաբերած երեխաները մտավոր զարգացվածության հարցում զիջում են 30-ից հետո ծնված երեխաներին։
Նա հավելել է, որ 40-ից հետո կանանց ունեցած երեխաներն ավելի հակված են ճարպակալման։
Գոիսիսը դա բացատրել է նրանով, որ այդ տարիքի կանայք ավելի պակաս աշխույժ են, քան երիտասարդ մայրերը, և իրենց երեխաներին չեն ապահովում բավականաչափ ակտիվություն, ինչն էլ հետագայում ավելորդ քաշ է առաջացնում նրանց երեխաների մոտ։




















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
«Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ Ասրյան
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia F...
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում