Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Կոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար Ղումաշյան Ողջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համար ԱՄՆ փոխնախագահի այցը. ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին, մենք լինելու ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի կապակցությամբ Չուվաշիայի ինժեներները մշակել են նոր մածուկ և կրճատել են արծաթի օգտագործումը արևային վահանակներում Ցանկացած հակապետական և հակազգային գործողություն, որը իրականացվում է մեր երկրում, պարտադիր ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ. Էդմոն Մարուքյան Երբ որոշվում էր իր ճակատագիրը, Ակադեմիան լռեց․ Լիլիթ Արզումանյան Այն մասին, թե ինչ ենք մենք պատրաստ անել՝ պաշտպանելու մեր քաղաքացիների քվեն այն գողանալ ցանկացողներից. Ավետիք Չալաբյան Արմավիրը «ոչ» ասաց Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմանը (Լուսանկարներ, տեսանյութ)
Կրոնական հարցերով Ֆրանսիայի ԱԳՆ խորհրդականը աշխատանքային այցով Հայաստանում էՄի անհանգստացի Փաշինյան, քո աշխատավարձը 1 դրամ չի լինի, բայց հաջորդ Վարչապետինը կլինի. Նարեկ ԿարապետյանԴիվանագիտական ավանդույթներն ամուր կապում են ՀՀ-ի և ՌԴ-ի ժողովուրդներին. ԿոպիրկինՄիքայել Սրբազանին այսօր կրկին վիրահատել ենՌուբեն Վարդանյանի գործով Բաքվում ընթացող կեղծ դատավարությունը շարունակվում էՎենսը եկավ Հայաստան 9 միլիարդի գործարք կնքեց ու գնաց. Արթուր ՄիքայելյանՏարածաշրջանում խաղաղությունը դիտարկում ենք որպես մեր սեփական խաղաղություն․ Իրանի ԱԳՆ խոսնակ«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել կենսաթոշակային տարիքի քաղաքացիների հետԱլագյազ-Ջամշլու ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 21015»-ը. կա 1 զոհ, 1 վիրավորԳործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքըԽաբել, խաբել, սենց էլ խաբել․ Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը միակ բարձրաստճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշինյանի հետ հանդիպմանը «պատահաբար» սխալ են թարգմանվել․ Մարիաննա ՂահրամանյանԵվրոպան ռուսական էներգառեսուրսներից կախվածությունը փոխարինել է ԱՄՆ-ից կախվածությամբ. ՄակրոնՀակոկոռուպցիոն կոմիտեի նախագահը պարգևագրեր է հանձնել տարվա լավագույնի կոչմանն արժանացած ծառայողներինԿԸՀ-ն հայտարարություն է տարածել արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունների համարԱՄՆ-ի արտաքին քաղաքականության տրամաբանության վերաբերյալ իմ զրույցի անոնսը ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հետ․ Մենուա ՍողոմանյանԻ վերջո, մարդիկ պետք է իմանան իրականությունը․8 տարի տևած կեղծիքի ժամանակաշրջանը ավարտվելու է ՇՈւՏՈՎ․ Արեգա ՀովսեփյանԲա թե 9 մլրդ ներդրում. Լենա Մաթևոսյան Ստախոսությունը ամենավատ բան ա, որ պաշտոնյան կարող է ունենալ, բայց Նիկոլ Փաշինյանի թիմը պաշտոն բառի հերը անիծել ա․ Գառնիկ ԴավթյանԵրևի քպականը մոռացավ ասի, որ իրենց կառավարման ժամանակ ադրբեջանցիները մտել են մեր երկրի տարածք
Ժամանց

«Երեխայիս չեմ արգելում հոր հետ շփվել». Աիդա Սարգսյանը` նախկին ամուսնու հետ շփման, ԱՄՆ կյանքի մասին

Երգչուհի Աիդա Սարգսյանը 7 ամիս է, ինչ դստեր հետ բնակվում է ԱՄՆ–ում։ Նա առաջիկա տարիներին կմնա Միացյալ Նահանգներում, բայց խոստանում է այդ ընթացքում հաճախակի վերադառնալ Հայաստան։ Tert.am Life–ը կապ հաստատեց երգչուհու հետ։ Նրա հետ զրուցել ենք ամերիկյան յանքի, գործունեության և դստեր ապագայի մասին։

 

–Աիդա, ի՞նչն էր պատճառը, որ մեկնեցիք ԱՄՆ։

 

–Ինչ–որ հատուկ պատճառ չկա։ Ես հաճախ եմ գնում–գալիս։ Եղբայրներս ու հարազատներս Ամերիկայում են։ Երկու տեղում էլ արտոնություն ունեմ։

 

–Մշտական բնակությա՞ն եք մեկնել։

 

–Չեմ կարող միանշանակ պատասխանել այդ հարցին, քանի որ ինքս էլ չգիտեմ, որտեղ կբնակվեմ մշտական։ Առայժմ այստեղ ենք մնալու։ 4 ամիս է` աղջիկս դպրոց է գնում, ես էլ եմ դասերի գնում։ Հուլիսի 14–ին վերադառնալու ենք Հայաստան։ Ամառային արձակուրդները Երևանում կանցկացնենք։

 

 

 

–Ձեր դուստրը արդեն հարմարվե՞լ է այդտեղի կյանքին։

 

–Բնականաբար, չի հարմարվում, քանի որ Հայաստանում մանկությանն ուրիշ է։ Այստեղ ամեն ինչ սահմանափակ է։ Ինքն էլ, լինելով շփվող, ընկերասեր երեխա, կարոտում է Հայաստանը։

 

–Նշեցիք, որ Լանան արդեն դպրոց է հաճախում։ Ինչպե՞ս է սովորում։

 

–Շատ լավ է տիրապետում լեզվին։ Միակ հայուհին է դասարանում։ Արդեն 4 ամիս է` հաճախում է դպրոց և ոչ մի անգամ չեմուչում չի արել, չի խեղճացել։ Օտարերկրացիներին հավասար համառորեն սովորում է։ Տնօրինության կողմից շատ եմ նամակներ ստացել, որ աղջիկս շատ լավ է սովորում։

 

–Ըստ Ձեզ` կրթության մակարդակը որտե՞ղ է ավելի բարձր։

 

–Հայաստանում կրթության մակարդակն ավելի բարձր է։ Երբ աղջիկս Ամերիկայում նոր էր հաճախում դասերի, ասաց` մամա ջան, գիտե՞ս առաջին դասարանի դասեր ենք անցնում։ Ինքս էլ, երբ իր հետ դասերը պատրաստելիս նկատում եմ, որ նա արդեն անցել է դա Հայաստանում։ Չգիտեմ, միգուցե, հետագայում բարդանա, բայց հիմա կարող եմ ասել, որ Հայաստանում ավելի բարդ է սովորելը։

 

 

 

–Ի՞նչ է ուզում դառնալ Ձեր դուստրը։

 

–Ինչպես բոլոր երեխաները, աղջիկս էլ մի քանի երազանքներ ունի։ Շատ է սիրում դիզայնով զբաղվել։ Ինքն իր համար գեղեցիկ բաներ է ստեղծում։ Լեգոների օրիգինալ տարբերակը հավաքում է, հետո փորձում քանդել, ինչ–որ նոր բան ստեղծել։ Ինքն էլ միշտ ասում է `մամա ջան, չգիտեմ դիզայներ դառնամ, ի՞նչ դառնամ։ Ձայնային տվյալներ էլ ունի։ Իհարկե, երաժշտական դասերի կուղարկեմ, բայց ոչ նրա համար,որ ես երգչուհի եմ, ուրեմն նա էլ պետք է այդ ոլորտը ընտրի։ Ինքն իր ցանկությամբ պետք է մասնագիտություն ընտրի, պարզապես, երաժշտությունը, բացի մասնագիտությունից նաև հոգևոր արժեք է։

 

–Իսկ դուք ինչո՞վ եք զբաղվել այս 7 ամսվա ընթացքում։ Նշեցիք, որ դասերի եք գնում։ Կմանրամասնե՞ք։

 

–Ամերիկայում նույնպես երգարվեստով եմ զբաղվում։ Քոլեջ եմ գնում` լեզուն սերտելու համար։ Պատանեկությանս երազանքն եմ իրականացնում և հաճախում եմ բժշկության արագացված դասընթացների։ Ուզում եմ բժշկուհի դառնալ։ Դասընթացը կտևի 4 տարի։ Առաջին տարին գերազանց եմ ավարտել։ Չեմ կարող հստակ ասել` ինչպես կդասավորվի ապագաս, բայց եթե լեզվին լավ տիրապետեմ, ինչու ոչ, նաև այդ ոլորտում քայլեր կանեմ։

 

–Աիդա, 42 տարեկան եք։ Ձեր տարիքում շատերն ավելի պասիվ կյանքով են նախընտրում ապրել։ Ձեզ համար դժվար չէ՞ նոր միջավայրում զրոյից սկսել ամեն ինչ։

 

–Ոչ։ Այստեղ կապ չունի` քանի տարեկան ես, եթե ունես ցանկություն և երազանք, ցանկացած ժամանակ կարող ես իրականացնել։ Ինձ հետ սովորում են բավականին մեծ տարիքի մարդիկ։ Նրանք իրենց չեն համարում սպառված։ Ընդհակառակը` վայելում են իրենց կյանքի ամեն էտապը։ Հայաստանում 30–ից հետո մարդիկ իրենց թոշակառու են համարում։ Այդ առումով ողջունում եմ այստեղի մտածելակերպը` կապ չունի քանի տարեկան ես։ Ինքս ակտիվ, էներգիայով լի անձնավորություն եմ։ Երբեք չեմ սահմանափակվել նրանով, ինչին հասել եմ։ Երբեք ուշ չէ նոր բանով զբաղվելու համար։ Ամերիկան քեզ շատ հնարավորություններ է տալիս։ Միայն թե լեզվին լավ տիրապետես։

 

 

 

–Որտե՞ղ է ավելի արդյունավետ աշխատել։

 

–Հայաստանում ես ինձ լավ էի զգում։ Երբեք խնդիր չեմ ունեցել աշխատանքի առումով։ Քանի որ այստեղ մարդկանց ճաշակն ու նախասիրություններն այլ են, մի փոքր դժվար է։ Ինձ համար անհասկանալի ոճի երաժշտություն են նախընտրում լսել։ Դրա համար դեռ շուկան եմ ուսումնասիրում ու ոչ մի նոր աշխատանք չեմ ներկայացրել։ Ես ունեմ իմ ուրույն ձեռագիրը, որը չեմ փոխի։ Եթե ես նմանվեմ իրենց ու հերթական աշխատանքն անեմ, որպես Աիդա Սարգսյան չեմ մնա։ Հրավերներ շատ եմ ստանում։ Իմ երգերը շատ են սիրում և մինչև հիմա էլ լսում են։

 

—Ի՞նչ ոճի երաժշտություն է նախընտրում լսել այդտեղի լսարանը։

 

–Արևելյան երաժշտության, ռեփ ժանրի երգեր են հիմնականում լսում։ Չկա առաջվա այն պահանջարկը, որ առաջնայինը ձայն է, որակյալ երաժշտությունը։ Հասկացողը հասկանում է, գնահատողը` գնահատում։ Հիմա շատ հեշտ է երգիչների համար։ Նրանք գումար են ծախսում նոր տեսահոլովակ թողարկում և դառնում աստղ։ Ես երգարվեստում հեշտ ճանապարհ չեմ անցել և շատ ուրախ եմ դրա համար։ Այն ինձ հղկել է. ճիշտ դպրոց եմ անցել, ճիշտ խորհուրդներ եմ ստացել ու ամուր հիմքով եմ մուտք գործել այս ոլորտ։ Այսօր շատերը հաճախ են նոր տեսահոլովակներ թողարկում, որ իրենց չմոռանան։ Իմ պարագայում, փառք Աստծո, այդպես չէ։ Երկար ժամանակ է` նոր երգեր չեմ ներկայացրել, բայց ինձ հիշում են։ Այս ամեննայդ դժվար ճանապարհի արդյունքն է։ Շատ անգամ իմ աղջկան իմ օրինակն եմ բերում, թե ինչպես եմ արել, որ հանկարծ չկոտրվեմ։

 

–Աիդա, այն երգչուհիներից եք, որոնց անձնականը հաճախ է քննարկման կիզակետում հայտնվում։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրան։

 

–Արդեն ծիծաղով։ Երբ նոր էի եկել Միացյալ Նահանգներ, լուրեր պտտվեցին, որ ես ընտրյալիս պատճառով լքել եմ երկիրը և իմ երեխային։ Ես ուղղակի չգիտեմ` մարդկանց երևակայության չափն ինչքան է։ Մի՞թե ես նման առաջարկ եմ ստացել և դրա մասին տեղյակ չեմ։ Իսկապես ծիծաղելի են դարձել նման բամբասանքները։ Ամուսնալուծությանս մասին արդեն խոսել եմ, այո, բաժանվել եմ։ Մենք, պարզապես, չհասկացանք իրար։ Մենք հիմա լավ ընկերներ ենք։ Մինչև օրս նա շփվում է աղջկաս հետ։ Երբ վերադառնանք Հայաստան, աղջիկս, անպայման, կհանդիպի իր հայրիկին։ Ես չեմ արգելում, որ նրանք շփվեն։

 

 

 

–Աիդա, դժվա՞ր չէ միայնակ դաստիրակել երեխային։

 

–Բոլորովին։ Գիտեք, ես շատ ընտանիքներ գիտեմ, որ ամուսինները իրենց կողքին են, բայց նրանք միայնակ են զգում իրենց։ Ավելի լավ է ամուսին չունենալ, քան այդպես նսեմացված ու միայնակ զգալ նրա կողքին։ Իհարկե, ցանկալի է, որ կողքդ ունենաս ամուր հիմք։ Այսպես, թե այնպես մեր հայ կանայք ամեն ինչ վերցնում են իրենց ուսերին և լուծում են բոլոր խնդիրները։ Այսօր մեր կանայք են աշխատում և՛ երեխա են պահում, և՛ ամուսին։

 

–Ձեր աղջիկը այդ թեմայի շուրջ չի՞ զրուցում Ձեզ հետ։

 

–Որ մի երեխան չի ցանկանա ծնողներին միասին տեսնել, բայց աղջիկս շատ լավ է հասկանում ու երբեք մեծերին հասու թեմաների մեջ չի խառնվում։ Կարևորն այն է, որ նա զրկված չէ երկկողմանի ուշադրությունից։ Այստեղ կապ չունի տարածությունը։ Այնպես որ, նա չի նեղվում այդ փաստից։

 

–Ո՞ւմ հետ է ավելի կապված և ո՞ւմ է ավելի նման։

 

–Միանշանակ, ինձ հետ է կապված։ Շատ ինքնուրույն համառ աղջիկ է։ Իր համառությամբ ինձ է նման։ Միշտ իրեն ասում եմ, որ այդպես շարունակի և առաջ գնա։

 

 

 

–Աիդա, մտածո՞ւմ եք նոր ընտանիք ստեղծելու մասին։

 

–Գիտեք, նման բանը ոչ ոք չի կարող կանխագուշակել։ Դա Աստծո կամքն է։ Եթե ինձ տրված է ունենալ երկրորդ ընտանիք, ուրեմն կլինի, նույնիսկ, առանց իմ ցանկության։ Իմ տեսակն այնպիսին չէ, որ մտածեմ այդ մասին և ինչ–որ քայլեր անեմ։

 

–Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայի համար։

 

–Ապագան ցույց կտա, թե ինչն ինչպես կդասավորվի։ Պետք է ապրել տվյալ օրով։ Ես փորձում եմ նախապես չծրագրել, քանի որ այն ինչ ծրագրում ես չի ստացվում։ Դա իմ փորձից ելնելով եմ հասկացել։