Մարմնի որ հոտը ինչ հիվանդություն է նախանշում
Դուք սարսափելի բուրում եք ու վատ հոտ է գալիս, երբ քրտնում ե՞ք: Եթե քրտնարտադրությունից ձեր մարմնից տհաճ հոտ է գալիս, դա նշանակում է, որ ինչ-որ բան ձեր առողջության հետ այն չէ: Բացարձակ առողջ մարդու քրտինքը ունի այն նույն հոտը, ինչ մարմինը: Այն չի կարող շատ տհաճ լինել, մանավանդ, եթե դուք պահպանում եք հիգիենայի կանոնները՝ պարբերաբար լոգանք եք ընդունում եւ լվացվում եք:
Եթե ձեր քրտինքից տհաճ հոտ է գալիս, ուրեմն դուք ունեք որեւէ առողջական խնդիր: Բժիշկները յուրաքանչյուր հոտի համար որոշակի ճշգրտությամբ կարող են ասել, թե ինչ հիվանդություն ունեք: Թե որ հոտը, ինչ հիվանդության կամ առողջական խնդրի մասին է գուժում:
• Եթե ձեր մարմնից ամոնիակի հոտ է գալիս ուրեմն ձեզ մոտ երիկամային անբավարարություն է, միզապահման խնդիր կամ ցիստիտ: Սրանք հիմնական նախանշաններն են: Կան դեպքեր, երբ մարմնից ամոնիակի հոտը գուժում է խոլերայի մասին:
• Եթե ձեր մարմնից ացետոնի հոտ է գալիս, դա կարող է կապված լինել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման հետ: Ացետոնի հոտը կապված է մարմնում ինսուլինի պակասի հետ եւ դա կարող է բերել դիաբետային կոմայի:
• Յուրահատուկ մեղրի հոտը նշանակում է օրգանիզմում բորբոքային ինֆեկցիայի առկայության մասին:
• Եթե ձեր քրտինքից թթվային հոտ է գալիս դա կարող է նշանակել տուբերկուլյոզի առկայություն: Այս
դեպքում պարատադիր է հետազոտություն անցնել հստակ պատճառը պարզելու համար
• Եթե ձեր քրտինքի հոտը նման է փտած մսի հոտին, ապա դա կարող է կապված լինել միզապարկի շրջանում
օնկոլոգիական խնդիրների հետ
Սա ամբողջ ցանկը չէ, բայց ամենատարածվածն է: Իսկ ահա ձկնային հոտով քրտարտադրությանը հարկավոր է առաձին անդրադառնալ: Ձկնային հոտով քրտարտադրությունը մի քանի բան կարող է նշանակել: Առաջին ու ամենատարածված տարբերակը այն է, որ ձեր օրգանիզմում գերակշռում է B խմբի վիտամինների քանակությունը: Սա այնքան էլ վատ չէ, իսկ ահա եթե ձկան հոտը ուղեկցվում է ցավերով որովայնի, մեջքի ներքեւի հատվածում, ապա սա կարող է գուժել երիկամների լուրջ խնդիրների մասին: Բացի այդ եթե հոտին զուգահեռ դուք նկատել են արյան հետքեր կալի մեջ, ապա պետք է անհապաղ դիմել բժշկին:




















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia F...
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչում
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում