Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա Մաթևոսյան COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)
Մեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը
Ժամանց

Ծննդաբերությունից հետո 18 բան, որոնց մասին ձեզ երբեք ոչ մի բժիշկ չի ասի

Երեխա ունենալուց հետո բրիտանուհի Բեքի Փոուփը որոշել է նախազգուշացնել ապագա մայրերին։ Նրա գրությունը facebook-ում, որ հայտնի է «20 բան, որոնց մասին պիտի իմանաս, երբ մեջիցդ դուրս են «քաշում-հանում» երեխայիդ», ավելի քան 114 հազար օգտատերերի հավանությանն է արժանացել, իսկ 80 հազար օգտատեր տարածել է իր ֆեյսբուքյան ընկներների շրջանում։

Իսկ ո՞րն է գրառման՝ մեծ ժողովրդականություն վայելելու։ Վերին աստիճանի ազնվությունը։

Եվ այսպես՝ ինչի՞ պիտի պատրաստ լինեն ապագա մայրերը (2 կետ հանվել է՝ արևմտյան իրողություններին մեր իրականության անհամապատասխանության համար)։

Ցավ՝ ծննդաբարությունից հետո։ Ո՞վ գիտեր դրա մասին։ Երկունքի տառապանքներին դիմանալուց հետո, պարզվում է, ոչ պակաս, եթե ոչ՝ ավելի սոսկալի ցավեր են ձեզ սպասվում, մանավանդ, երբ մանկաբարձուհին սկսում է մերսել ձեր արգանդը՝ արյան թանձրուկներն ու ընկերքը հանելու նպատակով։
Առաջին միզումը։ Վերցրեք մի լիքը աման տաք ջուր ու լցրեք փորից ցած՝ շեքի մասում․ դա փոքր-ինչ կմեղմացնի ցավը։
Եվ առաջին կղկղանքը։ Խուճապի մի մատնվեք։ Դուք ևս մի երեխա չեք ունենում։ Թեպետ նման մի զգացողություն կա։ Ձեր օրգանիզմից ոչ մի ավելորդ բան դուրս չի թափվի։ Չնայած՝ ով իմանա։ Ուղիղ աղիքի արտանկում հաճախ է պատահում, մանավանդ, եթե պատռվածքներ եք ունեցել։ Եվ միանշանակ ունեցել եք։
Ձեր երեխան տարօրինակ տեսք ունի։ Իսկապես տարօրինակ։ Ձեզ կասեն՝ «Վայ, էս ինչ լավ բալիկ է» և այլն․ այդ կարգի բառերը կընդունեք իբրև հաճոյախոսություն, բայց իրականում էդ բալիկը փոքրիկ խորշոմերես ծերուկ է՝ պատված ինչ-որ տարօրինակ սպիտակ խաշիլով ու նոսր բրդաթելով։
Տղա երեխայի սեռական օրգանը հենց նոր լույս աշխարհ գալուց հետո շատ զվարճալի տեսք ունի։ Նորածնի ամորձիները անբնական մեծ են «փշատի կորիզի» կողքին։ Մի վախեցեք, դա ուռածություն է, որը շուտով կանցնի, ու ամեն բան տեղը կընկնի։
Նորածնի առաջին կղկղանքը նույնպես առանձնահատուկ է։ Էնքան կղկղանք չի, ինչքան՝ կուպր։ Մանկաբարձուհին անպայման կգա, որ տեսնի՝ ինչպես եք առաջին անգամ դրանից գլուխ հանում։
Ձեր առաջին ցնցուղը։ Սկզբում վատանում եք ու մտածում, որ այսուհետև ամբողջ կյանքում քայլելու եք քովբոյի պես՝ չռած ոտքերով։ Բայց հետո ասես բոլոր մեղքերը մաքրում եք ձեր վրայից ու դարձյալ մարդ դառնում։
Մանկաբարձուհիների մեծ մասը սիրում է երեխաներ։ Նրանք կարող են առանց թույլտվության գիրկն առնել ձեր փոքրիկին, մերսել նրա փորիկը, որ աղիքներն ազատի, սեղմել նրա ամորձիները․․․
Ձեր երեխան ատում է ձեզ։ Դա սովորական լաց չի, այլ մոր հետ շփում․ ասես զգուշացնում է ձեզ, որ մտադիր է խորտակել ձեր կյանքը։
Իսկ եթե լուրջ, իհարկե՝ ոչ։ Բայց ձեզ թվում է՝ միայն ձեր գրկում է ճղճղում ու հատուկ գիշերներն է ձեզ տանջամահ անում։

«Ծծել» բառը ավելի հաճախ եք օգտագործելու, քան երբևիցե։ Ու պատկերացումները փոքրիկ մարդու մասին, որը ծծելու է ձեր պտուկները՝ իրականություն են դառնում։ Ու այդ պահին ձեզ ճշմարիտ մայր եք զգում․ իսկական կով։
Ծննդատանը կճարվեն մարդիկ, որոնք զգում են ձեր խոցելիությունը։ Նրանք կարող են լուսանկարել ձեր մանկանը, իսկ հետո աստղաբաշխական գումարներ կկորզեն դրա դիմաց։ Ձեր նորածնի տասնյակ լուսանկարներ են ձեզ ցույց տալու ու ստիպելու, որ ընտրեք լավագույնը։ Ու եթե վստահում եք ձեր ամուսնուն, մտովի պատրաստ եք ձեր տունը վաճառքի հանել՝ հանուն այն բանի, որ այդ լուսանկարները փրկագնով հետ գնեք լուսանկարչից։
Ձեր նորածինը գազեր է բաց թողնում, փսխում, զկրտում։ Քնի մեջ տարօրինակ ձայներ է արձակում։ Ու դուք վախենում եք քնով ընկնել ու արթնանալուց հետ նրա փոխարեն տեսնել ծիծաղող Ֆանտոմասին։ Հույս ունեք, որ մարդիկ հասկանում են, որ այդ ձայները ոչ թե դուք եք արձակում, այլ նոր լույս աշխարհ եկած ձեր փոքրիկը։ Թեև հիմա դուք էլ գազերը չվերահսկելու հետ կապված խնդիրներ ունեք։
Բոլոր նրանք, ում երբևէ ճանաչել եք, ցանկություն կհայտնեն այցելելու ձեզ՝ ծննդատանը։ Մարդիկ առհասարկ սիրում են այցի գնալ հիվանդանոց՝ մերձավորին։ Նրանք իրենց զգում են արտոնյալ դասի մարդ, երբ հիվանդասենյակ են մտնում։ Բայց դուք լավագույն մարզավիճակում չեք ու լավ տեսք չունեք, այնպես որ միայն շատ հարազատ մերձավորներին ընդունեք։
Ձեր փորը նման է փուչիկի, որը կամաց-կամաց իջնում է։ Մնում է մաշկի ձգված ծալք, որն ուղղակի ուզում ես դանակով կտրել։ Տեսնես ինչո՞ւ միանգամից չեն հեռացնում, երբ, օրինակ, կեսարյան հատում են անում։
Բոլորը միաբերան խոսում են բեղմնականխման մասին։ Մանկաբարձուհիները ասում են, որ ծննդաբերելուց հետո դուք այն վիճակում եք, որ կարող եք հեշտությամբ հղիանալ։ Նրանք մի բան հաշվի չեն առնում․ դուք համոզված եք, որ այլևս երբեք սեքսով չեք զբաղվելու։ Այլևս աչքով աչք չունեք տղամարդու սեռական օրգանները տեսնելու համար։ Համենայնդեպս, մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում։
Մանկաբարձուհիները մշտապես հարցնում են՝ հո ձեր կրծքի կաթը չի՞ կտրվել։ Նրանցից ոմանք էլ հիվանդասենյակ են մտնելու՝ բառացիորեն կաթ քամելու նպատակով, իսկ դա աննկարագրելիորեն ցավոտ է։ Եվ երեք օրվա ընթացքում ձեր կուրծքը լցվում է ու նույնիսկ սկսում է ծորալ, երբեմն էլ, անգամ թեթևակի հպումից, այգու ցողիչի նման շիթեր ցայտել։
Բոլորն ուզում են անհապաղ տուն ուղարկել ձեզ։ Եթե երեխան առողջ է, այդպես էլ անում են։ Բայց մի շտապեք։ Տանը երեխան իրեն այնպես կպահի, ասես դուք հրաշալի գիտեք՝ ինչ պիտի անել։ Գնահատեք ծննդատանն անցկացրած ժամանակը, որպեսզի սովորեք ձեզ անհրաժեշտ ամեն ինչ։
Բավական է ապրումների մեջ ընկնել։ Չէ՞ որ դուք սուպեր-կին չեք։ «Արտակարգ է» կամ «կատարյալ է» հասկացություն, տվյալ դեպքում, չկա։ Դուք արտակարգ ու կատարյալ եք միայն ձեր փոքրիկի համար։ Նա ձեզ չի դատապարտում, ընդհակառակը, լիովին վստահում է ձեզ։ Այո, դուք արդեն ևս մեկ մարդու կյանքի համար եք պատասխանատու։ Բայց դուք կարող եք գլուխ հանել։ Եվ օրըստօրե ավելի հեշտ կլինի։ Թեթև շնչեք։
Դուք հենց նոր երեխա եք լույս աշխարհ բերել։ Չկա այլևս այնպիսի մի բան, որ հիմա ընդունակ չլինեք անելու։

Քնելուց բացի