Կահույք մաքրելու միջոց, որը կվերացնի ցանկացած քերծվածք. սա նման է իրական կախարդանքի
Երբ անգամ շատերին հայտնի կահույքի մաքրման միջոցը՝ պոլիրոլը, չի օգնում, այս հասարակ եղանակը կփրկի իրավիճակը։ Փայտաշեն կահույքի վրայից քերծվածքները հնարավոր է վերացնել՝ օգտագործելով Bestinfo.am-ի ներկայացրած այս երկու սովորական բաղադրամասերը։
Ինչպես արդեն մի առիթով ասել էինք, տգեղ քերծվաքծներից կարելի է ազատվել սովորական ընկույզի օգնությամբ։ Պետք է ընկույզը քսել փայտե մակերեսին, ու քերծվածքը հազիվ նկատելի կդառնա։ Փայտի մակերեսի փոսիկներն ու ակոսիկները կհարթվեն՝ ծածկվելով փափուկ ընկույզի զանգվածով։ Հայտնի է նաև մուգ կահույքը յոդով ներկելու եղանակը։ Դրա շնորհիվ քերծվածքները քողարկվում են, որից հետո կարելի է վրայից լաք քսել, և կահույքը խնամված տեսք կստանա։
Բայց ստորև առաջարկած եղանակն առավել արդյունավետ է։
Ինչպես վերացնել փայտե կահույքի քերծվածքները
Կես բաժակ քացախը խառնեք կես բաժակ ձիթայուղին։ Այս խառնուրդով ուժներդ ներածին չափ պրտեք քերծված կահույքը։ Արդյունքն ուղղակի կհիացնի։ Սա բնական մատչելի պոլիրոլ է, որն ի վիճակի է մաքրել մեծ ու փոքր քերծվածքները, ինչպես նաև բարելավել հնացած փայտի արտաքին տեսքը։
Չեք հավատա, բայց ծխախոտի մոխրով ևս հնարավոր է վերացնել կահույքի քերծվաքները։ Դրա համար անհրաժեշտ է մոխիրը խառնել ջրին ու ստացված միասեռ զանգվածը քսել քերծված տեղերին։ Այնպես որ մի շտապեք տխրել՝ ձեր սիրած կահույքին քերծվածքներ ու ճանկռվածքներ տեսնելով։ Պարզապես հիշեք ու կիրառեք այս խորհուրդները։
Եվ հիշեք․ փայտը բնական հումք է, որին հոգեհարազատ են նույնքան բնական նյութերը։




















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia F...
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչում
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում