Օմար Խայամի 16 իմաստուն մտքերը
Կյանքի և մարդու մասին
1.Մեկը չի հասկանում՝ ինչ բույր ունեն վարդերը, մյուսը դառը բույսերից էլ մեղր կսարքի: Մեկին մի փոքր բան կանես, ողջ կյանքում կհիշի, մյուսին՝ կյանքդ տաս, չի էլ հասկանա:
2. Որքան ցածր է մարդը, այնքան բարձր է քիթը վեր ցցում: Նա քթով փորձում է հասնել այնտեղ, ուր հոգով երբեք չի հասնի:
3. Նա, ով կյանքի կողմից ծեծվել է, ավելիին կհասնի: Մի պտղունց աղ կերածը մեղրն ավելի է գնահատում: Նա, ով արցունք է թափել, ավելի անկեղծ է ծիծաղում: Նա, ով մահանում էր, գիտի, որ ապրում է:
4. Նույն պատուհանից երկու հոգի դուրս էին նայում: Մեկը տեսնում էր անձրև և ցեխ, մյուսը՝ կանաչազարդ գարուն և կապույտ երկինք:
5. Մենք երջանկության աղբյուր ենք և տառապանքի հանք: Մենք գարշելիության պահուստ ենք և զուլալ առվակ: Մարդն, ինչպես աշխարհը, հայելու առջև բազմերես է: Նա և՛ ոչնչություն է, և՛ անսահման փառահեղ:
6. Որքան հաճախ ենք մենք կյանքում սխալվելով կորցնում նրանց, ում ամենից շատ ենք արժևորում: Օտարների հավանությանն արժանանալու համար երբեմն մտերիմներից ենք փախչում: Բարձրացնում ենք նրանց, ովքեր մեզ արժանի չեն, և դավաճանում նրանց, ովքեր ամենից հավատարիմն են: Նրանց, ովքեր մեզ սիրում են, նեղացնում ենք և ինքներս էլ ներողություն ակնկալում:
7. Մենք այլևս երբեք այս աշխարհ չենք գա, այլևս երբեք չենք հավաքվի ընկերներով սեղանի շուրջ: Ուստի որսացեք ամեն մի պահը, այլևս դրա հնարավուրությունը երբեք չեք ունենա:
8. Մի՛ նախանձիր նրան, ով զորեղ է և հարուստ. այգաբացին միշտ էլ հաջորդում է մայրամուտը:
9. Այս կարճ, մի շնչի նմանվող կյանքի հետ վարվեք այնպես, ասես վարձույթով եք վերցրել:
Սիրո մասին
1.Նվիրվել չի նշանակում վաճառվել: Կողք-կողքի քնել չի նշանակում իրար հետ քնել: Վրեժխնդիր չլինել չի նշանակում ամեն բան ներել: Կողքին չլինել չի նշանակում չսիրել:
2. Հնարավոր է գայթակղել տղամարդու, ով կին ունի, հնարավոր է գայթակղել տղամարդու, ով սիրուհի ունի, սակայն հնարավոր չէ գայթակղել տղամարդու, ով սիրելի կին ունի:
3. Իմաստուն կերպով կյանքն ապրելու համար քիչ բան չէ պետք իմանալ: Սկզբի համար հիշեք երկու պարզ կանոն՝ ավելի լավ է սոված մնալ, քան ուտել այն, ինչ պատահի, և ավելի լավ է լինել միայնակ, քան պատահական մեկի կողքին:
4. Սիրելի մարդու մեջ մեզ դուր են գալիս անգամ թերությունները, իսկ տհաճ մարդու մեջ նյարդայնացնում են անգամ արժանիքները:
5. Մեր մասին վատը մտածում են միայն նրանք, ովքեր մեզնից վատն են, իսկ նրանք, ովքեր մեզնից լավն են, պարզապես մեր մասին մտածելու ժամանակ չունեն:
6. Դժբախտ, դժբախտ է այն սիրտը, որտեղ այրող կիրք չկա, չկա սիրային տառապանք, չկա երջանության երազանք: Առանց սիրո ապրած օրն ունայն է. ավելի դժգույն և տխուր, քան այդ օրն անպտուղ, չի կարող լինել և ոչ մի դժբախտություն:
7. Քաղված ծաղիկը պետք է նվիրել, սկսած բանաստեղծությունը պետք է ավարտին հասցնել, իսկ սիրելի կինը պետք է երջանիկ լինի, այլապես հարկավոր չէր ձեռնարկել այն, ինչն ավարտին չեք կարողանալու հասցնել:




















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia F...
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչում
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում