Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ Զաքարյան Ավետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներին ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան
Խոնարհում եմ գլուխս բոլոր նրանց առջև, ովքեր բոլոր այս տարիների ընթացքում իրենց վրա տարել են մեզ բաժին ընկած պայքարի այս ծանր բեռը. Ավետիք ՉալաբյանԻնդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արելՕգոստոսի 24/25-ին լույս չի լինելու․ հասցեներԼավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՀայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԻրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասինԾանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն«Ուժեղ Հայաստան»-ն աշխատելու է, պայքարելու է՝ խոսք տված բոլոր ծրագրերը իրականացնելու համար․ Նարեկ ԿարապետյանԴպրոցներում սկսում են սովորեցնել արհեստական բանականության գրագիտությունԴեղի կեղծ խմբաքանակ․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այնՄեր խմբակցությունը նույնիսկ ամենավառ երազում չի ուզում հիշել ձեր՝ երեք պատերազմ բերած հնգամյա անցյալը. Լիաննա ԳասպարյանՀայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնըԻրական բիզնես քեյսեր և 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ․ Buissup-ը վերադառնում է նոր ձևաչափովՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասինՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՇնորհավորական ուղերձ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-ամյա հոբելյանի առթիվ․ Սամվել Կարապետյան
Ժամանց

Ինչպիսի մայր կլինեք՝ ըստ հորոսկոպի ձեր նշանի

Խոյ

Ուժեղ կողմեր՝ ինքնավստահություն, կամքի ուժ, անվախություն, գիտակցվածություն

Թույլ կողմեր՝ էգոիզմ, կախվածություն, փառամոլություն, սահմանափակություն, զայրացկոտություն

Ինչպիսի մայր է

Իսկական զինվորների թագուհի: Դուք յուրաքանչյուր իրավիճակից պետք է հաղթող դուրս գաք, և ծնող լինելն էլ բացառություն չէ: Դուք շատ հոգատար եք, սակայն, միևնույն ժամանակ, կարողանում եք չկորցնել կանացի գրավչությունը: Սկզբում ձեզ վախեցնում է այն, որ ինչ-որ էակ լիովին ձեզնից է կախված, սակայն հետագայում դուք կարողանում եք դա հաղթահարել և տարանջատել ձեզ ձեր երեխայից: Սակայն երբեմն չափն անցնում եք՝ երեխային չափից դուրս շատ ազատություն և ինքնուրույնություն տալով: Դուք միշտ քաջ և անվախ լինելու հիանալի օրինակ եք ձեր երեխայի համար:

Ցուլ

Ուժեղ կողմեր՝ հավասարակշռվածություն, աշխատասիրություն, ողջամտություն

Թույլ կողմեր՝ նյութապաշտություն, տրամադրության տատանումներ, անհանգստություն

 

Ինչպիսի մայր է

Շատ տատանողական եք. նույն բանի վերաբերյալ կարող եք կտրուկ տարբեր կարծիքներ ունենալ օրվա տարբեր ժամերի: Դուք միշտ ջանում եք ընդունված լինել: Դուք մտերիմ եք ձեր երեխաների հետ, սակայն չեք կորցնում հարգանքը սեփական անձի հանդեպ: Երեխաների հետ հարաբերություններն իդեալական են, քանի դեռ նրանք իրենց կարգին են պահում թե՛ տանը, թե՛ հանրության առջև: Սակայն եթե նրանցից մեկն ինչ-որ սխալ բան անի, ձեր երկաթե ձեռքն իսկույն կիջնի նրա վրա: Դուք ձեր երեխաների համար լավագույնն եք ցանկանում և դրա համար ամեն բան անում եք, ուստի եթե որոշեք, որ նրանք պետք է էլիտար դպրոցում սովորեն, այդպես էլ կլինի, ինչ գնով էլ դա լինի:

Երկվորյակ

Ուժեղ կողմեր՝ հետաքրքրասիրություն, ազատ հայացքներ, օրիգինալություն, ստեղծագործական ջիղ

Թույլ կողմեր՝ սահմանները պահպանելու անկարողություն, հակասականություն, անհամբերություն, քարոզներ կարդալու սովորություն

 

Ինչպիսի մայր է

Ձեզ համար մայրությունը միաժամանակ և՛ անտանելի է, և՛ հիանալի: Դուք շատ տարբեր եք, և մտերիմները չգիտեն՝ ձեզնից ինչ սպասել հաջորդ վայրկյանին: Սակայն ձեզ հետ չես ձանձրանա: Դուք շատ հակասական եք. կարող եք մանրակրկտորեն ուսումնասիրել ձեր բալիկի սննդակարգը և, միևնույն ժամանակ, նրանց արագ սնունդ ուտելու տանել: Չնայած ձեր թեթևությանը՝ դուք կարող եք լիովին նվիրվել մայրությանը և այդպիսով կտրվել շրջակա աշխարհից:

Խեցգետին

Ուժեղ կողմեր՝ զգացմունքայնություն, նվիրվածություն

Թույլ կողմեր՝ գերխնամք, խանդ, տրամադրության տատանումներ, վախ

 

Ինչպիսի մայր է

Խեցգետինները պարզապես ծնված են մայր լինելու համար: Մայրական բնազդն ասես նրանց գեներում է: Դուք մեծ պատասխանատվությամբ եք մոտենում ձեր հղիությանը դրա մասին իմանալու առաջին իսկ վայրկյանից, իսկ ահա երբ երեխան ծնվում է, դուք ամենուր վազում եք նրա հետևից և փորձում հոգ տանել: Տանը ձեզ մոտ իսկական կարգ ու կանոն է տիրում: Դուք բնույթով համեստ եք և անգամ ամոթխած, սակայն մայրությունն օգնում է ձեզ դուրս գալ ձեր կաղապարից: Մայրությունը ձեզ միայն օգուտ է բերում:

Առյուծ

Ուժեղ կողմեր՝ կրեատիվություն, ինքնավստահություն, առաջնորդություն, կոկետություն

Թույլ կողմեր՝ եսակենտրոնություն, դրամայի հակում

 

Ինչպիսի մայր է

Մայրությանը դուք ստեղծագործ մոտեցում եք ցուցաբերում և նվիրվում եք ողջ հոգով և սրտով: Դուք վստահ եք, որ դաստիարակում եք ապագա հանճարների: Դուք շատ մեծ ակնկալիքներ ունեք ձեր երեխաներից և անգամ չեք էլ մտածում, որ գուցե նրանք չեն ուզում այն, ինչ դուք եք նրանց համար պլանավորում: Դուք երես եք տալիս ձեր երեխաներին, պատրաստ եք շատ ժամանակ ծախսել նրանց համար լավագույն նվերը գնելու համար: Ախ այդ չափից դուրս մեծ սպասումները… Գուցե արժի մի փոքր թուլանալ:

Կույս

Ուժեղ կողմեր՝ կազմակերպվածություն, ողջամտություն, ինտելեկտուալություն

Թույլ կողմեր՝ ապագայի հանդեպ անհանգստություն, ինքնահավանություն, նյարդայնություն, տագնապայնություն

 

Ինչպիսի մայր է

Կա Կույս մայրերի 2 տեսակ: Մի մասն իրենց մոր կարգավիճակում զգում են ինչպես ձուկը ջրում, մյուս մասը՝ կաշկանդված են զգում այն բանից, որ ինչ-որ մեկն իրենց ժամանակը խլում է: Սակայն տարիների հետ դա անցնում է: Նրանք իրենց երեխաներին տալիս են այն, ինչ նրանց անհրաժեշտ է, սակայն երբեք նրանց տիեզերքի կենտրոնը չեն դարձնում:

Կշեռք

Ուժեղ կողմեր՝ քնքշություն, արդարամտություն, պարզություն

Թույլ կողմեր՝ անհետևողականություն, կատարելապաշտություն

 

Ինչպիսի մայր է

Երեխաները կշեռքների համար հենման կետ են: Մայրանալուց հետո նրանք դառնում են գործունյա և իրենց տեղում չեն նստում: Կշեռքներն իրենց երջանիկ են զգում, երբ այլոց համար ինչ-որ լավ բան են անում: Տեսնել իրենց երեխայի՝ երջանկությունից փայլող աչքերը. ահա Կշեռքների գերագույն երջանկությունը: Նրանք շատ ժամանակ են անցկացնում իրենց երեխաների հետ, զբաղվում նրանց ստեղծագործական զարգացմամբ, սիրով պատասխանում են իրենց բալիկների ամենատարօրինակ հարցերին: Եվ այդ ամենի հետ մեկտեղ Կշեռքները չեն մոռանում կին լինել, նրանք հիանալի կերպով գտնում են մայր-կին բալանսը:

Կարիճ

Ուժեղ կողմեր՝ ճկունություն, կամքի ուժ, ինտուիցիա

Թույլ կողմեր՝ էմոցիոնալ անկայունություն, կախվածություն, վերահսկողություն, ինքնախարազանում

 

Ինչպիսի մայր է

Կարիճ մայրերը տարբեր են: Եթե դուք թեթև եք, ուրախ, լավ տրամադրությամբ, ապա երեխաները ձեզնից քայլ անգամ հեռու չեն գնում: Իսկ եթե անտրամադիր եք, նրանք փորձում են ձեր աչքին անգամ չերևալ: Կարիճների համար շատ հարևոր է ֆինանսական ասպեկտը, նրանք պատրաստ են օր ու գիշեր աշխատել՝ զավակին ամեն բանով ապահովելու և կրթության տալու համար: Կարիճներն ունեն հիանալի կերպով զարգացած ինտուիցիա, ուստի կարող եք վստահել ձեր ներքին ձայնին:

Աղեղնավոր

Ուժեղ կողմեր՝ իմաստնություն, արկածասիրություն, հումորի զգացում

Թույլ կողմեր՝ պարզունակություն, անհամբերություն, կոպտություն, չափազանց սպոնտանություն և կարգ ու կանոնի բացակայություն

 

Ինչպիսի մայր է

Աղեղնավորներն իրենց ողջ կյանքում ապրում են տվյալ պահով՝ ապագայի մասին չմտածելով: Մայրությունը որոշակի փոփոխություններ է բերում և սկզբնական շրջանում վախեցնում է նրանց: Նրանք պարզապես սարսափում են այն մտքից, որ պետք է իրենց ողջ ժամանակը երեխային հատկացնեն: Աղեղնավորները շատ սպոնտան են. նրանք կարող են վերջին վայրկյանին երեխաներին ավտոմեքենա նստեցնել և ինչ-որ տեղ հանգստանալու գնալ:

Այծեղջյուր

Ուժեղ կողմեր՝ կարգավորվածություն, ավանդապաշտություն, հետևողականություն, համբերատարություն

Թույլ կողմեր՝ անհանգստություն, տագնապայնություն, հոռետեսություն, անինքնավստահություն, սխալների հանդեպ չափից դուրս անհանդուրժողականություն

 

Ինչպիսի մայր է

Այծեղջյուրին չի կարելի անվանել քնքուշ մայր: Դուք երբեք ձեր երեխայի ընկերը չեք լինի, քանի որ կարծում եք, որ պետք է պահպանվի ընտանեկան հիերարխիան: Դուք մեծ հույսեր եք կապում ձեր երեխաների հետ, իսկ եթե նրանք դրանք չեն արդարացնում, դուք երկար ժամանակ նրանցից խորապես հիասթափված եք մնում: Ընտանիքում հիմնականում դուք եք խաղում տան գլխի դերը:

Ջրհոս

Ուժեղ կողմեր՝ օրիգինալություն, արդարամտություն, ժամանակակից և բաց մոտեցումներ

Թույլ կողմեր՝ սահմանափակություն, անհանգստություն, դրամայի հակում, կտրվածություն, չափազանց ազատ հայացքներ

 

Ինչպիսի մայր է

Ջրհոս մայրերը ոչ ոքի նման չեք: Նրան միաժամանակ կարող են լինել տարօրինակ և վերահսկող, կտրված և սիրող, սպոնտան և հաստատուն: Քաոսը ձեր սովորական կարգավիճակն է: Ձեզ հետ հնարավոր չէ ձանձրանալ: Ջրհոսները տանել չեք կարողանում, երբ փորձում են սահմանափակել իրենց ազատությունը, ուստի նրանք երեխա ունենալուց հետո էլ վարելու են մինչ այդ հաստատված կենսակերպը:

Ձկներ

Ուժեղ կողմեր՝ կարեկցանք, վառ երևակայություն, ստեղծագործ միտք

Թույլ կողմեր՝ էմոցիաները զսպելու անկարողություն, մանիպուլյացիաների դիմելու հակում, անկայունություն, մեղքի սուր զգացում

 

Ինչպիսի մայր է

Ձկները չեն կարողանում տարանջատել իրենց երեխաներին իրենցից, նրանք երեխաներին ընկալում են որպես իրենց շարունակություն և պատմում այնպիսի մանրամասներ, որ նրանց դեռ շուտ է իմանալ: Այդ իսկ պատճառով Ձուկ մայրերի երեխաները ժամանակից շուտ են մեծանում՝ կորցնելով բարոյաէթիկական հիմքը: Սակայն երեխաները գիտեն, որ իրենց մայրը միշտ պատրաստ է ցանկացած հարցում նրանց աջակցել: