18-ամյա աղջիկը հասավ «Միսս Իտալիա» եզրափակիչ. Երբ նա բարձրացրեց զգեստի քղանցքը, մարդիկ քարացան․ (ՖՈՏՈ)
Վերջին ժամանակներում աշխարհի ամենաանկախատեսելի միջոցառումներն ավելի զարմանալի են դառնում․․․

Խոսքը գնում է գեղեցկության մրցույթների մասին, որտեղ ավելի շատ են հայտնվում համարձակությամբ լի մասնակիցներ, ովքեր եկել են ապացուցելու, որ գեղեցկությունը՝ հարաբերական հասկացություն է․․․

Ուշադրության կենտրոնում է հայտնվել «Միսս Իտալիա» մրցույթի մասնկաիցը՝ 18 ամյա Կյարա Բորդին․․․

Նա իր անունը գրել է պատմության մեջ՝ դառնալով հաշմանդամություն ունեցող՝ գեղեցկության մրցույթի առաջին մասնակիցը: Աղջիկն ունի մեկ ոտք․․․

13 տարեկանում աղջիկը կորցրել է ձախ ոտքի մի հատվածը՝ հեծանիվով մեքենայի տակ ընկնելով․․․

Վերականգնումը շատ բարդ էր Կյարայի համար՝ հատկապես հոգեբանական առումով․․․

Համակերպվելով նոր ես-ի հետ՝ աղջիկը մասնակցեց մրցույթին ոչ այնքան հաղթելու, այլ ցույց տալու համար, որ կյանքը հիասքանչ է, ինչ էլ որ լինի․․․
Անսպասելի էր և բոլորի, և Կյարայի համար, որ նա կարողացավ հասնել եզրափակիչ: Համաձայն ժյուրիի որոշմանը՝ Կյարա Բորդին զբաղեցրեց երրորդ տեղը․․․
—Իմ փոքրիկ ճանապարհորդությունը դեպի գեղեցկության մրցույթը ավարտվեց երրորդ տեղը գրավելով: Ես անչափ երջանիկ եմ, չէ որ դա հսկայական փորձ է, աննկարագրելի բավականություն, որը ստացա մի քանի օր տևած աշխատանքից հետո…
Այս պատմության մեջ ամենատարօրինակն այն է, որ շատերը քննադատեցին աղջկան: Ոմանք համարեցին, որ աղջիկն այդքան հեռու գնաց, քանի որ նրան ուղղակի խղճացել են՝ հաշմանդամություն ունենալու պատճառով․․․
—Ես չունեմ ոտք, իսկ դուք՝ սիրտ և ուղեղ,-այդպես է պատասխանել Կյարան՝ նման մեկնաբանություններին․․․




















«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia F...
Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչում
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում