Սոնդիի թեստը. ընտրիր այն մարդու լուսանկարն, ով ամենաշատն է տհաճություն, զզվանք կամ վախ առաջացնում քո մեջ
Այս թեստը 20-րդ դարում ստեղծել է հունգարացի հոգեբույժ Լեոպոլդ Սոնդին: Սոնդին կարծում էր, որ դիմագծերը, որոնք մեզ վանում կամ հրապուրում են, հենց մեր վարքն են բնութագրում: Նայիր այս 8 լուսանկարներին, ընտրիր այն դեմքը, որը դու երբեք չէիր ցանկանա հանդիպել ուշ ժամին մութ փողոցով քայլելիս: Այլ կերպ ասած՝ ընտրիր այն դեմքը, որն ամենաշատն է քեզ վանում, վախեցնում կամ զզվանք առաջացնում քո մեջ: Այնուհետև կարդա հենց այն մեկնաբանությունը, որի համարի տակ լուսանկարն է:

1.Քեզ տհաճ է սադիստի նկարը: Առավել հավանական է, որ փոքր տարիքում դու ցուցաբերել ես հրամայողի վարքագիծ, իշխելու ձգտում: Ենթագիտակցորեն հիմա դու ամեն կերպ փորձում ես վանել քո ուղեղից ուրիշներին նվաստացնելու և ստորացնելու մեկ-մեկ ծնվող ցանկությունները: Ընդհանուր առմամբ՝ ուրիշին օգնելու պատրաստ մարդ ես: Սակայն քեզ իշխելը դժվար է: Դու երբեք չես անի մի բան, ինչը չես կամենում անել, և չանելու համար էլ դու արհեստականորեն կստեղծես խոչընդոտներ, որոնք անհնարին կդարձնեն, օրինակ, օֆիսում տնօրենի պահանջած առաջադրանքը: Քեզ նեղացնողների նկատմամբ դու կատարյալ անտարբերություն ես ցուցաբերում և արհամարհում ես:
2.Քեզ տհաճ է Էպիլեպտիկը, ով իմպուլսիվ, դյուռագրգիռ, հաճախակի արտահայտվող ցասում և ագրեսիա կրող մարդ է: Իսկ դու բարի ու խաղաղասեր ես և պատասխանատու: Սիրո հարցում ստաբիլ անձնավորություն ես, հեշտ ես կարողանում շփում ստեղծել մարդկանց հետ:
3.Քեզ վանում է կատատոնիկը: Հոգեբանական այս շեղման հիմնական հատկանիշը գերակտիվ ու հիվանդագին երևակայությունն է: Եթե դու ընտրել ես հենց այս հիվանդությունը կրող մարդու նկարը, ուրեմն դու ևս ունես հիպերակտիվ երևակայություն, որը շատ հաճախ քեզ իրականությունից հեռու է տանում ոչ դրական իմաստով: Պահպանողական ես, կասկածամիտ ես ցանկացած նորարաության ու փոփոխության նկատմամբ, ամեն նորի հետ դժվար հարմարվող: Նեղացկոտ ես, ինքնամփոփ ու զուսպ: Ապրում ես քո անձնական «վարքի կանոնագրքի» խիստ օրենքներով:
4.Դու ընտրել ես շիզոֆրենիկին՝ հոռետես, էմոցիոնալ, մտքերը աղավաղված: Եթե այս մարդու լուսանկարը դիտելիս փշքաղվում ես, ուրեմն վաղ տարիքում դու շրջապատի երևույթների նկատմամբ անտարբեր երեխա ես եղել: Շփվող ես, սիրում ես լինել մարդկանց շրջապատում: Սակայն իրականում դա դեռ չի նշանակում, որ բաց մարդ ես: Շատ հաճախ դու ինքնամփոփ ես ու մարդկանց հետ քո մտերմությունը լոկ մակերեսային բնույթ ունի, որովհետև իրականում, հոգու խորքում դու լավ գիտես, որ այդ շփումներն ու հարաբերությունները քեզ պետք չեն:
5.Քեզ վանում է հիստերիկը՝ մակերեսայնություն, անկայուն զգայական դաշտ, ինքնասիրահարվածություն: Հոգու խորքում դու ուղղակի տենչում ես գրավել մարդկանց ուշադրությունն ու ինքնահաստատվել: Խորը հոգևոր ներաշխարհով և համեստ մարդու տպավորուն ես թողնում, սակայն իրականում այդ համեստ մարդու կերպարի տակ թաքնված է մարդկանց հրապուրելու և իրեն սիրահարեցնելու բուռն ցանկությամբ մեկը: Քո արտաքինի վրա դու շատ մեծ ուշադրություն ես դրաձնում, միշտ ձգտում տարբերվող տեսք ունենալ, սիրում ես կրել նորաձև աքսեսուարներ : Այնպիսի մարդիկ, ինչպիսին դու ես, սովորաբար զբաղվում են ոչ ստանդարտ աշխատանքով ու յուրատիպ նախասիրություններ են ունենում:
6.Դու ընտրել ես դեպրեսիվ մարդուն: Ցածր ինքնագնահատական, անլիարժեքության բարդույթ. ահա դեպրեսիայի հիմնական ախտանշանները: Չնայած այս ամենը կատարվում է քեզ հետ՝ շրջապատում քեզ հանգիստ ու հավասարակշռված մարդ են համարում: Դու անհոգ, ինքնավստահ, լավատես ու ակտիվ մարդու տպավորություն ես թողնում, ով երբեմն ստիպված է լինում «տխուր ծաղրածուի» դեր խաղալ: Իսկ այն, որ դու քո պրոբլեմների մեջ չես կարողանում լուծումներ գտնել, քեզ ստիպում է ստանձնել «հոգեբանի» դերն ու փորձել լուծել շրջապատի մարդկանց խնդիրները:
7.Դու ընտրել ես մոլագարին: Գերբարձր ինքնագնահատական, գերակտիվություն, զգացմունքների ու գումարների հարցում գերշռայլ. Այս ամենը քեզ հետ կապ չունի, դու այս ամենի հակապատկերն ես: Դու չես սիրում աղմուկն ու ժխորը: Ողջախոհության ու համբերատարության օրինակ ես: Կարողանում ես շատ լավ վերահսկել սեփական վարքդ:
8.Դու ընտրել ես անձի նույնականության դիսսոցիատիվ խանգարումով մարդուն: Հոգեբանական խանգարում, երբ մարդու ներսում միմյանցից արմատապես տարբերվող երկու անհատների պայքար է: Եթե այս լուսանկարը քո մոտ տհաճություն է առաջացնում, հավանաբար դու վաղ տարիքում ինքնորոշվելու հետ խնդիրներ ունեիր: Իրական կյանքում դու հստակ տարանջատում ես սեռային տարբերությունը՝ կինը պետք է լինի կանացի, տղամարդը՝ առնական: Այս տեսակի տղամարդիկ սովորաբար ձգտում են միշտ մաչո երևալ, իսկ կանայք ձգտում են լինել կանացիության ու գեղեցկության տիպար, ինչպես նաև սիրախաղի մեծ վարպետներ են:




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ