17 տարեկան տղան ամուսնացել է 51–ամյա կնոջ հետ. 18 տարի է անցել,ահա թե ինչպիսի ընտանիք են նրանք այսօր
17-ամյա Ջեյ Բարհեմը, որի մասին է այսօրվա պատմությունը, գնացել էր ավտոդպրոց՝ վարորդական իրավունք ստանալու համար։ Հենց այնտեղ էլ ճակատագիրը ծանոթացնում է նրան Լինդայի հետ, որը մեքենա վարելու դասեր էր տալիս։ Այդ ժամանակ Լինդան արդեն 51 տարեկան էր։ Ութ շաբաթվա ընթացքում Ջեյը ոչ միայն մեքենա վարել սովորեց, այլև իր ողջ կյանքի սերը գտավ։
Ջեյի և Լինդայի միջև ինչ–որ կայծ վառվեց, բայց նրանք երկուսն էլ ռիսկ չէին անում խոսել իրենց զգացմունքների մասին։ Մի անգամ, երբ նրանք մեքենայով գնում էին, մի երգ հնչեց, որը երկուսին էլ դուր եկավ, և իրենք էլ չհասկանալով թե ինչպես, որոշեցին համբուրվել։

Դժվար չէ կռահելը, որ 34 տարվա տարիքային տարբերությունը խոսակցությունների և մեղադրանքների տեղիք էր տալի։ Լինդային «երեխաներ առևանգող» էին ասում, իսկ Ջեյին ընկերները ծաղրում էին «տատիկների մարդասպան» կոչելով։ Բոլորը համոզված էին, որ այս կապը երկար տևել չի կարող։
Այսօր Ջեյը 36 տարեկան է, իսկ Լինդան՝ 69: Նրանք արդեն 18 տարի է, ինչ միասին են և շատ երջանիկ են։

Ջեյը հիշում է, որ փողոցում մարդիկ սարսափելի բաներ էին ասում, բայց իրենք դրանց կարևորություն չէին տալիս։ «Ես միշտ հարցնում եմ քննադատներին, թե քանի՞ բաժանություն են իրենք ունեցել, և պարզվում է, որ նրանց մեծ մասը բաժանվել է՝ անկախ տարիքային տարբերությունից։ Մեր ամուսնությունն ավելի երկար է ձգվել, քան շատ ուրիշներինը և մենք դեռ շատ սիրահարված ենք»,– կիսվել է տղամարդը։























«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia F...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչում
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում