Մի սիրահարվեք Առյուծի. Ահա թե ինչու
Առյուծները կենդանակերպի ամենավառ, կրքոտ նշաններից են: Cluber.com-ը ներկայացրել է նրանց հասկանալու բանաձևը:
Առյուծին ժամանակ առ ժամանակ թույլ տվեք եսասեր լինել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց հրաշալի մարդ են համարում, որոշ չափով հավատացած են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում: Երբեմն դա կարող է չափազանց եսասիրության նմանվել, բայց հարկավոր է խոստովանել, որ ձեր զուգընկերն իսկապես հրաշալի է:
Առյուծներն էքստրովերտ են և դրանով տարբերվում են կենդանակերպի մյուս նշանների ներկայացուցիչներից:
Մի մոռացեք Առյուծին հիշեցնել, թե որքան լավն են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները եսասեր են, սիրում են գովասանք լսել, սիրված և ուշադրության կենտրոնում լինել: Հաճախ գովասանքի խոսքեր ասեք Առյուծներին:
Լավագույնը նվիրեք Առյուծին: Առյուծի համար նվեր ընտրելն, իսկապես հեշտ չէ. նրանք սիրում են լավ և որակյալ իրեր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին նվիրեք միայն այն, ինչի կարիքը նրանք իսկապես ունեն:
Առյուծի ազնվությունն ու ուղիղությունը որպես անձանական վիրավորանք մի ընկալեք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ ունեն իրենց կարծիքը, չեն ամաչում և չեն վախենում արտահատել այն, նույնիսկ եթե բացասական կարծիք ունեն:
Ռոմանտիկ եղեք: Առյուծները սիրում են ուշադրության կենտրոնում լինել, երբ շրջապատված են ռոմանտիկայով: Առյուծին ստիպեք իրեն յուրահատուկ զգալ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին դուր է գալիս շրջապատված լինել ջերմությամբ:
Առյուծները հավատարիմ և նվիրված են մարդկանց, ում հետ մտերիմ հարաբերություններ ունեն, երբեք չեն հրաժարվում պարտականությունների կատարումից: Նույնը վերաբերում է զուգընկերոջը. եթե Առյուծն ընտրել է ձեզ, դժվար թե այլ մեկին փնտրի: Նա միայն ձեզ հետ կլինի, եթե հենց ձեզ է ընտրել:
Փորձեք Առյուծին չխանդել երկրպագուների պատճառով: Առյուծներն ազնիվ են, հավատարիմ ընտրյալին, բայց նաև խարիզմատիկ են, ինչը նշանակում է, որ որպես կանոն՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին շատ մարդիկ են շրջապատում:
Հետաքրքիր եղեք, դժվար հասանելի: Առյուծները հավատարիմ են զուգընկերոջը, նույնը սպասում են նրանից, բայց զուգընկերը պետք է հետաքրքիր լինի և ոչ հեշտ հասանելի:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...