5 պատճառ, թե ինչու են գեղեցիկ աղջիկները ձախողվում սիրային հարաբերություններում
Շատերին թվում է, որ գեղեցիկ աղջիկների կյանքը հեշտ է: Դե, էլ ի՞նչ ունեն մտածելու. գեղեցիկ են հետևաբար և բազմաթիվ երկրպագուներ ունեն: Սակայն բազում երկրպագուներ ունենալը բացարձակապես ոչինչ չի հեշտացնում և հաջողված սիրային հեռանկարների գրավական չէ:
Ձեզ ենք ներկայացնում 5 պատճառ, թե ինչու են գեղեցիկ աղջիկները ձախողվում սիրային հարաբերություններում:
Մեծ ակնկալիքներ
Գեղեցիկ աղջիկները սովորաբար մեծ ակնկալիքներ ունեն իրենց զուգընկերներից: Եվ խոսքն անպայմանորեն գումարային ակնկալիքների մասին չէ: Լինելով գեղեցիկ՝ նրանք ցանկանում են իրենց կողքին նույնպես բարետես արտաքինով մեկին տեսնել, ով իրենց ուշադրության կարժանացնի, իր ժամանակը կտրամադրի և կգնահատի նրանց գեղեցկությունը: Եթե աղջիկը հետևում է իրեն և խնամված տեսք է ունենում, ապա ցանկանում է, որ կողքի տղամարդն էլ լինի կոկիկ, և սա շատ տրամաբանական է:
Անարժան զուգընկերներ
Գեղեցիկ կնոջը շատ դժվար է գտնել իրեն համապատասխան մեկին: Նրանք սովոր են, որ արժանի են լավագույնին: Երկար տարիներ չգտնելով նմանատիպ մեկին՝ նրանք ի վերջո ինչ-ինչ պատճառով համաձայնվում են անարժան մեկի հետ լինելուն, ինչը նրանց դժբախտացնում է:
Չափից դուրս շատ ուշադրություն
Գեղեցիկ աղջիկներն օբյեկտիվ պատճառներով մշտապես գտնվում են ուշադրության կենտրոնում: Երբեմն նրանց զուգընկերն էլ է չափից դուրս շատ ուշադրության արժանացնում՝ դառնալով կպչուն, խանդոտ և հավակնոտ, ինչը, միանշանակ, վանում է:
Էմոցիոնալ փակվածություն
Սիրային հարցերում անհաջողությունները ժամանակի հետ հանգեցնում են նրան, որ գեղեցիկ աղջիկներն էմոցիանալ առումով փակվում են: Նրանք դժվարությամբ են անկեղծանում, իրենց հոգին և սիրտը բացում, քանի որ վախենում են կրկին ձախողվելուց:
Խամրելու վախ
Գեղեցիկ աղջիկները հասկանում են, որ տարիքը ոչ ոքի չի խնայում, և մի օր նրանց գեղեցկությունը խամրելու է: Նրանք վախենում են դրանից, քանի որ կարծում են, որ, երբ դա տեղի ունենա, իր սիրելին կհիասթափվի և կլքի իրեն: Այդ մտքերը շարունակ թունավորում են նրանց կյանքը:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...