Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա Մաթևոսյան COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)
Փաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան
Ժամանց

Հորոսկոպի ամենատականք նշանները

Ինչպե՞ս է մարդու տականքությունը պայմանավորված նրա հորոսկոպի նշանով։ Մենք կպատմենք Ձեզ հորոսկոպի նշանների տականքությունների առանձնահատկությունները։ Դուք կարող եք անգամ չհավատալ հորոսկոպներին, բայց, այդուհանդերձ, այս ցուցակը Ձեզ, անկասկած, կհետաքրքրի։
Խոյ

Նյարդային ու իմպուլսիվ տականք։ Թերևս սրանով ամեն ինչ ասված է։ Ինչ-որ վատ արարքից հետո նա աղմկոտ ձևով ներողություն է խնդրում՝ գլխին մոխիր է լցնում ու այլ թատերական էֆեկտներ անում (որպեսզի վաղը կրկնի նույնը) կամ էլ առհասարակ ներողություն չի խնդրում, քանի որ, տեսեք-տեսեք, հպարտությունը թույլ չի տալիս։
Արդարացումներ. «Կներես, ինչ-որ նյարդային վիճակ է», «Մեջս ասես սատանա մտած լիներ»։
Ցուլ

Հաշվարկող տականք։ Նմանին կարելի է անգամ չհարցնել էլ, թե արդյո՞ք գիտակցում է, թե ինչ է անում, որովհետև հավատացեք՝ այն էլ ո՜նց է գիտակցում։ Նա անպայման վաղօրոք հաշվարկել է, թե ուր խփի, որպեսզի առավել ցավոտ լինի։
Արդարացում. «Դու ինքդ այնպես արեցիր, որ սրան արժանանաս»։
Երկվորյակներ

Թեթևսոլիկ տականք, ով հաճախ չի էլ հասկանում, որ իրեն վերջին տականքի պես է պահում, իսկ տականքություն անելուց 5 րոպե անց մոռանում է այդ մասին։
Արդարացում. «Նեղացա՞ր։ Լո՞ւրջ։ Ինչի՞»։
Խեցգետին

Մի այլ կարգի դժբախտ տականք։ Այդ դու ես տականք, իսկ ինքը հանգամանքների անմեղ զոհ է։ Ու այդպես լինելու է միշտ, անգամ եթե նրա հաշվին տականքությունները տասն անգամ ավելի շատ են, քան քո։ Ավելին՝ նա հոգ կտանի այն մասին, որ ամբողջ աշխարհն իմանա, թե ինչ դաժանաբար դուք վարվեցիք խեղճ Խեցգետնի հետ։
Արդարացում. «Դու ինքդ ստիպեցիր ինձ»։
Առյուծ

Ինքնասիրահարված տականք։ Նա իմաստուն է ու պատկառելի, նա արքա է, իսկ բոլոր մնացածը պարզապես աղբ են նրա ոտքերի տակ։ Հենց այս աշխարհընկալումից էլ ծնվում են նրա բոլոր տականքությունները։
Արդարացում. «Այդպես ուզեցի»։
Կույս

Հիշաչար տականք։ Դուք ինչ-որ ժամանակ ինչ-որ տեղ նրա ճանապարհը հատել եք կամ էլ պարզապես ինչ-որ անզգույշ արտահայտություն եք թույլ տվել։ Ուրեմն պատրաստ եղեք ստանալու ըստ արժանվույնս։ Այդ ողջ ընթացքում նա կսպասի հարմար պահի, որպեսզի դուրս թափի ողջ այն մաղձը, որը կուտակվել էր իր մեջ այդ ընթացքում։
Արդարացում. «Ե՞ս։ Ինչպե՞ս կարող էիր ինձ կասկածել» կամ էլ «Իսկ հիշո՜ւմ ես…»։
Կշեռք

Վախկոտ տականք։ Կշեռքներին կարելի է վստահությամբ հատկացնել առաջին տեղն այս ցուցակում։ Նրանք կարող են լինել ստոր ու անբարո էակներ։ Այստեղ խաբում է, այնտեղ զրպարտում է, մեկ ուրիշ տեղ՝ դավաճանում. այսպիսին է տականք Կշեռքի օրակարգը։
Արցարացումներ. չկան արդարացումներ, պարզապես ստորությունն անում է ու թաքնվում։
Կարիճ

Սկզբունքային տականք։ Սկզբունքները կարող են լինել ցանկացած տիպի, բայց խնդիրը դա չէ։ Կարիճի գերբարդ աշխարհընկալման տեսանկյունից Դուք խախտել եք ինչ-որ ուղղակի արգելք ու պետք է պատժվեք, իսկ իրեն նա համարում է արդարության պատժիչ զենք։
Արդարացումներ. ոչ մի արդարացում ու հպարտորեն վեր ցցած ծնոտ։
Աղեղնավոր

Սկանդալային տականք։ Նրան նաև անվանում են բազարային կին կամ էլ հոռի չոբան… Հաճույք է ստանում կոնֆլիկտներից՝ որպես էդպիսին։
Արդարացումներ. անիմաստ ինչ-որ տեքստ, որը գերհագեցած է հայհոյախոսությամբ ու ասվում է բարձր տոնով։
Այծեղջյուր

Համառ ու օրիգինալ տականք։ Ցուլերի անտարբերությանը գումարեք Առյուծների էգոիզմն ու արդեն սեփական անկրկնելի բթամտությունը, ինչպես նաև համեմեք դա ժլատությամբ։
Արդարացումներ. «Այդպես էր ստացվել»։
Ջրհոս

Ցինիկ տականք։ Սրանք զբաղեցնում են պատվավոր երկրորդ հորիզոնականը։ Տականքություն կանի միայն հանուն նրա, որպեսզի ծիծաղի Ձեր տանջանքների վրա։ Նա բնածին սրտի արատ ունի, որն արտահայտվում է նրանով, որ նա պարզապես սիրտ չունի։
Արդարացումներ. «Հա-հա»։
Ձկներ

Անտարբեր տականք։ Լսելով օգնության կոչ՝ պարզապես կփակի պատուհանն ու ավելի խորը կմտնի անկողնու մեջ։ Մի՛ սպասեք նրանից, որ նա կայցելի Ձեզ հիվանդանոցում, որտեղ Դուք Ձեր վերջին օրերն եք ապրում:
Արդարացում. «Ամեն մարդ իր գլխի տերն է»։