Կենդանակերպի 5 ամենապատասխանատու նշանները, ովքեր առողջ որոշումներ են կայացնում ու աշխարհին ռեալ են նայում
Կույս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տրամաբանական, վերլուծական մտածողություն ունեն, ինչը նրանց հնարավորություն է տալիս առողջ մտածել, ռեալիստ լինել:
Կույսերը պրակտիկ են, զգուշավոր, պատասխանատու, ում դուր է գալիս կազմակերպել ամեն ինչ, կարգավորել: Կույսերը սովոր են ամեն բան նախապես ծրագրել, նյութական մարդիկ են, դանդաղկոտ են, սովոր են ամեն բան վերլուծել, կշռադատել:
Ցուլ: Ռեալիստ են, պրակտիկ, լավ են հասկանում կյանքի նյութական կողմը: Գիտեն՝ ինչպես իրենց դրսևորել հասարակության մեջ, սիրում են կայունություն, կանխատեսելիություն, զգուշավոր, մտածող մարդու տպավորություն են գործում:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ են թաքցնում իրենց զգացմունքները, կարողանում են ամեն բան նախապես ծրագրել, միշտ կազմակերպված են:
Կշեռք: Թեև Կշեռքները կարող են առաջին հայացքից վճռական չթվալ, միշտ առողջ են դատում, ռեալիստ են: Սովոր են վերլուծել, ամեն բան կշռադատել, ճիշտ եզրահանգումներ անել:
Օբյեկտիվ են, կարողանում են հասկանալ խնդրի էությունը, գտնել միակ ճիշտ ճանապարհը: Կշեռքներն իմպուլսիվ չեն գործում, նրանք միշտ կարիք ունեն մտածել «կողմ» և «դեմ» փաստարկների շուրջ: Այդ պատճառով նախքան որոշում կայացնելը երկար մտածում են:
Կարիճ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն առողջ դատողություն ունեն, պրակտիկ են, ռեալիստ: Թեև Կարիճները զգացմունքային են, զգայուն, միշտ ռեալ են գնահատում իրավիճակը:
Շրջահայաց են, ուշադրություն են դարձնում բազմաթիվ մանր դետալների: Իրենց զգացմունքները թաքցնում են արտաքին զսպվածության և ինքնավստահության տակ: Սթրեսակայուն են, նպատակասլաց:
Այծեղջյուր: Միշտ լուրջ են, առողջ որոշումներ են կայացնում, աշխարհին ռեալ են նայում: Պրակտիկ են, պատասխանատու, լավ են հասկանում կանքի օրենքները, չեն խախտում բարոյահոգեբանական կանոնները:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան