Իլոնա Նուրիբեկյանը Եգիպտոսում հանգիստը վայելել է Մհեր Մխիթարյանի հետ․ դերասանները՝ պարզաբանում են իրենց վերագրվող սիրավեպը
Մհերի խոսքով՝ համատեղ հանգիստի միտքը նախապես չի եղել՝ որոշումն անկախ իրարից են կայացրել․ «Միասին հանգստի մեկնելը հանկարծակի ստացվեց: Ես ծրագրել էի մեկնել Եգիպտոս, Իլոնան ասաց, որ ինքն էլ է գնալու, միասին մեկնեցինք»։ Մհերն ու Իլոնան եղել են նույն հյուրանոցում, միասին մեկնել են, միասին վերադարձել, չնայած Մհերը վստահեցրեց, որ առանձին փաթեթներով են մեկնել՝ տարբեր համարներում են եղել, ինքն ու Իլոնան սիրավեպ չունեն:
Իլոնան ևս նշեց, որ իրենք լավ ընկերներ են։ Ըստ դերասանուհու՝ չէր պատկերացնում, որ իրենց համատեղ հանգիստը կարող էր նման խոսակցությունների հիմք տալ։ «Եթե անկեղծ, չէի սպասում, որ կարող են նման արձագանքներ լինել։ Երբ նման բան չի լինում, չես էլ պատկերացնում, որ հնարավոր է՝ սխալ ընկալվի։ Ինձ համար դա լրիվ նորմալ է, ոչ մի վատ բան չկար դրա մեջ»,- մեկնաբանեց Իլոնան։
Վերջինս նկատեց, որ իրենք բացի ընկերներ լինելը նաև միասին են աշխատում՝ գործընկերներ են։ «Մենք լավ ընկերներ ենք՝ մեր միջև բացարձակ ընկերություն է, նաև լավ գործընկերներ ենք։ Մեր հանգիստն, այո՛, միասին է եղել։ Այնտեղ ընկերներ էլ ունեինք, բայց Հայաստանից միասին ենք մեկնել ու միասին էլ վերադարձել ենք։ Ոչ մի գաղտնիք, սիրավեպ և նմանատիպ ինչ-որ բան չի եղել, չկա, որովհետև ես հանգստից նաև լուսանկարներով եմ կիսվել»,- Նշեց Իլոնան։







.jpg?1560336221804)






















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia F...
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում
Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչում