Կա միայն երեք պատճառ, թե ինչու են տղամարդիկ դավաճանում, բայց չեն բաժանվում
Ամուսինը դավաճանում է, բայց չի բաժանվում։ Ծանո՞թ իրավիճակ է։ Այս երևույթը շատ հաճախ է հանդիպում։ Ինչո՞ւ։ Այսօր կպարզենք նման վարքի պատճառները։
Ամուսինը երկար է մնում աշխատավայրում, նրան զանգում են անծանոթ համարներից, նա բռնկվող է դարձել և նյարդային։ Ամենայն հավանականությամբ, նրա կյանքում ուրիշ կին է հայտնվել, բայց նույնիսկ դավաճանությունից հետո նա չի գնում ընտանիքից։ Կա նման վարքի մի քանի պատճառ։
1. Նա դեռ սիրում է իր կնոջը: Բայց ամեն դեպքում նրան ինչ-որ մի բան պակասում է` հուզմունք, աջակցություն, սեքս կամ էլի ինչ-որ մի բան։ Կինը, ցավոք, դա չի կարողանում տալ։ Նա, հնարավոր է, գիտի, որ ամուսինը դժբախտ է (ամուսինն ինքն է այդ մասին ասել), բայց գերադասում է ամեն բան թողնել այնպես, ինչպես կա։
2. Նա վախենում է նեղացնել կնոջը: Այս տեսակի տղամարդիկ գիտեն, որ եթե կինն իմանա այդ մասին, դա նրան կսպանի։ Հենց այստեղից էլ գաղտնիությունը, ուշացումները, հեռախոսի գաղտնաբառը։ Շատ կանայք, սակայն, ինտուիտիվ դա զգում են։ Այնպես որ, ճշմարտությունը, միևնույն է, կբացահայտվի։ Բայց ամեն դեպքում տղամարդիկ փորձում են թաքցնել իրենց արկածները։
3. Նա չի ուզում բախվել ունեցվածքը կիսելու և այլ բարդությունների հետ, որոնք առաջ են գալիս բաժանվելիս: Նման մարդիկ վախենում են բաժանությունից և ամենից, ինչ կապված է դրա հետ՝ դատավարություն, ունեցվածքի կիսում և այլն։ Հենց այդ պատճառով էլ նրանք նախընտրում են գաղտնի կապը։
Եթե դուք հաստատ որոշել եք, որ չեք ցանկանում ապրել դավաճան ամուսնու հետ, պետք է վերջնական խզել հարաբերությունները։ Դա թույլ կտա ձեզ նոր կյանք սկսել։
Իսկ ինչ անել, եթե տղամարդը դավաճանել է, բայց բաժանվել չի ուզում։ Հիշեք` չարժե ապրել մարդու հետ, ով այլևս սիրելի չէ ձեզ համար, միայն հանուն երեխաների։ Երեխաներn ամեն ինչ շատ լավ զգում են, այնպես որ, ձեր երեխան էլ կզգա լարվածությունը։




















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia F...
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում
Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչում