Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա Մաթևոսյան COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)
Փաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան
Ժամանց

Ով ես դու իրականում՝ սպասուհի՞, արքայադո՞ւստր, թագուհի՞

Ներկայացնում ենք՝ ով եք դուք իրականում՝ սպասուհի՞, արքայադո՞ւստր, թագուհի՞:

Սպասուհիները երազում են բարի փերու մասին, արքայադուստրերը՝ հրաշալի արքայազնի, թագուհիները չեն երազում, այլ գործում են:

Սպասուհիները հավատում են, որ հրաշքներ լինում են, արքայադուստրերի հետ դրանք իսկապես կատարվում են, թագուհիները դրանք իրենք են գործում:

Սպասուհիները թույլ են, բայց ուժեղ են թվում, արքայադուստրերն ուժեղ են, բայց թույլ են թվում, թագուհիներն առանց դիմակի են:

Սպասուհիները նախօրոք են գալիս, արքայադուստրերը՝ ուշացումով, թագուհիները ժամանակին են ժամանում:

Սպասուհիներն ամեն ինչում իրենց են մեղադրում, արքայադուստրերը՝ ուրիշներին, թագուհիները եզրակացություններ են անում:

Սպասուհիները չեն կարողանում հաղթել, արքայադուստրերը չեն կարողանում պարտվել, թագուհիները չեն մրցում:

Սպասուհիներով դևերը չեն հետաքրքրվում, արքայադուստրերին դևերն ուտում են, թագուհիների հետ դևերն ընկերանում են, որովհետև սպասուհիները դևերով չեն հետաքրքրվում, արքայադուստրերը նրանցից վախենում են, իսկ թագուհիները վարժեցնում են:

Սպասուհիները, նույնիսկ լավիկները, իրենց հիմարիկ են համարում, արքայադուստրերը, նույնիսկ տգեղները, իրենց գեղեցկուհի են համարում, թագուհիներն այդպես էլ ժամանակ չունեցան մի լավ նայել հայելու մեջ:

Սպասուհուն կարելի է չնկատել, արքայադստերը չի կարելի չնկատել, թագուհուն հնարավոր չէ չնկատել, երբ դա նրան պետք է:

Սպասուհիները հնազանդ են, արքայադուստրերը քմահաճ են, թագուհիները կարգապահ են:

Սպասուհիներն ուզում են գովեստ ստանալ, արքայադուստրերը՝ ուշադրություն, թագուհիները՝ փորձ:

Սպասուհիները դիմանում են նվաստացումներին, արքայադուստրերը վրեժ են լուծում դրանց համար, թագուհուն ստորացնել հնարավոր չէ:

Սպասուհիները սիրում են, արքայադուստրերը թույլ են տալիս իրենց սիրել, թագուհիները չեն մտածում՝ ով ում:

Սպասուհիներն ամեն ինչ հասկանում և հանդուրժում են, արքայադուստրերը հասկանում են միայն այն, ինչ ուզում են, թագուհիներն ամեն ինչ հասկանում են և հեռանում:

Սպասուհիները չեն կարողանում պահանջել, արքայադուստրերը չեն կարողանում սպասել, թագուհիները գիտեն, որ ամեն ինչ իր ժամանակն ունի:

Սպասուհիները չեն ուզում մեծանալ, արքայադուստրերը չեն ուզում ծերանալ, թագուհիները գիտեն, որ ամեն ինչ իր ժամանակն ունի:

Սպասուհիներն աշխարհը սև գույնով են տեսնում, արքայադուստրերը՝ վարդագույն, թագուհիները՝ սև, վարդագույն և մնացած գույներով:

Սպասուհիների հետ հեշտ է, արքայադուստրերի հետ բարդ է, թագուհիների հետ, համենայն դեպս, հետաքրքիր է:

Սպասուհի լինելը բարդ է, արքայադուստր լինելը հեշտ է, թագուհի լինելը, համենայն դեպս, իմաստ ունի: