Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմ Էս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա Ղուկասյան Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ» Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ» «Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ» Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանը
Ժամանց

«Իմ առաջին տղան երկրորդ կնոջիցս մեծ է». Գրիշա Աղախանյանի ինքնակենսագրական «սթենդ ափ»-ն ու հայտնի հյուրերը

«Գրիշա Աղախանյանի 50 երանգները». այս խորագիրն ունի շոումեն-դերասան Գրիշա Աղախանյանի առաջին «սթենդ ափ»-ը: Տարիներ շարունակ այս ժանրով ներկայանալու ցանկությունը նրա կյանքում իրականություն դարձավ միայն այն ժամանակ, երբ հատեց 50-ի սահմանագիծը:

Tert.am Life-ը ներկա է եղել «սթենդ ափ»-ի պրեմիերային և ֆիքսել հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերին։

Տարիքի ու տարիների մասին այս դեպքում խոսելն ավելորդ չէ. «սթենդ ափ»-ի հիմքում ընկած էր դերասանի անցած 50 տարին: Ինքնակենսագրականը դերասանը որոշել էր ներկայացնել ինքնահեգնանքի միջոցով: Առանցքում տարիքն է, որի համատեքստում դերասանն անդրադարձավ նաև իր ու կնոջ տարիքային տարբերությանը՝ 23 տարի: Նրանց կյանքում հումորային իրավիճակների պակաս չի լինում՝ հաշվի առնելով, որ, ըստ Գրիշայի, իրենք տարբեր լեզուներով են խոսում: «Իմ առաջին տղան երկրորդ կնոջիցս մեծ է»,- բեմից նկատեց նա, ապա պարզաբանեց, թե ինչու է որոշել ամուսնանալ երկրորդ անգամ: Ասում է՝ առաջին անգամ ամուսնացել է դեռ խորհրդային տարիներին ու կորցրել անկախությունը, նորանկախ Հայաստանում կրկին ձեռք է բերել անկախություն, բայց տարիներ անց, որոշել է մեկ անգամ էլ կորցնել անկախությունը։


Հումորն ապաքաղաքական էր, չնայած, դերասանի խոսքով, իրենք երկար են մտածել՝ անե՞լ քաղաքական հումոր, թե՞ ոչ:

«Քաղաքական թեմաներ էլ ենք քննարկել, մտածում էինք՝ անել, թե ոչ: Ներկայացումներում միշտ անում են այդ թեման, բայց քանի որ սա իմ առաջին «սթենդ ափ»-ն էր, որոշեցինք ինքնակենսագրականի տեսքով ներկայացնել: Հնարավոր է՝ հաջորդ ներկայացման մեջ քաղաքականություն էլ ներառենք»,- ասաց դերասանը:

Ներկայացման տևողությունը բավականին կարճ էր՝ ավելի քիչ, քան մեկ ժամ: Գրիշայի խոսքով՝ իրենք այսքան ժամանակ էին նախատեսել, քանի որ բեմում ինքը մենակ է, ձանձրացնելու վտանգը մեծ է. «Թեմաներ անպայման ավելացնելու ենք, մենք նախատեսել էինք մեկ ժամ, չնայած նախատեսած ժամանակից ավելի կարճ տևեց, երևի, ես էլ էի հուզված ու փորձում էի ամեն ինչ շատ արագ պատմել: Մեկ ժամից ավելի չէի էլ ուզում, որովհետև կարծում եմ՝ ձանձրալի է: Մենակ շատ երկար հանդիսատեսին պահել հնարավոր է, բայց շատ դժվար է: Մենք դեռ նայելու ենք, հասկանալու որտեղ փոփոխություն անենք, ինչ ավելացնենք, ինչ պակասեցնենք: Ստեղծագործական պրոցեսը միշտ էլ այդպես է՝ մի քանի անգամ խաղալուց հետո ես գալիս վերջնական տեսքին»:

Ներկայացման շարունակական լինելու մասին խոսելով՝ Գրիշան նշեց, որ ամեն ինչ կախված է հանդիսատեսից: Ըստ դերասանի, եթե աշխատանքը սիրվեց ու հետաքրքրություն առաջացրեց, երկար կլինի բեմում, եթե ոչ՝ կսպառվի:

Հանդիսատեսի առաջին արձագանքը Գրիշային գոհացրել է, անկեղծացավ, որ սպասում էր անհամեմատ ավելի թույլ արձագանքների:

Բեմադրության ռեժիսոր Կարո Բալյանի խոսքով՝ չնայած, որպես ռեժիսոր համագործակցել են «սթենդ ափ» ժանրի շրջանակում, Գրիշայի պահանջկոտությունն իրեն միշտ զգոն է պահել: «Ամեն ինչ բավականին լավ էր, այն իմաստով, որ Գրիշան շատ պահանջկոտ է: Այդ պահանջկոտությունն ինձ ձգել է, որովհետև Հայաստանում բեմադրություններ անելիս ռեժիսորը սովորում է, որ դերասանն ուշանում է, ինքն էլ է սկսում ուշանալ: Այս դեպքում այդպես չէր»,- ասաց Կարոն:

 Աղբյուր