Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմ Էս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա Ղուկասյան Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ» Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ» «Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ» Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանը
Ժամանց

Ուժեղ կողմեր, թուլություններ. Ամենը, ինչ հարկավոր է իմանալ կենդանակերպի նշանների ներկայացուցիչների մասին

Խոյ․ լավագույն զուգընկերները՝ Կշեռք, Առյուծ

Ուժեղ կողմեր՝ կիրք, տղամարդկային հատկություններ

Թուլություններ՝ անհամբերություն, ագրեսիվություն։


Խոյերն ակտիվ են, վճռական, լի էներգիայով, կրքոտ։ Մտերիմներին անսահման սեր են նվիրում։ Հարաբերություններում արկածների կարիք են զգում։ Իրենց նման սրամիտ և էներգիայով լի զուգընկերոջ կարիք ունեն։

Ցուլ․ լավագույն զուգընկերները՝ Խեցգետին, Կարիճ

Ուժեղ կողմեր՝ հուսալիություն, նվիրվածություն գործին

Թուլություններ՝ կամակորություն, սեփականատիրություն։

Կյանքին ռեալիստական մոտեցում են ցուցաբերում։ Չնայած կամակորությունը կարող է Ցուլերի թույլ կողմերից լինել, բայց երբեմն նույնիսկ օգնում է նրանց։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները լավ աշխատողներ են, հուսալի ընկերներ։ Ցուլի զուգընկերը պետք է համբերատար լինի, քանի որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին ժամանակ է հարկավոր մտերմանալու համար։ Ցուլերը չափազանց զգացմունքային են, երկարատև հարաբերությունների համար զուգընկեր են փնտրում, ով կիսում է իրենց սոցիալական միջավայրը։

Երկվորյակներ․ լավագույն զուգընկերներ՝ Աղեղնավոր, Ջրհոս

Ուժեղ կողմեր՝ նրբություն, հետաքրքրասիրություն

Թույլ կողմեր՝ նյարդային վիճակ, անհետևողականություն, վճռականության բացակայություն։

Երկվորյակները սոցիալական մարդիկ են, պաշտում են ուրախանալը։ Բնավորության երկակիության պատճառով կարող եք և՛ լուրջ, և՛ անլուրջ լինել։ Հետաքրքրասեր են, ձգտում են աշխարհի մասին իմանալ ամեն բան, այդ պատճառով շատ մարդկանց հետ են շփվում։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարծում են, որ սիրային հարաբերություններում շփումը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկական կոնտակտը։ Միշտ պատրաստ են սիրախաղի, կարող են շփվել մի քանիսի հետ, մինչև հանդիպեն նրան, ում հետ կարող են հարաբերություններ կառուցել։

Խեցգետին․ լավագույն զուգընկերներ՝ Այծեղջյուր, Ցուլ

Ուժեղ կողմեր՝ զարգացած երևակայություն, նվիրվածություն, կարեկցանք

Թուլություններ՝ կամակորություն, հակվածություն մանիպուլյացիայի։

Խեցգետինները չափազանց զգացմունքային են, կապված տան, ընտանիքի հետ։ Հոգ են տանում ընտանիքի անդամների մասին, կարեկցում մարդկանց։ Չափազանց զգացմունքային են, ինչի արդյունքում դժվարանում են ներգրավվել միջավայրին։ Սիրային հարաբերություններում Խեցգետիններն ամենաշատը զգացմունքներն են գնահատում։ Նրանց համար կարևոր է նաև միասին անցկացրած ժամանակը, որը հնարավորություն է տալիս զարգացնել և ամրացնել հարաբերությունները։

Առյուծ․ լավագույն զուգընկերը՝ Ջրհոս, Երկվորյակներ

Ուժեղ կողմերը՝ ստեղծագործական, զգացմունքային մոտեցում

Թուլություններ՝ ինքնավստահություն, եսասիրություն։

Լիդեր են, ինքնավստահ, ստեղծարար, կարող են հաջողության հասնել գրեթե յուրաքանչյուր բնագավառում։ Հիմնականում շատ ընկերներ ունեն, առատաձեռն են, հավատարիմ, բարեսիրտ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մշտապես փորձում են ճանաչել իրենց, աճել, կարող են եսասեր լինել։

Սիրահարված Առյուծն առատաձեռն է, կրքոտ։ Նրանք զուգընկեր է հարկավոր, ով ինտելեկտուալ նույն մակարդակն ունի։ Ցանկացած հարաբերության մեջ լիդերի դեր են ստանձնում։

Կույս․ լավագույն զուգընկերներ՝ Ձկներ, Խեցգետին

Ուժեղ կողմեր՝ նվիրվածություն, աշխատասիրություն

Թուլություններ՝ չափազանց անհանգստություն, քննադատական մոտեցում սեփական անձի և մյուսների նկատմամբ։

Կույսերը կենդանակերպի ամենազգուշավոր նշանն են։ Ձգտում են լավագույնս ծրագրել սեփական կյանքը։ Նրանց հաճախ են սխալ հասկանում, քանի որ Կույսերը հաճախ չեն կարողանում ընդունել սեփական զգացմունքները։

Կշեռք․ լավագույն զուգընկերներ՝ Խոյ, Աղեղնավոր

Ուժեղ կողմեր՝ համագործակցելու կարողություն, արդարություն

Թուլություններ՝ վճռականության բացակայություն, խուսափում առերեսումից։

Կշեռքները տարված են հավասարակշռության գաղափարով։ Նրանք խուսափում են կոնֆլիկտներից։ Կարիք ունեն հասկանալու, որ սեփական կարծիքն ունեն։ Մշտապես ձգտում են նոր գիտելիքներ ստանալ, կյանքը հարստացնում են երաժշտությամբ և արվեստով։ Հարաբերություններում ևս ցանկանում են հավասարակշռություն գտնել։ Խորը, զգացմունքային կապ են որոնում։

Կարիճ․ լավագույն զուգընկերներ՝ Ցուլ, Խեցգետին

Ուժեղ կողմեր՝ խիզախություն, հնարամտություն

Թուլություններ՝ խանդ, փակվածություն։

Կրքոտ են, խիզախ, համառ։ Գնահատում են ազնվությունը, գաղտնապահ են։ Հանգիստ վարքագիծ են դրսևորում, տանել չեն կարողանում սուտը։ Կենդանակերպի ամենազգացմունքային նշանն են։ Մտերմությունը շատ կարևոր է նրանց համար։ Կարիճները հարաբերությունները կառուցում են վստահության և միմյանց հասկանալու հիմքի վրա։

Աղեղնավոր. լավագույն զուգընկերներ՝ Երկվորյակներ, Խոյ

Ուժեղ կողմեր՝ իդեալիզմ, հումորի հրաշալի զգացում

Թուլություններ՝ անհամբերություն, բառերը ֆիլտրելու անկարողություն։

Լի են էներգիայով, ազատությունն ամեն ինչից վեր են դասում, քանի որ դրա շնորհիվ կարողանում են ճանապարհորդել, հետազոտել աշխարհը, այլ մշակույթներ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անհամբեր են, պետք է սովորեն հարգալից արտահայտվել։ Կարիք ունեն զուգընկերոջ, ում հետ կարող են ուրախ ժամանակ անցկացնել։ Հաճախ են փոխում զուգընկերներին, քանի որ բազմազանության են ձգտում։ Բայց սիրելու դեպքում հավատարիմ են զուգընկերոջը։

Այծեղջյուր․ լավագույն զուգընկերներ՝ Ցուլ, Խեցգետին

Ուժեղ կողմեր՝ պատասխանատվություն, կարգապահություն, ինքնավերահսկողություն

Թուլություններ՝ անդրդվելիություն, ամեն ինչի իմացություն։

Ներքին անկախություն ունեն, ինչն օգնում է առաջ շարժվել՝ անձնական և մասնագիտական հաջողությունների հասնելու համար։ Ծրագրեր կազմելու և դրանց հետևելու, ինքնավերահսկողության մասնագետ են։ Այծեղջյուրի կառուցած պատերը քանդելն այնքան էլ հեշտ չէ, նրանց համար դժվար է արտահայտել զգացմունքները, խոսել դրանց մասին։ Բայց երբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անկեղծանում են, նրան և զուգընկերոջը երջանիկ կյանք է սպասվում, որն ուղեկցվում է զուգընկերների մշտական զարգացմամբ և կատարելագործմամբ։

Ջրհոս․ լավագույն զուգընկերներ՝ Առյուծ, Աղեղնավոր

Ուժեղ կողմեր՝ առաջադիմական հայացքներ, օրիգինալություն, անկախություն

Թուլություններ՝ զգացմունքներն արտահայտելուց խուսափում։

Խորը մտածող մարդիկ են, ովքեր սիրում են օգնել մարդկանց։ Ձգտում են լինել մարդկանց շրջապատում։ Կարող են նաև օտարված թվալ՝ նախքան վստահելի հարաբերություններ կառուցելը։ Ջրհոսի հետ երկարատև հարաբերություններում ուղիղություն և ազնվություն է հարկավոր։ Նա զուգընկերոջը տալիս է անկախություն, որի կարիքը վերջինս իսկապես ունի։

Ձկներ․ լավագույն զուգընկերներ՝ Կույս, Ցուլ

Ուժեղ կողմեր՝ կարեկցանք, ինտուիտիվ բնավորություն

Թուլություններ՝ իրականությունից փախչելու ձգտում, խղճահարություն սեփական անձի նկատմամբ։

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ընկերասեր են, որպես կանոն՝ շատ ընկերներ ունեն։ Պատրաստ են օգնել մարդկանց, սիրում են, երբ ամեն բան փոխադարձ է։ Ինտուիտիվ են, հոգատար, հավատարիմ։ Ռոմանտիկ են։

Ձկները խորը կապի կարքի ունեն։ Սիրային հարաբերություններում կուրորեն նվիրվում են, շատ հոգատար են։