Փոքրիկ աղջիկը խաղալիք էր ընտրել և մոտեցել գանձապահին. Տեսնելով նրա ընտրած խաղալիքը գանձապահը իսկույն վերցրեց և սեղանի տակ թաքցրեց. Շատ հուզիչ դեպք
Մի աղջիկ հոր հետ խաղալիքների խանութ էր եկել իր Սուրբ Ծննդյան նվերը ընտրելու համար: Աղջիկն ուզում էր Բարբի տիկնիկ գնել եւ հարցրեց իր հայրիկին, արդյոք նա բավարար գումար ունի դրա համար:
Թանկարժեք ու նորաձև հագնված հայրը ժպտաց և գլխով արեց:
Ուրախացած աղջիկը պատրաստվում էր վազել դեպի իր ուզած խաղալիքը, երբ տեսավ իր կողքին կանգնած մի տղայի, որը նույնպես հայրիկի հետ էր եկել խանութ:
Տղան հնամաշ բաճկոնով էր, նրա հագուստները, հավանաբար, ձեռք էին բերվել սեքոնդ հենդից կամ փոխանցվել ավագ եղբորից: Նա անվճռականորեն մոտեցավ տեսախաղին:
Բայց տղայի հայրը տխրությամբ լի աչքերով նայեց որդուն, եւ գլուխն օրորեց: Այդ տեսակ գնումի համար նա փող չուներ: Երեխան շատ տխրեց եւ խաղը դրեց տեղը:
Այդ պահին աղջիկը մի բան ասաց իր հայրիկին եւ վերցրեց տեսախաղը, որ տղան ուզում էր գնել: Նրանք վճարեցին և աղջիկն ինչ-որ բան փսփսաց գանձապահի ականջին, վերջինս ժպտաց եւ խաղը սեղանի տակ թաքցրեց:

Փոքրիկ աղջիկը չկարողացավ ժպիտը թաքցնել, երբ տխուր տղան մոտեցավ դրամարկղին: Երբ երեխայի հայրը վճարում էր իրենց վերցրած գրքի համար, գանձապահն ասաց.
-Շնորհավորում եմ, Դուք մեր 100-րդ բաժանորդն եք, ինչը նշանակում է, որ դուք նվեր եք ստացել` տեսախաղ:
Երբ հայրիկն ու աղջիկը դուրս եկան խաղալիքների խանութից, նա հարցրեց աղջկան, թե ինչու որոշեց նվեր տալ անծանոթ տղային: Երեխան տվեց ամենաիմաստուն պատասխանը, որ կարելի էր մտածել.
-Տատիկս ու պապիկս ինձ երեկ ասացին, որ ես պետք է գնեմ միայն այն, ինչն ինձ երջանիկ կդարձնի: Ես հենց դա էլ արեցի: Տեսա՞ր, որ այն տղան շատ ուրախացավ:
Երեխաները շատ անկեղծ են, եւ մենք պետք է օրինակ վերցնենք նրանցից …
Տարածիր այս պատմությունը, որովհետև աղջկա գործը կարող է ոգեշնչել շատ մարդկանց:




















«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
«Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ Ասրյան
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia F...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում