Կենդանակերպի 4 նշան, որ կարող են երբեք չամուսնանալ
Շատերն են անհանգստանում միայն այն մտքից, որ ստիպված են լինելու ողջ կյանքը նվիրել մի մարդու։ Marketium.ru կայքը գրում է, որ մարդկանց մի մասն էլ վախենում է, որ ընտանեկան կյանքն այնքան էլ վառ և հագեցած չի լինի։ Կենդանակերպի որոշ նշանների համար պարտավորություններն անթույլատրելի շքեղություն են։ Չի կարելի ասել, թե նրանք երբեք չեն հաջողում սիրո հարցում, պարզապես երկարաժամկետ հարաբերությունների մասին խոսք չի կարող լինել։ Ահա կենդանակերպի այն 4 նշանների ներկայացուցիչները, որոնք կարող են «ոչ» ասել։
Խոյ։ Խոյերն ունեն կյանքի իրենց կանոններն ու ստանդարտները։ Շատ հազվադեպ դեպքերում Խոյերը պատրաստ են զիջումների գնալ սիրային հարաբերություններում։ Ահա ինչու են այդքան պոտենցիալ զուգընկերներ մերժվում։ Նրանք չեն ընտրում զուգընկերոջը սպասելու կամ թողնելու տարբերակներից որևէ մեկը։ Ընտրությունը չափազանց բարդ է, և Խոյերը գերադասում են խուսափել դրանից։ Ես-ն առաջնահերթություն է։ Խոյերը երբեք չեն կարող տրվել ուրիշին։ Նրան գնահատում են իրենց, իսկ մյուսները նրանց էգոիստ են համարում։
Երկվորյակներ։ Երկվորյակները հրաշալի խոսակիցներ են։ Նրանք հմայիչ են, ինքնավստահ։ Բայց երբ խոսքը երկարաժամկետ հարաբերությունների և պարտականությունների մասին է, Երկվորյակները դժվարություններ են ունենում։ Նրանք «սեղմվում են» և հրաժարվում հրապարակել իրենց մտքերը։ Երկվորյակների համար մարդկանց հետ շփումը հաճույք է, բայց լուրջ հարաբերությունների բեռն իրենց վրա վերցնել չեն կարողանում։
Աղեղնավոր։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում չափազանց լուրջ վերաբերվել կյանքին։ Նրանք գնահատում են միայնությունը, սիրում պատահական ծանոթությունները, բայց նրանք անշարժանում են, երբ ամեն ինչ լրջանում է։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ ամենից բարձր են գնահատում են ազատությունն ու անկախությունը։ Նրանք զգում են, որ հարաբերությունները խեղդում են և կարող են խոչընդոտ դառնալ նպատակներին հասնելու գործում։
Ջրհոս։ Ջրհոսները սիրում են խորը և ինտիմ կապեր հաստատել։ Բայց սերը երկարատև հարաբերություններով տանելը նրանց համար չափազանց է։ Ջրհոսներն անկայուն բնավորություն ունեն. դժվար է ասել, թե ինչ կլինի նրանց հետ այս կամ հաջորդ պահին։ Հենց այդ պատճառով էլ նրանց զուգընկերները կարող են փախչել։




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...