1988 թվականի երկրաշարժը ոչ այլ ինչ էր, քան գեոֆիզիկական զենքի կիրառման արդյունք…Մարատ Բաղդասարյանի ցնցող բացահայտումները
Վերլուծող Մարատ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ռուսն իր ռսությունն է արել.
Երկրաշարժ կոչվածն իրականում գեոֆիզիկական զենքի կիրառման արդյունք էր։ Ապացույցները.
1. Բոլոր երկրաշարժերին ուղեկցող նախաերկրաշարժային թույլ ցնցումները Սպիտակի երկրաշարժի ժամանակ բացակայել են։
2. Բնական երկրաշարժերի դեպքում հարվածող ալիքի ուղղաձիգ բաղադրիչը շատ փոքր է լինում հորիզոնականի նկատմամբ, մինչդեռ Սպիտակի երկրաշարժի դեպքում ուղղաձիգ բաղադրիչը համեմատելի էր հորիզոնական բաղադրիչին։ Դա պայթյունի անհերքելի ապացույց է, քանի պայթյունի դեպքում հարվածային ալիքը տարածվում է բոլոր ուղղություններով` հավասարաչափ։
3. Երկրաշարժի նախօրեին ռուս զինվորականների ընտանիքները տեղափոխման հրահանգ էին ստացել։
4. Մի քանի օր առաջ Մոսկվայից լենինական ժամանած երկրաբաններին ու երկրաֆիզիկոսներին Բաքու տեղափոխող ռազմական տրանսպորտային ինքնաթիռն առեղծվածային պայմաններում կործանվեց։ Ոչ ոք կենդանի չմնաց։ Այս աղետը գաղտնի պահվեց։
5. Ռազմական ոլորտի շատ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առանց բացատրություններ տալու խնդրել էին Հայաստանում բնակվող իրենց ծանոթներին ու բարեկամներին դեկտեմբերի առաջին տասնօրյակում բացակայել Հայաստանից։
6. ԽՍՀՄ իշխանություններն արգելել էին, երկրաշարժից անմիջապես հետո ուսումնասիրությունների համար Ճապոնիայից Հայաստան ժամանած սեյսմոլոգներին մեկնել աղետի գոտի։ Սրանք ապացույցների միայն մի մասն են»։




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»
Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարու...