Կինը խանութից 200 դրամանոց ականջի փայտիկներ գնեց, սակայն այն, ինչ գտավ դրա ներսում, մի քանի հազար դոլար արժեր
Չնայած մեր երկրում այնքան էլ զարգացած ու տարածված չեն օգտագործված իրեր վաճառող խանութները, եվրոպական մի շարք երկրներում և ԱՄՆ-ում դրանք լայն տարածում ունեն։
Մարդիկ այդպիսի խանութներից գնումներ են կատարում, երբ չեն ցանկանում կոնկրետ այդ իրի վրա շատ գումար ծախսել։ Սկզբունքը հետևյալն է․ մարդիկ անվճար հանձնում են իրենց անպետք իրերն այդ խանութին, որն էլ ցածր գնով վաճառում է այն։
Հենց այդ պատճառով էլ շատ են եղել դեպքեր, երբ գնորդները պատահաբար թանկարժեք իրեր են հայտնաբերել գնված ապրանքների միջից։ Օրինակ՝ գումար՝ նկարի շրջանակի մեջ, ոսկյա մատանի՝ հագուստի գրպանում և այլն։

Ամերիկուհի այս կինը՝ Լորետա Սիմսը, պարզապես այցելել էր խնայողական խանութ՝ տեսնելու, թե ինչ հետաքրքիր բան կարող է գնել։ Բայց արի ու տես, որ կյանքը նրա համար մեծ անակնկալ ուներ։

Չնայած ոչ մի արտասովոր բան չգտավ, որոշեց ականջի փայտիկներ գնել, որոնք 50 ցենտ արժեին։ Գանձապահին նա մեկնեց երկու 25-ցենտանոց կոպեկներն ու գնաց տուն։ Տանը տուփը բացելուց հետո կինը շոկի մեջ էր․ դրանում թանկարժեք զարդեր էին՝ ադամանդով ականջօղեր և մարգարտյա վզնոց։
d
Սկզբում նա կարծում էր, որ դրանք հավանաբար էժան զարդեր են, բայց մասնագետի մոտ այցելելուց հետո համոզվեց, որ դրանք իսկապես շատ թանկ արժեն, ավելի կոնկրետ՝ 1,800 ԱՄՆ դոլար։

Փաստորեն, կինը, ծախսելով ընդամենը 50 ցենտ կամ, որ նույնն է, մոտավորապես 200-250 դրամ, ստացավ ընդհանուր 1․800 դոլար արժողությամբ զարդեր։




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...