Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորում Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»
Ցանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն Մանվելյան
Ժամանց

«Իբրեւ թե պարկեշտ դերասանը չպիտի նման բան անի». Անուշիկ Առաքելյան

Անուշիկ Առաքելյանն այս շրջանում նկարահանվում է «Մոր խոստումը» սերիալում եւ պատրաստվում է օգոստոսին գործուղման մեկնել Միացյալ Նահանգներ: BRAVO.am-ը դերասանուհու հետ զրուցել է իր մասնակցությամբ սերիալների, դրանց քարոզած արժեքների, բաց տեսարանների, նաեւ դստեր մասին:

-«Մոր խոստումը» սերիալում Ձեր կերպարը կարծես այնքան էլ առանցքային չէր, բայց աստիճանաբար նրա շուրջ գաղտնիքները շատանում են:
-Սերիալային կերպարները շատ անհավանական են, քանի որ սցենարը գրվում է ընթացքում, եւ կերպարի հետ կապված սցենարային լուծումները կարող են անընդհատ փոխվել: Մենք կարող ենք դիտել ֆիլմ, որի ավարտին գործողությունները պտտվում են երրորդական կերպարներից մեկի շուրջ, ով սկզբում ոչնչով աչքի չի ընկել: «Մոր խոստումը» սերիալում իմ կերպարը սկզբում ուղղակի մի մարդու կին էր, բայց սա երկար ժամանակ չէր հետաքրքրի հեռուստադիտողին: Ինչպես բոլորն այս կյանքում, նա եւս ուներ գաղտնիքներ, որոնք վաղ թե ուշ իմանալու էին բոլորը:

 

Անուշիկ Առաքելյանը

- Բազմիցս նշել եք, որ սերիալների որակը Հայաստանում շատ վատ է: Հիմա՞ էլ եք այդպես կարծում:
-Եթե ես այս գործի մեջ եմ, դեռ չի նշանակում, որ պիտի գովեմ այն սերիալները, որոնք այսօր արտադրվում են Հայաստանում: Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ դու ծանոթ չես լինում սցենարին, ու այն ընթացքում է գրվում: Այսօր ամեն հեռուստաընկերություն կարող է իրեն թույլ տալ 4-5 սերիալ նկարահանել, ինչը լճացման է տանում: Այս դաշտն այնքան բացահայտ է հանդիսատեսի համար, նրանք այնքան հաճախ են փողոցում տեսնում նկարահանման ընթացքը, որ այդ հեքիաթը դադարում է ապրել: Նույնն է, երբ ներկայացման ժամանակ տեսնես, թե ինչ է կատարվում կուլիսներում: Ես՝ որպես դերասան, ուզում եմ, որ հեռուստադիտողը շատ հեռու լինի այդ ամենից: Այսօր չկա չափի զգացում: Սերիալները տարիներ են տեւում, դրա համար էլ լճացում են ապրում: Թող նկարեն քիչ սերիաներով, բայց որակյալ:

- Իսկ եթերում պատահական հայտնված մարդկա՞նց խնդիրը:
-Ես, իհարկե, չեմ ուզում, որ ինձ հետ նկարահանման հրապարակում լինի մեկը, ով չգիտի, թե ինչ է նշանակում Թատերական համալսարանի լսարաններում հատակին քնելը, անքուն գիշերներ գրքերի հետ անցկացնելը: Ու նա խաղա ոչ թե նրա համար, որ դերասանական շնորհք ունի, այլ, որ ունի լցրած շրթունքներ կամ վուլգար արտաքին տվյալներ: Հավատացնում եմ՝ դերասանը խնդիր ունի նման մարդկանց հետ նկարահանվելու հետ:

- Կարելի՞ է ենթադրել, որ խոսքը «Մոր խոստումը» սերիալում Ձեր խաղընկերների մասին է:
-Ո՛չ, խոսքը կոնկրետ այս սերիալի մասին չէ, այլ առհասարակ երեւույթի: «Մոր խոստումը» սերիալում գրեթե բոլորը, եթե ոչ փորձառու, ապա գոնե նորավարտ դերասաններ են:

- Բայց չէ՞ որ կան մարդիկ, ովքեր ի ծնե տաղանդ ունեն, եւ նրանք, ովքեր ունեն Թատերական համալսարանի դիպլոմ, բայց կապ չունեն թատերական աշխարհի հետ:
-Անշուշտ, համալսարան կարող են ընդունվել նաեւ մարդիկ, ովքեր կապ չունեն թատերական աշխարհի հետ: Բայց, այնուամենայնիվ, այն մարդը, ով հայտնվում է Թատերականում, սկսում է հասկանալ, թե ինչ է նշանակում բեմ, պատկերացում է կազմում դերասանի աշխատանքից ու միանշանակ տարբերվում է այն մնացածից, ովքեր պատահականության սկզբունքով են հայտնվել այս ասպարեզում:


Անուշիկ Առաքելյանը՝ դստեր հետ

 

- Սերիալները նաեւ երիտասարդության շրջանում կարծիք են ձեւավորում: Ի՞նչ եք կարծում, այն սերիալները, որոնցում Դուք եք նկարահանվում, ճի՞շտ արժեքներ են քարոզում:
-Այսօր հայկական սերիալները վատ արժեքներ են քարոզում: Թանկ հեռախոսներ, մեքենաներ, շքեղ տներ՝ այս ամենն ինչ-որ չափով երիտասարդության ճաշակն է ձեւավորում: Եթե մենք մատուցենք ընկերություն, բնություն, հեռուստադիտողը կընկալի անպայման: Պիտի ցույց տալ, թե ինչն է կարեւոր ու արժեքավոր: Ես չեմ համարում, որ իմ արած գործը երիտասարդներին ինչ-որ բան տալիս է:

- Այսօր շատ դերասաններ խուսափում են բաց տեսարաններից: Դուք ե՞ւս:
-Ցավով պետք է նշեմ, որ այսօր հայ դերասաններից շատերը չեն համաձայնում համբույրի կամ բաց տեսարաններում խաղալ: Պատճառն այն է, որ այդպիսի դերերի համար այնքան ուրիշ մարդկանց բերեցին, որ հեռուստադիտողը սովորեց` եթե դերասանի փոխարեն ուրիշ մեկն է նկարահանվում նման տեսարաններում, ուրեմն դա վատ բան է, ու պարկեշտ դերասանը չպիտի նման բան անի: Խնդիրը նրանում է, որ սա չպիտի սովորեցնեին հանդիսատեսին: Եթե այսօր հեռուստադիտողը նայում է հնդկական սերիալներ, ես նրանց չեմ մեղադրում: Ես խաղացել եմ մեկ անգամ համբույրի տեսարանում ու 50 երկրների մեջ ճանաչվել դրամատիկական ժանրի լավագույն դերասանուհի: Բայց ինքս էլ եմ հիմա խուսափում բաց տեսարաններից:

- Նոր առաջարկներ կա՞ն:
-Կան ներկայացումների մտքեր, բայց դեռ ոչինչ հստակ չէ, ֆինանսական խնդիրներ կան: Օգոստոսին կմեկնեմ Միացյալ Նահանգներ՝ նոր ներկայացման եւ 30 մասանոց սերիալում նկարահանվելու համար: Փակագծերը դեռ բացել չեմ ուզում:

-Շատ ներկայացումներ այսօր կիսադատարկ դահլիճներ են ունենում: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ:
-Ես ներկա եմ եղել ներկայացումների, որոնք եղել են շատ վատը, բայց ունեցել են լեփ-լեցուն դահլիճ: Ներկա եմ եղել նաեւ ներկայացումների, որոնք իսկապես նայելու են, լավ են բեմադրված, ունեցել են հանդիսատեսի խնդիր: Սա էլի խոսում է այն մասին, որ պետք է փոխել հանդիսատեսի ճաշակը:

-Շատերի համար անսպասելի հանդես եկաք նաեւ «Ֆուլ Հաուս» սիթքոմում: Ինչպե՞ս ստացվեց:
-Ստացա առաջարկ ընկերներիցս մեկից: «Ֆուլ Հաուս»-ում պարբերաբար հյուր էին կանչում ճանաչված մարդկանց, ու առաջարկն այդ անգամ ես ստացա: Ինձ բավական նման կերպար էր, բայց էքսպերիմենտ էր. այդ ժանրում շատ քիչ եմ հանդես գալիս:


Անուշիկ Առաքելյանի դուստրը՝ Նանեն

 

-Ձեր աղջիկն ապագա դիզայներ է: Ինչո՞վ է զբաղվում հիմա:
-Աղջիկս փոքրուց նկարում է ու բավականին լավ: Տարիների ընթացքում այդ հետաքրքրությունը չմարեց, այլ հակառակն` ավելի աճեց: Հիմա բավական հաջողություններ է գրանցում, ցուցահանդես է ունեցել: Իմ տանը բոլոր նկարները հանել եմ, իրենն եմ փակցրել: Շատ տպավորիչ նկարներ ունի: Շատ գեղեցիկ մասնագիտություն է ընտրել, ուզում է դիզայներ դառնալ: