Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» 25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ
Իմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության
Ժամանց

«Պետք չէ ֆիքսվել սեքսուալ տեսք ունենալու վրա»․ Սյուզի Մելիքյանի նոր ֆոտոշարքը` իր մոդելավորած հագուստով

Երգչուհի Սյուզի Մելիքյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով, որտեղ թե՛ դիմահարդարման, թե՛ ոճի, թե՛ հագուստի դիզայնի հեղինակն ինքն է։ Երգչուհին Tert.am Life-ին է տրամադրել նոր ֆոտոշարքն ու պատմել հագուստի դիզայնով զբաղվելու և սեքսուալ լինելու մասին։

«Ինքս ինձ համար հագուստներ էի մոդելավորել ու որոշեցի և՛ հագուստները, և՛ դիմահարդարումը համադրել մեկ ֆոտոշարքում։ Առայժմ հագուստի դիզայն անում եմ միայն ինձ համար։ Ես միտքը տալիս եմ՝ նկարում են և այդպես ստանում եմ այն հագուստը, որը պատկերացրել եմ։ Իհարկե էլ ավելի լայն մասշտաբով հետաքրքիր մտքեր ունենալու դեպքում հավաքածու կներկայացնեմ, բայց առայժմ վաճառքի համար միայն շապիկներն են»,– ասաց նա։

Երգչուհու մոդելավորած հագուստներում շեշտադրված է սեքսուալությունը, թե որքանո՞վ է նա իր ոճում կարևորում դա, նա նշեց․ «Պետք չէ ակնհայտ բաց հագնվել սեքսուալ տեսք ունենալու համար։ Շատ դեպքերում կարող է լինել նուրբ ու հանգիստ հագուստ, մարդն այդ կերպարով լինի է՛լ ավելի սեքսուալ, քան գերկարճ տաբատով կամ կիսամերկ։ Կարծում եմ, որ հագուստը պետք է լինի քո տեսակին համահունչ։ Ինքս առօրյայում սիրում եմ ավելի հանգիստ, սպորտային, հարմարավետ հագուստ։ Չնայած բարձրակրունկներ ևս հագնում եմ, բայց ոչ հաճախ։ Նկարահանումներին բոլորովին այլ ոճով եմ ներկայանում՝ թե՛ երեկոյան զգեստներ, թե՛ բարձրակրունկներ։ Իսկ, առհասարակ, զգեստապահարանս բազմազան է՝ ունեմ տարբեր ոճերի հագուստներ, որովհետև կարծում եմ, որ աղջիկը բացի սպորտայինից, պետք է ունենա նաև աղջկական հագուստներ»։

Երգչուհին իր զգեստապահարանը համալրելիս նախապատվությունը տալիս է և՛ հայտնի ապրանքանիշերին, և՛ առավել մատչելի հագուստներին։ «Իրականում յուրաքանչյուր աղջիկ էլ սիրում է գումար ծախսել հագուստի վրա։ Ինքս էլ եմ կարող եմ ձեռք բերել հագուստ ինչպես ամենաթանկ ապրանքանիշից, այնպես էլ մատչելի։ Այսինքն` եթե զգեստն ինձ դուր է գալիս, գինը չեմ կարևորում։ Էականն այն է, որ հագուստը հավանեմ և լինի ինձ համապատասխան».– ընդգծեց նա։

Երգչուհին դժվարացավ առանձնացնել սեքսուալ լինելու հստակ բանաձև, սակայն շեշտեց, որ վուլգարությունը չպետք է շփոթել սեքսուալության հետ։

«Պետք չէ ֆիքսվել սեքսուալ տեսք ունենալու վրա։ Կարծում եմ` կան առավել կարևոր երևույթներ, որոնք կնոջը կարող են ավելի գրավիչ դարձնել։ Ամեն ինչ գալիս է մարդու ներսից՝ սկսած շարժուձևից ու պահվածքից։ Առհասարակ, վուլգարությունը գալիս է աղջկա ներսից․ նա կարող է հագնել սովորական ջինս ու վուլգար մարդու տպավորություն թողնել, սակայն կարող է հագնել բաց ու լինել կանացի, նուրբ։ Դա կնոջ տեսակից է գալիս»,- ասաց Սյուզին ու ավելացրեց, որ վերջին շրջանում իրեն շատ է ուրաացնում այն հանգամանքը, որ հայ աղջիկներն ավելի գեղեցիկ ու նորաձև տեսք ունեն։