1987 թվականին աշխարհն ապշել էր միաբջիջ եռյակի ծնունդով. ահա թե ինչպիսի տեսք ունեն նրանք հիմա (Photo)
Նիկոլա, Լաուրա և Էլիսոն քույրերը, որոնց մասին է այսօրվա մեր պատմությունը, ծնվել են 1987 թվականի ապրիլի 25–ին։ Աղջիկները միաձվանի եռյակ են, այլ խոսքերով ասած՝ նրանց տարբերելն անհնար է։ Մեծանալով աղջիկները կարողացել են պահպանել իրենց անտեսանելի կապը, ինչպես նաև իսկական գեղեցկուհիներ են դարձել։
Դրա շնորհիվ վերջին քսան տարիների ընթացքում նրանք մշտապես որպես մոդելներ հանդես գալու առաջարկություններ են ստանում։ Սակայն եռյակի ծնողները որոշել էին, որ երեխաներից չեն խլելու իրենց մանկությունը։ Այնուամենայնիվ, արդեն 16 տարեկանում Քրիմինս քույրերն իրենց առաջին քայլերը սկսեցին անել մոդելային բիզնեսում։

Հայրենի Դուբլինում քույրերն իսկական աստղեր են։ Նրանք մշտապես մասնակցում են նորաձևության ցուցադրություններին և բոլոր հնարավոր շոուների մշտական հյուրերն են։ Այս ամենը նրանց լավ եկամուտ և հայտնիություն է բերում, սակայն միևնույն ժամանակ կաշկանդում է նրանց, չէ՞ որ նրանց հիմնական առանձնահատկությունը ոչ թե գեղեցկությունն է, այլ միմյանց նմանությունը։

Չնայած որ Էլիսոնը, Լաուրան և Նիկոլան երեք տարբեր մարդիկ են, նրանք, ըստ էության, մեկ կյանքով են ապրում։ Նրանց օրը սկսվում է համատեղ առավոտյան վազքից, որից հետո նրանք պետք է նախաճաշեն՝ նույն նախաճաշը բոլորի համար, հետո գնում են մարզասրահ, որտեղ պետք է միևնույն վարժություններն անեն։ Գեղեցկության սրահն ու ոճաբանն էլ են նույնը։ Նրանք երեքն էլ 180 սմ հասակ ունեն և 54 կգ են կշռում։ Նրանց օծանելիքն ու կոսմետիկան էլ նույնն են։ Իսկ եթե նրանք որոշում են դիետայից հետ կանգնել և մի կտոր պիցցա ուտել, դա նույնպես պետք է երեքով անեն։
Միակ ոլորտը, որը քույրերը չեն կիսում երեքով, անձնական կյանքն է։ Լաուրան արդեն երկար ժամանակ է, ինչ զուգընկեր ունի, իսկ Էլիսոնն ու Նիկոլան այս պահին ազատ են։























Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia F...
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում
Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչում