Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» 25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ
Իմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության
Ժամանց

Հայտնիները սպորտի և հումորի մեջ․ «Վիտամինը» նոր նախագիծ է սկսում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սպորտ, ժամանց և հումոր․ այս ամենը մեկտեղված է «Վիտամին» փրոդաքշընի և «Շանթ» հեռուստաընկերության նոր նախագծում՝ Sport Club-ում: Հաղորդման ձևաչափը, ըստ պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանի, նախադեպը չունեցող է՝ ամբողջը մտածել ու կազմել է իրենց թիմը։ Tert.am Life-ի հետ զրույցում պրոդյուսերը բացահայտել է հաղորդման մանրամասներն ու նշել, որ հեռուստադիտողները հայ հայտնիներին տեսնելու են այլ իրավիճակներում։

«Ի տարբերություն մեր մյուս նախագծերի, որոնք նման են արտերկրում արդեն հայտնի ձևաչափերին, սա իր տեսակով նոր է։ Ունենք 360 աստիճան ձևաչափով տաղավար, նման բան, համենայն դեպս, մեր դաշտում դեռևս չկա։ Մի կողմից բեմական ժանր է՝ զրուցում են հյուրերի հետ, մյուս կողմից՝ սպորտային «հրապարակ», որտեղ տեղի է ունենում մարզական մասը։ Փոքրիկ ինչ-որ բաներ չեն տեղի ունենում, իրական խաղեր են՝ հետաքրքիր սպորտաձևերով»,- ասաց պրոդյուսերը։

Նախագիծն ունի սպորտային ուղղվածություն՝ հաղորդավարը Գրիգ Գևորգյանն է, որպես նրա օգնականներ, պրոդյուսերի գնահատմամբ՝ ավելի շատ խանգարողներ, հանդես են գալու Պոնչը՝ Տարոն Իսպիրյանը և Գոռ Բարսեղյանը։

Նախագծի կառուցվածքի մասին խոսելիս պրոդյուսերը նշեց՝ մասնակիցները լինելու են շոու բիզնեսի կամ քաղաքական դաշտի ներկայացուցիչներ և մարզիկներ։

«Մեր բոլոր հյուրերին ներկայացնելու ենք սպորտային տեսանկյունից։ Մի կողմից հրավիրելու ենք մարզիկների, որոնք գուցե այնքան հայտնի չեն, որքան պետք է, մյուս կողմից ՝ շոու բիզնեսից, քաղաքական դաշտից հայտնի դեմքերի։ Հետաքրքիր իրավիճակներ ենք ստանալու, իսկ վերջում լինելու է մեկ խաղ՝ օրինակ՝ հյուրերը բռնցքամարտի ձեռնոցներով բասկետբոլ են խաղալու կամ մեկ այլ փորձություն են անցնելու»,- ասաց նա՝ հավելելով, որ հաղորդումը միտում ունի պրոպագանդել սպորտը, ինչ-որ չափով հայտնի դարձնել մարզիկներին, որոնց հեռուստադիտողը, գուցե, դեռ չի հասցրել ճանաչել։

Ըստ պրոդյուսերի՝ հաղորդումը զվարճալի է, որի շրջանակում բացի իրավիճակները, որոնցում հայտնվելու են հյուրերը, լինելու են նաև մեկնաբանություններ՝ հաղորդավարի «օգնականների» կողմից։ «Պոնչն ու Գոռը հակառակորդ թիմերից են և ունենալու են երկու տարբեր հարթակներ՝ կարմիր և կապույտ։ Իրենք ի սկզբանե իրար դեմ են, վերջում թիմեր են ձևավորում և խաղում եզրափակիչ խաղը։ Այդ ընթացքն էլ ծիծաղելի է, քանի որ իրենք մեկնաբանություններ են անում, փոքրիկ խաղեր կան, որոնց ևս իրենք մասնակցում են»,- ասաց Վլադիմիրը։

Հայտնի հյուրերին ընտրելու սկզբունքի մասին խոսելիս պրոդյուսերն ասաց, որ սպորտի բնագավառի բազմազանությունը հեշտացնում է իրենց գործը։

«Սպորտն անսպառ աշխարհ է, մեծ բնագավառ է և անխտիր բոլորին հնարավոր է այս կամ այն մարզաձևում գտնել, ներառել։ Յուրաքանչյուրի համար հնարավոր է գտնել հարմար մարզաձև, որտեղ և՛ հյուրն իրեն լավ կզգա, և՛ հնարավոր կլինի հետաքրքիր մի բան ստանալ։ Եթե համեմատենք երաժշտական ծրագրերի հետ՝ երգել չիմացող մարդը, բնականաբար, կբարդույթավորվի, սպորտի դեպքում դա հեշտ է, որովհետև այն լայն բնագավառ է։ Եթե մեկը չկարողանա ֆուտբոլ խաղալ, շախմատ կխաղա։ Այդ բազմազանությունն ու ընտրելու լայն ասպարեզն ավելի գեղեցիկ է դարձնում նախագիծը: Բոլորին հետաքրքիր է հայտնի մարդուն տեսնել այդ կարգավիճակում, այդ կերպարի մեջ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ առաջին եթերը կլինի հունիսի 23-ին։