Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան Տիգրանաշենում
Ժամանց

Հունիսի 18-ի աստղագուշակ


Խոյ: Օրվա առաջին կեսն անհանգիստ կանցնի: Մի շարք դժվարություններ կծագեն: Ստիպված կլինեք փոխել որոշ ծրագրեր: Ժամանակ չեք ունենա՝ այլոց կարծիքը հաշվի առնելու, նրանց հետ խորհրդակցելու համար:Բարեբախտաբար, օրվա երկրորդ կեսին պատկերը լիովին կփոխվի: Առանձնապես մեծ ջանքեր չեն պահանջվի հաջողությունների հասնելու համար: Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարեհաջող ժամանակաշրջան է: Օրը առավել բարենպաստ է սիրահարված Խոյերի համար:

Ցուլ: Հրաշալի օր է բոլոր նրանց համար, ովքեր արդեն կողմնորոշվել են իրենց ծրագրերում և այժմ հանգիստ, քայլ առ քայլ իրականացնում են դրանք: Ի հայտ կգան նոր նախասիրություններ, հետաքրքրություններ: Եթե անգամ գործերը շատանան, ժամանակի սղություն չեք զգա: Դրամական միջոցները ճիշտ և խելամիտ կտնօրինեք:Ընկերական հանդիպումները կուրախացնեն, սիրային ժամանդրությունները չեն հիասթափեցնի: Այսօր բոլորովին այլ մարդ ձևանալու կարիք չեք ունենա, կլինեք այնպիսին, ինչպիսին որ կաք և հրաշալի տպավորություն կթողնեք շրջապատի վրա:

Երկվորյակ: Այսօր շաբաթվա ամենաբարդ օրերից մեկն է: Առավել զգույշ եղեք, խուսափեք սխալներից, անգամ մանր վրիպումներից: Ուշադրություն պահանջող բոլոր գործերը ցանկալի է հետաձգել: Զերծ մնացեք փաստաթղթեր կազմելուց, ինչպես նաև ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումներից:Եթե որոշ ջանքեր գործադրեք, ապա մտերիների հետ հարաբերությունները ներդաշնակ կզարգանան: Բանավեճերում պատրաստ եղեք զիջումների, երեխաների նկատմամբ առավել հանդուրժող եղեք:

Խեցգետին: Այսօր մի շարք հետաքրքիր գործեր են սպասվում: Ձեր լավագույն կողմերը դրսևորելու համար՝ լավ հնարավորություններ կընձեռնվեն: Կամրապնդեք մասնագիտական դիրքերը, շատերը ձեր խորհրդի կարիքը կունենան: Հրաշալի օր է կազմակերպչական գործունեություն ծավալելու համար:Անձանական հարաբերություններում դրական փոփոխություններ են սպասվում: Միայն ձեզնից է կախված իրադարձությունների հետագա ընթացքը: Կարող եք նոր ռազմավարություն մշակել, ապագայի շուրջ ծրագրեր կազմել:

Առյուծ: Օրվա սկիզբը բարեհաջող կդասավորվի: Կարող եք զբաղվել լուրջ հարցերով, կարևոր որոշումներ կայացնել: Հնարավոր են տեղափոխություններ: Կհանդիպեք ազդեցիկ մարդկանց, ովքեր ձեր կյանքում կարևոր դեր կկատարեն:Օրվա երկրորդ կեսին ցանկալի է ուշադրություն չգրավել և ստվերում մնալ:Թուլացրեք գործնական ակտիվությունը, սահմանափակեք շփումները: Կարող եք ապավինել մտերիմների աջակցությանը, իսկ նոր ծանոթներին վստահել չարժե:

Կույս: Բարեհաջող օր է: Հանգամանքները ձեր օգտին կդասավորվեն: Հնարավոր է որոշ տարաձայնություններ ծագեն, սակայն դրանք սրտին մոտ չեք ընդունի, ցանկացած իրավիճակում հանգստություն կպահպանեք: Սադրանքների չեք ենթարկվի , ոչ մի դեպքում չեք կորցնի ինքնատիրապետումը: Նշանի շատ ներկայացուցիչներ լուրջ որոշումներ կկայացնեն և հիմնովին կփոխեն իրենց կյանքը:Ընտանիքում հարաբերությունները ներդաշնակ են:Ընկերների հետ շփումները հաճելի են և օգտակար:Հարմար օր է հանգստանալու, զվարճանալու համար: Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր ծանոթություններ են սպասվում:

Կշեռք: Հնարավոր է որոշ դժվարություններ ծագեն, սակայն անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ: Հապճեպ կայացրած որոշումներն առաջին հայացքից ճիշտ են թվում, սակայն հետագայում կհասկանաք, որ բացթողումները շատ են:Հրաշալի օր է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու համար: Անգամ գործնական հարաբերություններում թեթև ֆլիրտ թույլ կտաք: Ընտանիքում հարաբերությունները ներդաշնակ են, և դա հիմնականում ձեր շնորհիվ:

Կարիճ: Հնարավոր են մանր անախորժություններ, թյուրիմացություններ, որոնք լուրջ հետևանքներ չեն ունենա, սակայն տրամադրություն կփչացնեն: Շրջապատում թշնամիներ մի փնտրեք, զբաղվեք առավել կարևոր գործերով: Կենտրոնացեք այն ամենի վրա, ինչը նախապես ծրագրել եք: Հարմար օր է ինքնուրույն աշխատելու համար, համատեղ նախագծերի շուրջ աշխատանքները ցանկալի է հետաձգել:Անձնական կայուն հարաբերություններ ունեցող Կարիճների համար օրը բարեհաջող է, իսկ նոր սիրային արկածների համար այնքան էլ լավ ժամանակահատված չէ: Ռոմանտիկ ժամադրությունները լավ կանցնեն , եթե որոշ ջանքեր գործադրեք, տուրք տաք երևակայությանը:

Աղեղնավոր: Ֆինանսական լուրջ կորուստներ կրելու վտանգ կա: Պարտականությունների հանդեպ ձեր անլուրջ մոտեցումը կհանգեցնի մի շարք սխալների, ինչը դժգոհություն կառաջացնի ղեկավարության շրջանում: Մյուս կողմից դուք փայլուն լուծումներ կտաք ոչ ստանդարտ խնդիրներին և կվաստակեք բարձր պարգևատրում ստանալու բոլոր հնարավորությունները:Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ: Փոքր վեճը կարող է վերաճել լուրջ կոնֆլիկտի: Սիրելիի հետ հարաբերություններում համբերատար եղեք: Աշխատեք զերծ մնալ քննադատությունից : Հնարավոր է ինքնազգացողության վատացում: Օրվա երկրորդ կեսին զգույշ եղեք վնասվածքներ ստանալուց:

Այծեղջյուր: Այսօր գործերը որքան էլ պարզ թվան , ամենայն լրջությամբ մոտեցեք դրանց: Խնդիրներ կարող են առաջանալ ինչպես սեփական անփութության հետևանքով ,այնպես էլ թշնամիների շնորհիվ, վերջիններս այսօր չափազանց հնարամիտ կգտնվեն: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ:Հարազատների հետ փոխըմբռնումը կուրախացնի: Սիրված և գնահատված լինելու զգացումը ձեզ չի լքի:Օրը նպատակահարմար է ամուսնութնյան հետ կապված ծրագրեր քննարկելու համար: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը` լավ:

Ջրհոս: Որքան էլ փորձեք կենտրոնանալ աշխատանքի վրա, ավաղ այսօր դա ձեզ մոտ չի ստացվի: Ինչն ամենևին էլ զարմանալի չէ, քանզի շրջապատում բոլորը շեղում են ձեր ուշադրությունը՝ թե կողմնակի խոսակցություններով և թե իրենց սեփական խնդիրներով: Շատ Ջրհոսներ կարող են կորցնել իրենց բնորոշ սառնասրտությունը և սխալներ թույլ տալ:Մտերիմները իրենց աջակցությունը կառաջարկեն և կփորձեն ուրախացնել ձեզ, սակայն այսօր նրանց ջանքերը չեն գնահատվի: Փոխարենը ձեզ թույլ կտաք դիտողություններ անել և վեճեր հրահրել : Հնարավոր է մրսածություն: Ուշադրություն դարձրեք մաշկին:

Ձկներ: Զերծ մնացեք ցանկացած քննադատությունից, անտեղին արված դիտողությունը կարող է լուրջ խնդիրների առիթ դառնալ: Ազդեցիկ մարդկանց հետ շփումն այսօր ցանկալի չէ: Փոխարենը կարող եք ինքնուրույն աշխատել ,նորանոր ծրագրեր մշակել: Հնարավոր է փոքրիկ գումարային շահույթ:Սպասվում է բարեկամների կամ մանկության ընկերների անակնկալ այցելություն: Ջերմորեն կընդունենք նրանց և լավ ժամանակ կանցկացնեք: Օրը առավել նպատակահարմար է ընկերական հանդիպումների, այլ ոչ թե ռոմանտիկ ժամադրության համար:Հետևեք սննդակարգին: Սննդային թունավորման վտանգ կա: