Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» 25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ
Իմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության
Ժամանց

Միայն մեծահասակաները դիտեն… Լիլի Մորտոն բարի գիշեր է մաղթել բոլոր տղամարդկանց. Այս տեսանյութը հենց այս պահին պայթեցնում է համացանցը

Այսօր Ինստագրամը դարձել է շատերի կյանքի անբաժանելի մասը, դրան զուգահեռ՝ ի հայտ են եկել, այսպես ասած, ինստահայուհիներ։ Նրանցից ոմանք այնքան աչքի ընկնող են, որ հաճախ հայտնվում են մամուլի էջերում, օրինակ՝ Լիլիթ Մարտիրոսյանը՝ Ինստագրամում հայտնի Լիլի Մորտոն: Նրա հասցեին քննադատություններն ավելի շատ են, քան դրական խոսքերը: Լիլին BlogNews.am-ի համար լուսանկարվել է էրոտիկ ֆոտոշարքում և անկեղծ զրույց ունեցել։

Երևանում ինչ առաջարկ ստանում եմ, մերժում եմ: Ես ինձ չեմ գերագնահատում, բայց ինձ դուր չի գալիս այն, ինչ անում են Հայաստանում: Ստացածս առաջարկներն ինձ համար շատ ցածրակարգ են ինչպես ֆինանսական առումով, այնպես էլ՝ բովանդակության: Մոդելային առաջարկներ շատ եմ ստանում ԱՄՆ-ից, Ռուսաստանից։ Հիմա շատ լավ առաջարկ ունեմ, որը դեռ բանակցությունների փուլում է: Իհարկե, հասկանում եմ, որ առաջարկները գալիս են նրանից, թե ինչպես եմ ես ինձ ներկայացնում Ինստագրամում և ինչ լուսանկարներ եմ հրապարակում:

Համացանցում հաճախ են գրում՝ «Լիլի Մորտոն ցույց է տվել իր միակ հպարտությունը՝ հետույքը»: Ինստագրամում ավելի բաց նկարներ եմ տեղադրում, քան Ֆեյսբուքում: Հաճախ են գրում, որ ցույց եմ տվել իմ միակ հպարտությունը՝ հետույքս։ Դա այդպես չէ, ես այնքան հպարտանալու բաներ ունեմ, բայց ես ներկայացնում եմ այն, ինչ ուզում եմ. համացանցում չես կարող ցույց տալ բնավորությունդ։ Բայց եթե փորձեմ, օրինակ, ներկայացնել իմ ներքինը, միևնույն է, շատերի համար կեղծ է լինելու, քանի որ ինձ չեն ճանաչում: Հիմա եթե ես երեկոյան գիրք եմ կարդում, պարտադիր չէ՝ ամբողջ աշխարհին դա ցույց տամ, այդ ժամանակ էլ կասեն՝ դու հետույքդ ես ցույց տալիս, ուզում ես ասել՝ գիրք էլ ես կարդում, բայց այդ ամենը ես ցույց չեմ տալիս, քանի որ մարդիկ ուզում են տեսնել այն, ինչ ուզում են: Ազնվության համար ասեմ, որ մարդկանց հետաքրքրում են այն լուսանկարները, որտեղ երևում է բաց կուրծք կամ մարմնի որևէ հատված:

Երբեք չի կարելի մարդու մասին կարծիք կազմել՝ ըստ արտաքինի: Սոցիալական ցանցերում ներկայացնում եմ իմ կյանքի շատ քիչ տոկոսը։ Երբ ճանաչում են, առաջին իսկ շփումից մարդկանց պատկերացումը լրիվ փոխվում է իմ մասին: Նկարներով այլ բան են տեսնում, իսկ իրականում ես լրիվ ուրիշ եմ։ Հետո ուրախանում են, որ իրենց կարծիքը փոխվում է իմ մասին, ասում են, որ ինձ պատկերացնում էին ավելի դատարկ, ինչպես նաև բարոյականության ցածր աստիճանով:

Երբ տանից դուրս եմ գալիս, իմ հետևից տղաները մեքենաներով գալիս են անգամ մինչև մեր շքամուտքի մոտ, բայց ես նրանց քաղաքավարի ճանապարհում եմ: Չնայած մեր հայերին ինչ-որ բան բացատրելը մի քիչ դժվար է ստացվում, բայց փորձում եմ ճիշտ ձևով ճանապարհել: Ես, առհասարակ, անծանոթ համարների չեմ պատասխանում, եթե անգամ համարս էլ են գտնում, միևնույն է, չեմ պատասխանում:

Երբ փողոցում քայլում եմ, լինում են դեպքեր, երբ տղաները խփում են հետույքիս: Եղել են տղամարդիկ, որ ինձ շանտաժի են ենթարկել: Երբ փողոցում քայլում եմ, կարող է անցնեն, հետույքիս խփեն։ Ես առաջ չէի մտածում, որ կարելի է պաշտպանիչ ինչ-որ բան պահել պայուսակի մեջ, բայց մեկ-մեկ շատ զայրացած տուն եմ գնում: Ես, առհասարակ, վեճեր չեմ սիրում, դրա համար ձգտում եմ ուշադրություն չդարձնել: Եղել է դեպք, երբ մի խումբ տղաներ (20-30 հոգի), հետևիցս քայլելով, հետույքիս մի քանի անգամ խփել են, ես ուշադրություն չեմ դարձրել, քանի որ վախենում էի: Հետո մեկը շատ ուժեղ հարվածեց, և համբերությունս սպառվեց, տարածքում ոստիկաններ կային, իրենց ասացի, պարզապես այդ հարվածողը փախել էր: Հիմա այնքան են լկտիացել, որ գալիս են, ականջակալներս հանում են, կանգնում են դիմացս, ձեռքերս քաշում են: Ես չգիտեմ՝ ինչպես տղաներին բացատրեմ, որ ծանոթանալու ավելի քաղաքակիրթ տարբերակներ կան:

Նվերներ շատ եմ ստանում՝ թանկարժեք, ոչ թանկարժեք. յուրաքանչյուրը նվիրում է՝ ըստ իր գրպանի պարունակության: Եղել են նվերներ, որոնք ընդունել եմ, եղել է՝ ոչ: Օրինակ՝ ստանում եմ ադամանդե զարդեր, որոնք, անկեղծ ասած, ինձ համար սովորական նվերներ են, մինչ օրս էլ ստանում եմ: Այս ամենի հետ մեկտեղ ես մարդու հետ շփվում եմ ոչ թե տեսքի, գրպանի պարունակության, այլ՝ տեսակի համար: Եղել են դեպքեր, երբ նայում ես, իդեալական տղամարդ է, բայց զգում ես՝ ոչ մի կապ չունես նրա հետ:

Դեռ չեմ հանդիպել այն տղամարդուն, ով ինձ իրոք կհասկանա և կընդունի իմ տեսակը: Սիրելի տղամարդ չունեմ, դա շատ հարաբերական է: Մինչև հիմա չեմ հանդիպել այն մարդուն, ով ինձ իրոք կհասկանա, կընդունի իմ տեսակը և կանի այն ամենը, ինչ ես եմ ուզում, և խոսքս չի վերաբերում միայն նյութականին: Դեռ չեմ հանդիպել նման տղամարդու և կարծում եմ՝ Հայաստանում չեմ էլ հանդիպի:

Ես երկրպագուների պակաս երբեք չեմ ունեցել, անգամ մինչև պլաստիկ վիրահատությունները: Հիշում եմ՝ մայրս պատմում էր, որ երբ փոքր տարիքում քայլում էինք, և հանկարծ ինչ-որ մեկը չէր նայում ինձ, ես արտասվում էիր: Ճիշտ է, հիմա տղամարդկանց ուշադրությունն ավելի է շատացել, ուր գնում եմ, նայում են, խոսում են, չնայած ես ոչինչ դիտավորյալ չեմ անում: Բաց հագուստ հագնում եմ ոչ թե նրա համար, որ ուշադրություն գրավեմ, այլ պարզապես ինձ դուր է գալիս այդպես հագնվել: Բայց անկախ նրանից, այսպես ասած, «ներդրում» կանեի արտաքինիս վրա, թե ոչ, միևնույն է, իմ երկրպագուների թիվը դրանից չէր պակասի:

Քթիս, կրծքերիս վիրահատությունից հետո երկրպագուներիս քանակն ավելացել է: Ես պարզապես ցանկացնում էի մի փոքր քիթս շտկել, մնացածի պես չեմ ուզում խաբել՝ ասելով, թե շնչառական խնդիրներ ունեի, դրա համար վիրահատեցի: Տեսքը դուրս չի եկել, և ես ցանկացել եմ պարզապես շտկել, իսկ ինչ վերաբերում է կրծերիս վիրահատությանը, պարզապես քիթս վիրահատելու ժամանակ մտածեցի՝ միևնույն է, անզգայացում են անելու, կարելի է կուրծքն էլ վիրահատել:) Այնպես չէ, որ կուրծքս փոքր էր (երրորդ համար է), բայց որոշեցի մի քիչ մեծացնել: Ընտանիքիս անդամները շատ էին վախենում՝ ինչպես կտանեմ վիրահատությունը, բայց բժիշկները զարմացած էին իմ դիմադրողականության վրա: Կուրծքս արտերկրում եմ վիրահատել և գոհ եմ արդյունքից: Առհասարակ, արտաքին տվյալներս ինձ բավարարում են: Ես բոլորին էլ խորհուրդ եմ տալիս, եթե ունեն հնարավորություն, անեն, այդ շտկումները կարող են ձեր կյանքում շատ բան փոխել, չնայած ձեզ երջանկություն չեն բերի: